ՔՊ-ականը 2-րդ բնակարանն է գնել իշխանափոխությունից հետո․ «Ժողովուրդ»

27 Հունիսի, 2025

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր, նախկին լրագրող Սիսակ Գաբրիելյանի գործերը հեղափոխությունից հետո, կարծես, լավացել են։

«Ժողովուրդ» օրաթերթը Սիսակ Գաբրիելյանի՝ 2024 թվականի անշարժ գույքի, եկամուտների, ծախսերի եւ շահերի հայտարարագրից տեղեկացավ, որ պատգամավորը հեղափոխությունից հետո ձեռք է բերել իր 2-րդ բնակարանը։ Մինչ հեղափոխությունը Գաբրիելյանը ուներ համատեղ սեփականությամբ բնակարան Շենգավիթ վարչական շրջանում։ 2018 թվականից, ինչպես շատ ՔՊ-ականներ, Գաբրիելյանը եւս դարձավ տան տեր։

Սիսակ Գաբիելյանը նախորդ տարի գնել է իր 2-րդ բնակարանը։ Նա 2021 թվականին անհատական բնակելի տուն է գնել Շիրակի մարզկենտրոն Գյումրի քաղաքում եւ հանդիսանում է այդ տան միանձնյա սեփականատերը։ 2024 թվականին պատգամավորը գնել է եւս մեկ բնակարան Երեւանում, որն արժեցել է 22 մլն 969 հազար դրամ։

Այսինքն՝ Գաբրիելյանն ունի երեք բնակարան:

«Ժողովուրդ» օրաթերթը 2022 թվականի տարեկան հայտարարագրից տեղեկացավ, որ պատգամավորը 2021 թվականին նաեւ ավտոմեքենա է գնել՝ 2018 թվականի արտադրության Hyundai մակնիշի: Նշված մեքենան 2023 թվականին վաճառել է 8 մլն դրամով եւ 12 մլն դրամով գնել է 2024 թվականի հայտարարագրում առկա VOLKSWAGEN մակնիշի մեքենան։

Նրա բանկային հաշիվների մնացորդները կազմել են գրեթե 1,3 մլն դրամ, կանխիկ դրամական միջոցները կազմել են 800 հազար դրամ։ Հաշվետու տարվա եկամուտները կազմել են 16 մլն 755 հազար դրամ, որից 12 մլն 209 հազար դրամն աշխատանքի վարձատրություն է Ազգային ժողովի աշխատակազմից, 720 հազարը վարձակալության դիմաց ստացած եկամուտ է, 1 մլն 555 հազարը եկամտահարկի վերադարձ է ՀՀ ՊԵԿ-ից, իսկ 2 մլն 270 հազար դրամը վարկ է «ՎՏԲ Հայաստան» բանկից։

Ստացված վարկերի եւ փոխառությունների մայր գումարի մնացորդը հաշվետու տարվա դեկտեմբերի 31-ի դրությամբ կազմել է 23 մլն 945 հազար դրամ, որից 20 մլն 260 հազարը բնակարանի հիփոթեքի մայր գումարի մնացորդն է։

Նկատենք, որ պատգամավորի հայտարարագրում նշված է, որ նա շարքային ՔՊ-ական է, բայց՝ ԱԺ Կրթության մշակույթի, սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահը»։

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում

Նմանատիպ նյութեր

Գանձասարը միայն մեզ է հետաքրքիր․ բա ո՞վ պետք է զբաղվի դրանով․ Աննա Գրիգորյան 

«Երբ ես Սիսակ Գաբրիելյանին հարցնում եմ՝ արդյո՞ք ինքը, որպես մեր ինքնության մաս հանդիսացող պատմամշակութային ժառանգության մաս, պետք է նաև նախաձեռնող լինի կամ հետամուտ լինի, որպեսզի մեր մշակութային ժառանգությունը Արցախում, մասնավորապես՝...

Քաղաքացիներն ԱԽ քարտուղարուհուց անվտանգության համակարգում են սպասում, ոչ թե լաբառոշ ստատուսներ․ Բագրատ Միկոյան

Քաղաքացիներն ԱԽ քարտուղարուհուց անվտանգության համակարգում են սպասում, ոչ թե լաբառոշ ստատուսներ․ Բագրատ Միկոյան

  ՀՀ երկրորդ նախագահ, «Հայաստան» դաշինքի առաջնորդ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի ղեկավար Բագրատ Միկոյանը Yerevan.Today-ի հետ զրույցում կարճ անդրադարձել է նորանշանակ ԱԽ քարտուղար, նախկին ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի գրառմանը, որում վերջինս հիշատակել է նաև երկրորդ...

Երևանում սպասվում է առանց տեղումների եղանակ

Երևանում սպասվում է առանց տեղումների եղանակ

Օգոստոսի 18-ի գիշերը և կեսօրից հետո Հայաստանի առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, որի ընթացքում արևելյան և հյուսիսարևելյան քամին կուժգնանա՝ հասնելով 17-20 մ/վ-ի։ Երեկոյան ժամերին Արմավիրի մարզում, Արագածոտնի ու Կոտայքի նախալեռներում, ինչպես նաև...

Հնդկաստանում տաճարի փլուզման հետևանքով առնվազն յոթ մարդ է զnhվել

Հնդկաստանում տաճարի փլուզման հետևանքով առնվազն յոթ մարդ է զnhվել

Հնդկաստանի արևելյան Բիհար նահանգի Լախիսարայի Աշոկ Դհամ տաճարում էլեկտրական սյան ընկնելու հետևանքով առաջացած փլուզման հետևանքով, ըստ պաշտոնյաների, զոհվել է առնվազն յոթ մարդ, իսկ տասնյակից ավելի մարդ վիրավորվել է։ «Ասում են, որ այնտեղ էլեկտրական սյուն է ընկել, և մարդիկ...

Կարեն Դեմիրճյան փողոցում երթևեկությունը 2 շաբաթով կդադարեցվի

Կարեն Դեմիրճյան փողոցում երթևեկությունը 2 շաբաթով կդադարեցվի

Կարեն Դեմիրճյան փողոցում (Սարյան փողոցից մինչև Մաշտոց պողոտա ճանապարհահատված) օգոստոսի 18-ից մինչև 31-ը ներառյալ երթևեկությունը կդադարեցվի՝ մայթերի բարեկարգման աշխատանքներով պայմանավորված: Այս մասին հայտնում են քաղաքապետարանից: Կենտրոն վարչական շրջանի ղեկավարի...