Մարզերում նոր «օպերացիաներ» են սպասվում․ «Ժողովուրդ»

15 Սեպտեմբերի, 2026

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ մարզերում առաջիկայում իրավապահ համակարգի կողմից նոր գործողություններ են սպասվում։ Մեր աղբյուրների փոխանցմամբ՝ իրավապահները մարզերում արդեն իսկ սկսել են ակտիվորեն հավաքագրել և ստուգել օպերատիվ տեղեկությունները, իսկ որոշ ուղղություններով գործընթացները կարող են վերածվել քրեական վարույթների և ձերբակալությունների։

Մեր տեղեկություններով՝ իրավապահների ակտիվությունը, ըստ ամենայնի, պայմանավորված է մի քանի գործոնով՝ այդ թվում՝ մարզերում ստացված օպերատիվ տվյալներով և առաջիկա ՏԻՄ ընտրություններով։

Հատկանշական է, որ հոկտեմբերի 25-ին մի շարք մարզերում և համայնքներում նախատեսված են համայնքապետի ընտրություններ, և հենց այդ ընտրական գործընթացին ընդառաջ իրավապահների գործողությունները կարող են նոր թափ ստանալ։

Արդեն իսկ Գեղարքունիքի և Սյունիքի մարզերում իրավապահների կողմից իրականացվող գործողությունները, այդ թվում՝ կալանավորումները, ցույց են տալիս, որ գործընթացը միայն նախնական փուլում չէ։ «Ժողովուրդ» օրաթերթի աղբյուրների փոխանցմամբ՝ այս ամենով, սակայն, իրավապահների ակտիվությունը չի ավարտվելու, և առաջիկայում այլ մարզերում ևս կարող են նոր գործողություններ լինել։

Մեզ հասած տեղեկությունների համաձայն՝ իրավապահների ուշադրության կենտրոնում են լինելու նաև այն համայնքները, որտեղ առաջիկայում ընտրական պայքարը կարող է առավել թեժանալ։ Ըստ այդմ՝ չի բացառվում, որ ընտրություններից առաջ իրավապահների կողմից տարբեր համայնքներում տեղի ունենան ստուգումներ, խուզարկություններ, բերման ենթարկելու և այլ գործողություններ։

Թե հատկապես որ համայնքներում և ինչ դրվագներով են իրավապահները պատրաստվում գործողություններ իրականացնել, այս պահին հստակ չէ։ Սակայն ակնհայտ է, որ հոկտեմբերի 25-ի ՏԻՄ ընտրություններին ընդառաջ մարզերում իրավիճակը գնալով թեժանում է, իսկ իրավապահ համակարգի ակտիվությունը կարող է դառնալ ընտրական գործընթացի կարևորագույն ուղեկիցը»։

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում

Նմանատիպ նյութեր

Ալիկ Ալեքսանյանի և Նարեկ Կարապետյանի գործով դատական նիստը հետաձգվեց

Ալիկ Ալեքսանյանի և Նարեկ Կարապետյանի գործով դատական նիստը հետաձգվեց

Ալիկ Ալեքսանյանի և Նարեկ Կարապետյանի գործով դատական նիստը հետաձգվեց։ Դատախազը նիստից առաջ դատավոր Լևոն Պետրոսյանի աշխատակազնին տեղեկացրել է, որ ծանրաբեռնվածությամբ պայմանավորված չի ներկայացել: Նշենք, որ  այսօր պետք է քննարկվեր նաև Ալեքսան Ալեքսանյանի կալանքի հարցը:...

Արարատն ու Վեդին, Վանաձորն ու Փամբակը միավորվեցին. ԱԺ-ն հաստատեց նախագիծը

Արարատն ու Վեդին, Վանաձորն ու Փամբակը միավորվեցին. ԱԺ-ն հաստատեց նախագիծը

Արարատն ու Վեդին, Վանաձորն ու Փամբակը միավորվեցին` ձևավորելով երկու նոր խոշորացված համայնք.  ԱԺ-ն հաստատեց նախագիծը: Նախագծով նախատեսվում է շարունակել համայնքների խոշորացման գործընթացը շրջանային մոդելով՝ միավորելով Արարատի մարզի Արարատ ու Վեդի, ինչպես նաև Լոռու մարզի...

Նախիջևանից դեպի Հայաստանի սահման ճանապարհաշինության մոտ 95 տոկոսն արդեն ավարտված է. Բայրամով

Նախիջևանից դեպի Հայաստանի սահման ճանապարհաշինության մոտ 95 տոկոսն արդեն ավարտված է. Բայրամով

Այս մասին, ըստ ադրբեջանական «AZƏRTAC» գործակալության, Հաքան Φիդանի հետ համատեղ մամուլի կոնֆերանսի ժամանակ հայտարարել է Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը։ «Ադրբեջանի հիմնական մասից դեպի Հայաստանի ուղղությամբ ճանապարհաշինության մոտ 95 տոկոսն արդեն ավարտված է։...

Մարզաբնակ քաղաքացիները ստիպված են լինելու տրանսպորտի համար վճարել կրկնակի. Գառնիկ Դանիելյան

Մարզաբնակ քաղաքացիները ստիպված են լինելու տրանսպորտի համար վճարել կրկնակի. Գառնիկ Դանիելյան

ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր Գառնիկ Դանիելյանը գրում է. «Քաղաքային իշխանությունները Երևանի փողոցների ծանրաբեռնվածության հարցը որոշել են «լուծել»՝ կրկին մեր քաղաքացիներին անհարմարություն և լրացուցիչ ծախսեր պատճառելու հաշվին։ Քաղաքապետ Տիգրան Ավինյանն օրերս հայտարարեց, որ...

Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի

Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի

Սեպտեմբերի 15-18-ին Արարատյան դաշտում և Երևանում, Շիրակում, Արագածոտնի, Կոտայքի և Վայոց ձորի նախալեռներում, Սյունիքի հովտային շրջաններում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ։ Այս մասին հայտնում են «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ից։...