ՔՊ-ի վարկանիշը, չնայած քրտնաջան փիառին, ոչ մի կերպ չի աճում․ «Հրապարակ»

4 Մարտի, 2026

«Հրապարակ» օրաթերթը գրում է. Որոշ տեղեկություններով, սոց­հար­ցումների արդյունքները վկայում են, որ ՔՊ-ի վարկանիշը, չնայած քրտնաջան փիառին, բարձրաստիճան հյուրերի, օրինակ, Վենսի այցին, նաեւ բյուջեի հաշվին ընտրակաշառք բաժանելուն, ոչ մի կերպ չի աճում։ Եթե ՔՊ-ն օրեր առաջ սպառնում էր ընդդիմությանը, թե` «թույլ չենք տալու Գյումրի 2», այսինքն` հետընտրական կոալիցիաներ, ապա հիմա մարտավարություն են փոխել` փորձելով հոգեբանական ճնշում գործադրել ընտրողի վրա, նրան հիասթափեցնել ու հուսահատեցնել, որ ներշնչեն` «իրենք արդեն հաղթած են», ավելի շատ ձայն են ստանալու, քան 2021-ին։

Երեկ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը նման բան հայտարարեց` առաջարկելով լրագրողներին «մարժ գալ», որ իրենք 26-ին ավելի շատ ձայն են հավաքելու, քան 21-ին են ստացել: Եվ սա հենց Փաշինյանի գաղափարն է, որը շուտով ՔՊ-ական խմբակը կսկսի լայնորեն կիրառել: Սրանով մի բանի են ուզում հասնել` մարդիկ մտածեն, որ, միեւնույն է, ՔՊ-ն արդեն հաղթել է, ի՞նչ իմաստ ունի գնալ ընտրության, քվեարկել եւ հետո հուսախաբ լինել: Գաղտնիք չէ, որ ընտրողների ցածր մասնակցությունից միայն ՔՊ-ն է շահելու: Նրա էլեկտորատը, այսպես թե այնպես, գնալու է ընտրատեղամաս, ու փոքր մասնակցության դեպքում իրենք մեծամասնություն կկազմեն։

Նմանատիպ նյութեր

Ադրբեջանը շահագրգռված է հնարավորինս արագ իրականացնել «Թրամփի ուղի» նախագիծը. Բայրամով

Ադրբեջանը շահագրգռված է հնարավորինս արագ իրականացնել «Թրամփի ուղի» նախագիծը. Բայրամով

Ադրբեջանը շահագրգռված է հնարավորինս արագ իրականացնել «Թրամփի ուղի» (TRIPP) նախագիծը։ Այս մասին հայտարարել է Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը: Բայրամովի խոսքով՝ վերջին մեկ տարվա ընթացքում ԱՄՆ-ն և Հայաստանը բանակցություններ են վարել նախագծի նախապատրաստման, դրա...

TRIPP նախագծի շրջանակում երկաթուղու կառուցումը կսկսվի 2027 թվականին. Վահան Կոստանյան

TRIPP նախագծի շրջանակում երկաթուղու կառուցումը կսկսվի 2027 թվականին. Վահան Կոստանյան

TRIPP նախագծի շրջանակում նախատեսվող երկաթուղու կառուցման աշխատանքները կմեկնարկեն 2027 թվականին։ Այս մասին Հանրային հեռուստաընկերության եթերում հայտարարել է ՀՀ ԱԳՄԱ նախարարի տեղակալ Վահան Կոստանյանը։ Նրա խոսքով՝ այս պահին Սյունիքի մարզում ընթանում են տարածքի մաքրման...

9 ամսում Պարեկային ծառայությունը կազմել է շուրջ 780 հազար վարչական արձանագրություն

9 ամսում Պարեկային ծառայությունը կազմել է շուրջ 780 հազար վարչական արձանագրություն

Ճանապարհային երթևեկության մասնակիցների անվտանգության ապահովումն ու ճանապարհատրանսպորտային պատահարների կանխարգելումը Պարեկային ծառայության շուրջօրյա գործունեության առանցքային ուղղություններից են։ Այդ նպատակով պարեկային ծառայողներն իրականացնում են հետևողական...

Վճռականորեն մերժում ենք արտաքին պահանջով թելադրված նոր սահմանադրությունը. հայտարարություն

Վճռականորեն մերժում ենք արտաքին պահանջով թելադրված նոր սահմանադրությունը. հայտարարություն

Ընդդիմադիր համախմբման հայտարարությունը Իշխանության հրապարակած սահմանադրական նախագիծը փաստում է, որ գործ ունենք ոչ միայն օտար պետության պարտադրանքի, այլև երկրի ներսում՝ իշխանության կենտրոնացման և ավտորիտար կառավարման համակարգի ամրապնդման հետ։ «Ալիևյան...