ՔՊ-ն ցանկանում է փոխել Արցախյան պատերազմների հերոսների հիշատակին անվանակոչված դպրոցների անունները. «Արմլուր»

2 Հունիսի, 2026

ՔՊ-ական կառավարությունը նախատեսում է փոխել այն բոլոր դպրոցների անունները, որոնք անվանակոչված են Արցախյան պատերազմների հերոսների հիշատակին։ Նախագիծը բխում է այսպես կոչված «խաղաղության պայմանագրից», պատվերը, ըստ երևույթին, եկել է Ադրբեջանից, կամ էլ, գուցե, իշխանությունն անում է սեփական նախաձեռնությամբ՝ Ալիևին դուր գալու համար։ Գրում է «Արմլուր»-ը:

Այսպես, մեր տեղեկություններով, նախատեսում են փոխել Ազգային հերոսներ Մոնթե Մելքոնյանի, Թաթուլ Կրպեյանի, Մովսես Գորգիսյանի, Վազգեն Սարգսյանի անվան դպրոցների անունները, Երևանի հ. 147 հիմնական դպրոցը, որը կրում է 2016 թ. Ապրիլյան քառօրյա պատերազմի հերոս, Արցախի հերոս Ռոբերտ Աբաջյանի անունը, Երևանի թիվ 22 հիմնական դպրոցը, որն անվանակոչվել է 44-օրյա պատերազմի մասնակից Գևորգ Արշակյանի անունով, Արցախյան ազատամարտի բժիշկ-ազատամարտիկ Արտակ Խաչատրյանի անունը կրող դպրոցը՝ Տաշիրում և այլն։

Բազմաթիվ են դպրոցները, որոնք կրում են հերոսների անունները։ Ինչպես նաև տարբեր տարիներին բազմաթիվ դասարաններ, ռազմագիտության կաբինետներ և լսարաններ են անվանակոչվել զոհված հերոսների անուններով (Ձորագյուղի հիմնական դպրոցի ռազմագիտության կաբինետը կրում է հերոս Հակոբ Սողոյանի անունը, Բերքառատի միջնակարգ դպրոցում ստեղծվել է Գևորգ Ասատրյանի անվան դասարան, Թորոսգյուղի միջնակարգ դպրոցում բացվել են Վաչագան Սարգսյանի, Արման Գրիգորյանի և Ալեք Ղուկասյանի անվան դասասենյակներ, Դրախտիկի միջնակարգ դպրոցում դասասենյակներ են անվանակոչվել Ալեքսանդր Օսիպյանի, Իվան Կիրակոսյանի, Սերգեյ Երիցյանի և Գնել Աղաջանյանի անուններով և այլն)։

Մենք տեղեկությունը ճշտելու համար կապ հաստատեցինք նաև ԿԳՄՍ նախարարության մամուլի խոսնակի հետ, ով նշեց․ «Իհարկե ոչ, ձեր կողմից նշված տեղեկությունը չի համապատասխանում իրականությանը։ ԿԳՄՍ նախարարությունում նման նախաձեռնություն կամ քննարկում չկա»։

Տեղեկությունը ճշտելու նպատակով զրուցեցինք նաև ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի անդամ, ՔՊ խմբակցության պատգամավոր Թագուհի Ղազարյանի հետ, ով պատասխանեց․ «Նման նախաձեռնություն կամ քննարկում չկա»։

Սակայն, ըստ մեր աղբյուրների, նախագիծը շրջանառության մեջ կդրվի ընտրություններից հետո, եթե ՔՊ-ն ընտրվի։ Ըստ մեր տեղեկությունների՝ նախատեսում են, որ սեպտեմբերից՝ նոր ուսումնական տարվանից, որևէ դպրոց չկրի արցախյան պատերազմներին առնչվող անուններ։

Նմանատիպ նյութեր

էբոլայի ռիսկը Հայաստանի համար ցածր են գնահատում

էբոլայի ռիսկը Հայաստանի համար ցածր են գնահատում

Առողջապահության նախարարությունը էբոլա հիվանդության՝ Հայաստան ներմուծման ու Հայաստանում տարածման ռիսկը ցածր է գնահատում․ Նշել են․ «ԱՀԿ եվրոպական տարածաշրջանի երկրների, այդ թվում՝ Հայաստանի Հանրապետության համար Էբոլա հիվանդության ներմուծման և հետագա տարածման ռիսկը...

13-ամյա տղան պահմտոցի խաղալիս հոսանքահարվել ու տեղափոխվել է հիվանդանոց

13-ամյա տղան պահմտոցի խաղալիս հոսանքահարվել ու տեղափոխվել է հիվանդանոց

Արտառոց դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզի գյուղերից մեկում։ 13-ամյա տղան ընկերների հետ պահմտոցի խաղալիս մտել է էլեկտրակայան որտեղ էլ հոսանքահարվել ու տեղափոխվել է «Այրվածքաբանության ազգային կենտրոն»։ Այս մասին հայտնում է shamshyan.com-ը։ Դեպքի փաստով ոստիկանության...

Ապօրինի կալանքի երկարաձգման դատախազության միջնորդությունը կքննվի հոկտեմբերի 22-ին՝ 16։30-ին

Ապօրինի կալանքի երկարաձգման դատախազության միջնորդությունը կքննվի հոկտեմբերի 22-ին՝ 16։30-ին

Հոկտեմբերի 22-ին Հակակոռուպցիոն դատարանում տեղի կունենան նախօրեին հետաձգված նիստերը: Դատարանը կքննի հայր և որդի Քոչարյանների նկատմամբ երկամսյա ապօրինի կալանքը երկարաձգելու՝ դատախազության միջնորդությունները: Ռոբերտ Քոչարյանի մասով նիստը տեղի կունենա 16։30՝ դատավոր...

Փաշինյանը կրկին անձամբ մտել է ընտրական պայքարի մեջ. Աստերդամ

Փաշինյանը կրկին անձամբ մտել է ընտրական պայքարի մեջ. Աստերդամ

«Ընտրություններից մի քանի օր առաջ ձերբակալել ընդդիմադիր թեկնածուին, իսկ հետո շարունակել աշխարհին պատմել հայաստանյան ժողովրդավարության մասին։ Ահա այն հակասությունը, որն այսօր տեսնում ենք Հայաստանում»,- գրել է միջազգային իրավապաշտպան Ռոբերտ Ամստերդամը։ Նա նշել է․ «Նիկոլ...

«Ուժեղ Հայաստան»-ի համակիր 2 կանանց նկատմամբ խափանման միջոց է ընտրվել տնային կալանքը

«Ուժեղ Հայաստան»-ի համակիր 2 կանանց նկատմամբ խափանման միջոց է ընտրվել տնային կալանքը

«Ուժեղ Հայաստան» կուսակցության համակիր 2 կանանց նկատմամբ խափանման միջոց է ընտրվել տնային կալանքը Տեղեկությունը Armat Media-ի հետ զրույցում հայտնեց «Ուժեղ Հայաստան» խմբակցության քարտուղար Տիգրան...