ՔՊ-ն մինչև փետրվար ուզում է Գյումրիում զավթել իշխանությունը. «Հրապարակ»

4 Դեկտեմբերի, 2025

«Հրապարակ» թերթը գրում է. «Չնայած իշխանության ճնշումներին, Գյումրու ընդդիմադիր ավագանին դիմադրում է․ տեւական ընդմիջումից հետո երեկ ավագանին հերթական նիստն է անցկացրել՝ ապահովելով ավագանու բնականոն ընթացքը:

Կալանավորված Վարդան Ղուկասյանի առաջնորդած Կոմունիստական կուսակցության ցուցակից մանդատ է ստացել փոխքաղաքապետի գործավար Սիրանուշ Մելիքյանը: Ղուկասյանին եւ ավագանու մի քանի անդամների կալանավորումից հետո իշխանությունները հետեւողականորեն աշխատում էին ցուցակի հաջորդ թեկնածուների վրա, որ կալանավորված անդամների վայր դրած մանդատները ոչ ոք չվերցնի, ճգնաժամ առաջանա, եւ իշխանությունը զավթելու հնարավորություն ստանան։

Ցուցակում ընդգրկված գործարար եղբայրներին կալանավորեցին, մյուսների վրա էին աշխատում, սակայն Սիրանուշ Մելիքյանը չի հանձնվել։ Տեղեկություններ կան, որ ՔՊ-ն մինչեւ փետրվար ուզում է զավթել Գյումրիում իշխանությունը, որ ընտրությունների ժամանակ ձեռքում ադմինիստրատիվ լծակներ ունենա:

Մեր տեղեկություններով, բանակցություններ են ընթանում Մարտուն Գրիգորյանի եւ ավագանու «Մայր Հայաստանի» ղեկավար Կարեն Սիմոնյանի միջեւ, որ համատեղ ուժերով համոզեն Վարդան Ղուկասյանին` հրաժարվել մանդատից ու պաշտոնից, որպեսզի նոր համայնքապետ ընտրեն` հանձին Մարտուն Գրիգորյանի որդու:

Նմանատիպ նյութեր

Ջերմաստիճանը կնվազի

Ջերմաստիճանը կնվազի

Երևանում հոկտեմբերի 1-3-ին, 4-ի գիշերը ժամանակ առ ժամանակ սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ քամու ուժգնացում՝ 17-20 մ/վ արագությամբ։ Հոկտեմբերի 4-ի ցերեկը, 5-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հանրապետության տարածքում հոկտեմբերի 1-3-ին՝ ժամանակ առ...

Ռուբիոն պահանջել է իրանական պատվիրակությանը լքել Նյու Յորքը. Axios

Ռուբիոն պահանջել է իրանական պատվիրակությանը լքել Նյու Յորքը. Axios

ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն պահանջել է ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեային մասնակցող իրանական պատվիրակությանը լքել Նյու Յորքը, գրում է Ռիա Նովոստին՝ հղում անելով Axios պորտալին։ «ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն երկուշաբթի օրը պահանջել է, որ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում գտնվող...

Սա դատավարություն է հայ ժողովրդի, միջազգային իրավունքի, Աստծո պատվիրանների նկատմամբ․ Դավիթ Բաբայան

Սա դատավարություն է հայ ժողովրդի, միջազգային իրավունքի, Աստծո պատվիրանների նկատմամբ․ Դավիթ Բաբայան

Այս վերջին 10-12 օրվա ընթացքում երկու կարևոր բան է տեղի ունեցել մեր դատավարության հետ կապված։ Եվս մեկ անգամ կրկնեմ՝ սա լոկ դատավարություն չէ մեր նկատմամբ։ Սա դատավարություն է հայ ժողովրդի նկատմամբ, միջազգային իրավունքի նկատմամբ, Աստծո պատվիրանների նկատմամբ։ Այս մասին...

Ի՞նչ ունեցվածքով է Սարգիս Հայոցյանը հեռանում պաշտոնից. «Ժողովուրդ»

Ի՞նչ ունեցվածքով է Սարգիս Հայոցյանը հեռանում պաշտոնից. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Սեպտեմբերի 29-ին «Ժողովուրդ» օրաթերթը գրել էր, որ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ Սարգիս Հայոցյանն ազատվել է Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի նախագահի պաշտոնից։ Այս համատեքստում «Ժողովուրդ» օրաթերթը ուսումնասիրել է, թե ի՞նչ...