ՔՊ-ն աղմուկի տակ իր «սև գործն» է առաջ տանում. «Հրապարակ»

16 Ապրիլի, 2026

«Հրապարակ» օրաթերթը գրում է. Երեկ ՔՊ-ականները, վստահաբար, մեկ կենտրոնից ստացած հրահանգով կատաղի արշավ իրականացրին նախորդ օրը բերման ենթարկված «Ուժեղ Հայաստան» կուսակցության երկու կանանց դեմ, որպեսզի հնարավորինս վարկաբեկեն նրանց եւ Սամվել Կարապետյանի հիմնադրած ուժը ներկայացնեն իբրեւ ընտրակաշառք բաժանող։ Լայվեր ու գրառումներ էին անում, ԱԺ ամբիոնից հայտարարություններ հնչեցնում։

Եվ չնայած ընդդիմադիր կանանց փաստաբանները հայտարարում են, որ շինծու վարույթ է, սակայն տեղեկություններ կան, որ իշխանությունը միտումնավոր նման աղմուկ բարձրացրեց եւ առաջիկայում էլ պատրաստվում է կրկնել դա, որ կարողանա հիմքեր ստեղծել «Ուժեղ Հայաստանին» չգրանցելու համար։

Ընտրական օրենսգրքի 19-րդ հոդվածն արգելում է նախընտրական քարոզչության ժամանակ, ինչպես նաեւ քվեարկության նախորդ եւ քվեարկության օրը թեկնածուներին, ընտրություններին մասնակցող կուսակցություններին… խոստանալ դրամ, սննդամթերք, արժեթղթեր, ապրանքներ կամ մատուցել-խոստանալ ծառայություններ։ Ընտրական օրենսգիրքը հստակ ընթացակարգ է սահմանել, որ ընտրակաշառքի մասին հաղորդումների դեպքում ԿԸՀ-ն կարող է դիմել դատարան՝ տվյալ կուսակցության գրանցումը մերժելու համար։

Ուստի որոշել են աղմուկն ապահովել, որ Փաշինյանի կամակատար Վահագն Հովակիմյանը դատարան դիմելու հիմքեր ունենա։

Նմանատիպ նյութեր

Քննչականն ու ՊԵԿ-ը՝ իշխանության «պատժիչ ջոկատ». դատվելո’ւ եք, պարոնայք. Ագնեսա Խամոյան

Քննչականն ու ՊԵԿ-ը՝ իշխանության «պատժիչ ջոկատ». դատվելո’ւ եք, պարոնայք. Ագնեսա Խամոյան

«Հայաստան» խմբակցության պատգամավոր Ագնեսա Խամոյանը գրում է. «Հարկային ստուգումների անվան տակ Քննչականը հերթական բիզնեսն է կապարակնքել։ Սա այն է, ինչի մասին ԱԺ իմ ելույթում զգուշացնում էի. Քննչականն ու ՊԵԿ-ը ձեռք ձեռքի բռնած դարձել են իշխանության ձեռքի նոր պատժիչ...

ՄԱԳԱՏԷ-ն պատրաստ է հաշվի առնել Իրանի պահանջները. Գրոսի

ՄԱԳԱՏԷ-ն պատրաստ է հաշվի առնել Իրանի պահանջները. Գրոսի

ՄԱԳԱՏԷ-ն պատրաստ է հաշվի առնել Իրանի պահանջները Թեհրանի հետ միջուկային ոլորտում համագործակցություն կառուցելիս, «ՌԻԱ Նովոստի»-ին տված հարցազրույցում հայտարարել է Ատոմային էներգիայի միջազգային գործակալության գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսին։ «Մենք կարող ենք այդ...

Եթե դու ՔՊ-ին քվեարկել ես, պետք է պատրաստ լինես տունդ կիսել ադրբեջանցիների հետ․ քաղաքագետ

ԵԽԽՎ զեկույցը, հայ-ռուսական հարաբերությունները, Մոսկվայի հնարավոր պահանջները, Ադրբեջանի՝ Հայաստանի նկատմամբ առաջ քաշվող պահանջներն ու «Արևմտյան Ադրբեջան» թեզը․ այս և այլ հարցեր YerevanToday-ի տաղավարում քննարկել ենք քաղաքագետ Բենիամին...

«Խաղաղություն՝ ուժեղի պայմաններով» բանաձևը հենց թույլի ինքնիշխանության հաշվին է ձևավորվում և գործադրվում. քաղաքագետ

«Խաղաղություն՝ ուժեղի պայմաններով» բանաձևը հենց թույլի ինքնիշխանության հաշվին է ձևավորվում և գործադրվում. քաղաքագետ

Քաղաքագետ Արա Պողոսյանի ֆեյսբուքյան գրառումը. «Ադրբեջանը հետևողականորեն մեծացնում է իր հարվածային ուժը։ Շեշտում եմ` ո՛չ պաշտպանական կարողությունները, այլ հարձակողական։ Հարվածային ուժի շեշտակի աճը ո՛չ միայն նպատակ ունի անշրջելի դարձնել տարածաշրջանում ձևավորված նոր...

Բյուջեի նախագիծը կուղարկվի խորհրդարան՝ ԱԺ հաստատմանը

Բյուջեի նախագիծը կուղարկվի խորհրդարան՝ ԱԺ հաստատմանը

Կառավարությունը հավանություն է տվել 2027 թվականի պետական բյուջեի նախագծին։ Նշվում է, որ 2027 թվականի Հայաստանի համախմբված բյուջեի եկամուտները նախատեսվում են 3 տրիլիոն 829.9 միլիարդ դրամ, իսկ ծախսերը՝ 4 տրիլիոն 298.1 միլիարդ դրամ։ Բյուջեի պակասուրդը կկազմի 468.2...