ՔՊ-ն որոշել է հարբած գրոհայինների ուղարկել Մայր Աթոռ․ «Հրապարակ»

20 Դեկտեմբերի, 2025

«Հրապարակ»․ թերթը գրում է ․  Նախօրեին Մայր Աթոռի դեմ գրոհից հետո շատերը կարծում են, թե ՔՊ-ում ոմանք փորձել են Ավարայրի ճակատամարտի դասերը կիրառել․ ինչպես Սասանյան Պարսկաստանն էր հարբած փղերին ուղարկում մարտի դաշտ, ՔՊ-ն էլ որոշել է հարբած գրոհայիններին ուղարկել Մայր Աթոռ:

Այն, որ Մայր Աթոռն ասպատակող իշխանական զանգվածը գրոհից առաջ ալկոհոլ էր օգտագործել, գուցե` խիզախության համար, որ չվախենան հավատավոր զանգվածի հետ առերեսվելուց, շատերն էին նկատել եւ զգացել` օդում տարածված բույրերից: Դա զգացվում էր նաեւ նրանց ագրեսիվ ու անադեկվատ պահվածքից:

Ի դեպ, իշխանականները չնայած փորձում են ներկայացնել, թե կաթողիկոսի պաշտպանները քաղաքական ուժերն էին` իրենց թիմերով, սակայն անգամ անզեն աչքով նկատելի էր, որ շարքային քաղաքացիները մի քանի անգամ շատ էին, քան կուսակցական գործիչները։
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ»  թերթի՝ 20․ 12․ 25 թ

Նմանատիպ նյութեր

«Մարդիկ շարունակում են քվեարկել, բայց նրանց ընտրությունը դառնում է ձևական»․ Լևոն Քոչարյանի ելույթը՝ ԵԽԽՎ-ում

«Մարդիկ շարունակում են քվեարկել, բայց նրանց ընտրությունը դառնում է ձևական»․ Լևոն Քոչարյանի ելույթը՝ ԵԽԽՎ-ում

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լևոն Քոչարյանի ելույթը ԵԽԽՎ-ում՝ մեդիա բազմակարծության և անկախության մասին. «Լրատվամիջոցների բազմակարծությունը ժողովրդավարության պարզապես զարդը չէ։ Այն այն հիմնական մեխանիզմն է, որի միջոցով քաղաքացին իշխանությունից պահանջում է...

Այս գործընթացը կշարունակվի, քանի դեռ Հայաստանը համապատասխան միջոցներ չի ձեռնարկել․ Սերգեյ Շահվերդյան 

«Մենք հասկանում ենք, որ Ադրբեջանի էքսպանսիոնիստական քաղաքականությունը մշակութային ժառանգության վերաբերյալ վաղ թե ուշ տարածվելու է Հայաստանի Հանրապետության ամբողջ մշակութային ժառանգության վրա։ Դրա դրսևորումը վերջերս արդեն տեսանք, երբ...

Հենց տեսնենք, որ մենք ենք սանկցիայի տակ ընկնում, ինչ-որ որոշում կկայացնենք․ Նիկոլ Փաշինյան 

  «Մենք պատժամիջոցների փաթեթը ուսումնասիրում ենք և, գիտեք, մենք մեր բոլոր գործընկերների հետ շատ թափանցիկ ենք։ Մենք ասում ենք՝ հատկապես մեր բարեկամ երկրների պարագայում, մենք մաքսիմալ ամեն ինչ կանենք, որպեսզի լինենք բարեկամական, բայց մի...

Հայ Եկեղեցու առջև ծառացած ցանկացած իրական խնդիր պետք է լուծվի Եկեղեցու կանոնական կարգի պահպանման միջոցով. Ռումինիայի հայոց թեմ

Հայ Եկեղեցու առջև ծառացած ցանկացած իրական խնդիր պետք է լուծվի Եկեղեցու կանոնական կարգի պահպանման միջոցով. Ռումինիայի հայոց թեմ

Ռումինիայի հայոց թեմը Հայ առաքելական սուրբ եկեղեցու դեմ արշավի շրջանակներում ՀՀ կառավարության հրապարակած զեկույցի առնչությամբ հայտարարությամբ է հանդես եկել։ «Աշխարհում առաջին քրիստոնյա երկրի գործող իշխանությունը վտանգում է ընդհանրական եկեղեցին 2026 թվականի սեպտեմբերի...