ՔՊ կողմից վարչական ռեսուրսների չարաշահումներ Վաղարշապատում. «Ականատես»

27 Հոկտեմբերի, 2025

«Ականատես» դիտորդական առաքելության հայտարարությունը. «Հոկտեմբերի 26-ին Առաջին ալիքի եթերում տեղի ունեցած բանավեճի ընթացքում Քաղաքացիական պայմանագիր կուսակցության թեկնածու և Վաղարշապատի համայնքի ղեկավարի ԺՊ Արգիշտի Մեխակյանը հայտարարեց, որ վերջին երկու ամսում համայնքը հրատապ ծրագրերով կառավարությունից կես մլրդ-ից ավելի գումար է ստացել։

Մեջբերում Ա․ Մեխակյանի ելույթից՝ «Համայնքի համար մեկ ֆինանսավորողը կառավարությունն է։ Այս պահին լրացուցիչ միջոցներով, որը համայնքի բյուջեի հետ ընդհանրապես կապ չունի, հրատապ ծրագրերի շրջանակներում վերջին 2 ամսվա ընթացքում 500 միլիոն դրամից ավել ներդրում է կատարվում Էջմիածին քաղաքում՝ մի շարք կարևորագույն փողոցներ ասֆալտապատելով, նաև կոյուղու ցանցը արդիականացնելով»։ (36։00 — 36։33 րոպեներ)

Ընտրություններից ընդամենը 2 ամիս առաջ ՀՀ կառավարության կողմից քաղաքական նպատակահարմարությամբ պայմանավորված բյուջետային միջոցների ուղղումը Վաղարշապատ համայնքին և համապատասխան ոլորտներում ինտենսիվ աշխատանքների նախաձեռնումը չեն կարող այլ կերպ ընկալվել, քան վարչական ռեսուրսի չարաշահում՝ Վաղարշապատի ավագանու ընտրություններում հանրային համակրանքը հօգուտ կառավարող քաղաքական ուժի ուղղելու և վերջինիս համար մրցակցային առավելություն ապահովելու նպատակով:

Պահանջում ենք ՀՀ կառավարությունից, ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունից և Վաղարշապատի համայնքապետարանից ներկայացնել լրացուցիչ պարզաբանումներ՝ Վաղարշապատ համայնքին կատարված հատկացումների հիմնավորվածության վերաբերյալ։

Պահանջում ենք Կենտրոնական ընտրական հանձնաժողովից իրականացնել ուսումնասիրություն և տալ գնահատական ՔՊ կողմից վարչական ռեսուրսների նման չարաշահման առնչությամբ»:

Նմանատիպ նյութեր

Արսեն Ջուլֆալակյանը ոսկե մեդալ է նվաճել

Արսեն Ջուլֆալակյանը ոսկե մեդալ է նվաճել

Արսեն Ջուլֆալակյանը, Արգենտինայի դրոշի ներքո, ոսկե մեդալ է նվաճել: Արգենտինայի Ռոսարիո քաղաքում ընթացող «Սանտա Ֆե-2026» Հարավամերիկյան խաղերում հունահռոմեական ոճի ըմբիշ Արսեն Ջուլֆալակյանն Արգենտինայի դրոշի ներքո 77 կգ քաշային կարգում դարձել է ոսկե մեդալակիր: Այս...

Մենք չենք կարող անվերջ բողոքել բռնատիրական մեթոդներից և չփորձել դրանց հակազդող քայլեր անել․ Վարդանյան 

  «Փաստ է, որ որքան գնում է, իշխանության բռնապետությունը Հայաստանում խորանում է։ Հասարակության մի մասի մոտ ամրապնդվում է այն տեսակետը, որ իշխանությունը գնալով ավելի սանձարձակ ու լկտի կերպով է չարաշահում իր լիազորությունները։ Դա փաստ...

Քոչարյանին մեկուսացնելով՝ փորձում են չեզոքացնել սպասվող ծրագրերի հակազդեցությունը․ Խաչատրյան 

«Այդ արտահայտությունը, որ «մինչև վերջին կոշիկը վերցնելու եմ», խոսում է իրենց, այսպես ասած, թե՛ քաղաքական, թե՛ տնտեսական, թե՛ իրավական մտքի նշաձողի մասին։ Այսինքն՝ կոշիկի մակարդակից երբեք իրենց նշաձողը վերև չի եղել, և այս ութ տարիներին հենց...

Թրամփն ու Զելենսկին հանդիպել են Նյու Յորքում

Թրամփն ու Զելենսկին հանդիպել են Նյու Յորքում

Ուկրաինայի նախագահը հայտնել է, որ Թրամփի և ամերիկյան պատվիրակության հետ հանդիպման ընթացքում քննարկվել է նաև Ուկրաինային «հակաօդային պաշտպանության ձմեռային փաթեթի» փոխանցումը, որի մեջ, ըստ ենթադրությունների, կներառվեն Patriot համակարգերի հրթիռներ, ինչպես նաև «հնարավոր...

Հերթական «ռազբորկան» է տեղի ունեցել Երևանում. կրակոցներ են հնչել

Հերթական «ռազբորկան» է տեղի ունեցել Երևանում. կրակոցներ են հնչել

Այսօր՝ սեպտեմբերի 23-ին, մարտաֆիլմ հիշեցնող հերթական «ռազբորկան» է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 00:30-ի սահմաններում ՆԳՆ տեղեկություններն են ստացվել, որ Դավթաշենի խճուղուց դեպի Աշտարակ տանող ճանապարհահատվածում՝ «Մետալ բազա» ընկերության հարևանությամբ գտնվող տարածքում,...