ՔՊ պաստառը պոկած անձը ինքնասպան է եղել. իրավապաշտպանները պահանջում են պատժել մեղավորներին

18 Մայիսի, 2026

Անկախ դիտորդ դաշինքը խիստ մտահոգված է 2026թ․ մայիսի 16-ին Հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոնում (Նուբարաշենի հոգեբուժարանում) քաղաքացի Ա․Հ․-ի ինքնասանության դեպքով։ Ըստ լրատվամիջոցներից ստացված տեղեկատվության Ա․Հ․-ն ՀՀ Քննչական կոմիտե է տարվել նախընտրական պաստառ պոկելու համար, որը ՀՀ Քննչական կոմիտեի կողմից որակվել է որպես՝ քարոզչության խոչընդոտում, այն է՝ ՀՀ Քրեական օրենսգրքի 211-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված արարք։ Մինչդեռ նախընտրական պաստառը վնասելը Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 40․11 հոդվածով նախատեսված վարչական իրավախախտում է, որի համար նախատեսված առավելագույն պատիժը 100 000 դրամ տուգանքն է։ Ընդ որում այս տուգանքը նախատեսվում է այն դեպքում, երբ քարոզչական պաստառը փակցված է դրա համար առանձնացված տարածքում։

Այսպիսով առնվազն հրապարակային տեղեկություններից պարզ է դառնում, որ անձի նկատմամբ ընտրված խափանման միջոցը և ներկայացվող մեղադրանքը եղել է միանգամայն անհիմն և ոչիրավաչափ։ Ըստ հրապարակումների, ձերբակալված անձանց պահման վայրում Ա․Հ․-ի մոտ նկատվել է հոգեկան անհավասարակշիռ վարքագիծ և նա կանչով եկած շտապօգնության բժշկի ցուցումով տեղափոխվել է հոգեկան առողջության կենտրոն, որտեղ ժամեր անց Ա․Հ․-ն ինքնասպան է եղել։

Անկախ դիտորդ դաշինքը խիստ մտահոգիչ է համարում իրավապահ մարմինների անհամաչափ և ոչիրավաչափ գործողությունները, որոնք հագեցրել են պետության անմիջական հսկողության տակ գտնված անձի մահվանը և պահանջում է ՀՀ Գլխավոր դատախազությունից, ՀՀ քննչական կոմիտեից իրականացնել անհապաղ, արդյունավետ ու ամբողջական քննություն, մահվանը հասցրած բոլոր հանգամանքները բացահայտելու, իրավական գնահատական տալու և պատասխանատվության ենթարկելու քաղաքացու մահվան մեջ մեղավոր պաշտոնատար անձանց։

Նմանատիպ նյութեր

Ուկրաինայի ԶՈւ-ն հարվածել է Yandex-ի Վլադիմիրում գտնվող տվյալների կենտրոնին

Ուկրաինայի ԶՈւ-ն հարվածել է Yandex-ի Վլադիմիրում գտնվող տվյալների կենտրոնին

Yandex-ը հայտարարել է Վլադիմիրում գտնվող իր տվյալների կենտրոնի փակման մասին՝ անօդաչու թռչող սարքի հարձակման պատճառով; Այդ մասին հայտնել են Astra, Exilenova+, ռուսական լրատվամիջոցներ՝ հղում անելով Yandex-ի հայտարարությանը; Ժամը 4:00-ի սահմաններում հաղորդագրություն է...

Վնասազերծվել է զինված անձ. նոր մանրամասներ Քանաքեռի կրակոցներից

Վնասազերծվել է զինված անձ. նոր մանրամասներ Քանաքեռի կրակոցներից

«Հոկտեմբերի 10-ին՝ ժամը 23։52-ից սկսած, ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգեր են ստացվել, որ Երևանի Քանաքեռի 9-րդ փողոցի տարածքում վիճաբանության ձայներ են լսվում»,-հայտնում են ՆԳՆ Ոստիկանությունից։ «Նշված վայր մեկնած ՆԳՆ ոստիկանության ծառայողների ձեռնարկած...

Հայկական գյուղմթերքի ներմուծման սահմանափակումները վնասել են հայ արտադրողներին․ «Ռուսպրոդսոյուզ»

Հայկական գյուղմթերքի ներմուծման սահմանափակումները վնասել են հայ արտադրողներին․ «Ռուսպրոդսոյուզ»

Հայաստանից գյուղատնտեսական արտադրանքի ներմուծման սահմանափակումները գրեթե չեն ազդել ռուսական շուկայի վրա, սակայն խնդիրներ են ստեղծել հայ արտադրողների համար։ Այս մասին РИА Новости-ին հայտնել է «Ռուսպրոդսոյուզ» միության գործադիր տնօրեն Դմիտրի Վոստրիկովը։ «Ռուսական շուկան...

Հերթական կրակոցները Երևանում. վիրավորներ կան

Հերթական կրակոցները Երևանում. վիրավորներ կան

Այսօր՝ հոկտեմբերի 11-ին, կրակոցներ են հնչել Երևանում, ինչի հետևանքով կան վիրավորներ։ Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամը 01:10-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության քրեական ոստիկանությունում, Երևանի քրեական...

ԵԱՏՄ-ում հայ նախարարին կոռուպցիոն գործարքների մեջ են մեղադրում․ «Известия»

ԵԱՏՄ-ում հայ նախարարին կոռուպցիոն գործարքների մեջ են մեղադրում․ «Известия»

Որակի վերահսկողություն չանցած ապրանքները հայտնվում են Ռուսաստանի խանութներում և առցանց առևտրի հարթակներում՝ ԵԱՏՄ բարձրաստիճան պաշտոնյաների հովանավորությամբ։ Գրել «Известия»-ն։ Պարբերականի աղբյուրների վարկածով՝ պաշտոնյաները գործում են տասնյակ լաբորատորիաների շահերից...