ՔՊ-ական պատգամավորի և իր դստեր «ջանքերով»՝ ԵՊՀ դասախոսին ազատել են աշխատանքից

28 Հոկտեմբերի, 2025

ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արուսյակ Մանավազյանի դուստրը ԵՊՀ–ում դասի ժամանակ գաղտնի տեսանկարահանել է միջազգային հարաբերությունների ֆակուլտետի արդեն նախկին դասախոս, գիտությունների թեկնածու Սահակ Մանուկյանի դասախոսության մի հատված, որտեղ վերջինս ուսանողներին հստակ օրինակով բացատրելիս է եղել վիրավորանք և զրպարտությունն տերմինների տարբերությունը։

Մանավազյանի դուստրը տեսանյութն ուղարկել է պատգամավոր մորը, ինչից հետո դասախոսին ազատել են աշխատանքից՝ «ակադեմիական միջավայրում ոչ հարիր բառապաշար օգտագործելու համար»։ NEWS.am–ի հետ զրույցում ԵՊՀ միջազգային հարաբերությունների ֆակուլտետի արդեն նախկին դասախոս, գիտությունների թեկնածու Սահակ Մանուկյանը պատմեց, որ համալսարանում իր հերթական դասախոսությունը նվիրված էր քաղաքական ռեժիմներին, և դեմոկրատական քաղաքական ռեժիմը ներկայացնելու ժամանակ խոսել է նաև խոսքի ազատության մասին՝ նշելով, որ այն չի կրում բացարձակ բնույթ անգամ դեմոկրատական ռեժիմի պայմաններում։

«Նշել եմ, որ խոսքի ազատությունը սահամանափակվում է, երբ հասնում է դիմացինի արժանապատվության ոտնահարմանը, և այստեղ խնդիր կարող է առաջանալ կապված վիրավորանքի և զրպարտության հետ։ Եվ որպեսզի ուսանողների մոտ տպավորվի, ես նրանց օրինակներ եմ ներկայացրել։ Մասնավորապես սկսել եմ Scotch and Whiskey ֆիլմից, որտեղ մի դրվագ կա, երբ Սոս Ջանիբեկյանը իր զոհին, որին մարմնավորում է Ռաֆայել Երանոսյանը, ոչ միայն զրկած է լինում ազատ տեղաշարժման իրավունքից, այլ նաև նրան հետևյալ բառն է ասում. «ֆուցն»։ Ես ուսանողներին հարց եմ տալիս՝ հնչող բառը զրպարտչակա՞ն բնույթի արտահայտություն է, թե՞ վիրավորական բնույթի։ Ուսանողներն այդ պահին չեն կարողանում կողմնորոշվել և ճիշտ պատասխանել, ես մոտ 40 րոպեանոց դասախոսություն եմ նվիրում այս երկու հասկացությունների տարբերությանը։  Վերջում բոլորը միանշանակ հանգում են այն եզրակացության, որ սա վիրավորական բնույթի արտահայտություն է։ Ուսանողներից մեկը դասախոսությունը լսելու և հասկանալու փոխարեն զբաղվել է այլ անթույլատրելի գործունեությամբ։ Մասնավորապես՝ առանց ինձ հարցնելու, առանց իմ թույլտվությունը ստանալու ինձ գաղտնի նկարել է։ Նա, ըստ էության, խախտել է ոչ միայն իմ անձնական գաղտնիության իրավունքը, այլ նաև իմ հեղինակային իրավունքը, որովհետև իմ դասախոսությունը ամբողջական ներկայացնելու փոխարեն, միայն պատառիկ է ներկայացրել, որտեղ գրատախտակի վրա գրված է «խոսքի ազատություն, վիրավորանք և զրպարտություն, և այդ արտահայությունը», քանի որ հանգել ենք այն եզրակացությանը, որ դա վիրավորանք է»,–ասաց Մանուկյանը։

Սահակ Մանուկյանն, իր խոսքով, ֆիլմից բացի այլ օրինակներ էլ է բերել իրական կյանքից՝ ցույց տալու համար, որ նույն բառը մի դեպքում կարող է դիտարկվել որպես վիրավորանք, մեկ այլ դեպքում՝ զրպարտություն։

«Եվ ես ոչ մի ավելորդ բառ, քան այն, ինչ որ բառացի քիչ առաջ ձեզ ներկայացրեցի, չեմ արտաբերել։  Լսարանում բացի պատգամավորուհու աղջկանից, ներկա են եղել ևս 70 ուսանողներ, որոնցից ոչ ոք, ոչ միայն դժգոհ չի եղել, այլ ընդհակառակը, բավականին հետաքրքրված են եղել ուսանողները։  Անգամ դասը ավարտվելուց հետո նրանք շարունակում էին ինձ հարցեր ուղղել»,–պատմեց դասախոսը։

Սահակ Մանուկյանը ուրբաթ օրը էլեկտրոնային փոստով հրաման է ստացել համալսարանից, ըստ որի ազատվել է աշխատանքից՝ «ակադեմիական միջավայրում ոչ հարիր բառապաշար օգտագործելու համար»։

Հարցին՝ պատրաստվու՞մ է տեղի ունեցածի վերաբերյալ պարզաբանումներ ներկայացնել ռեկտորին և վերադառնալ աշխատանքի, դասախոսը պատասխանեց.

«Ռեկտորն ինձ իր մոտ չի հրավիրել, բացատրություն չի պահանջել, այլ շատ արագ, կայծակնային արագությամբ կազմակերպել է ինձ ազատելու գործընթացը։ ԵՊՀ–ում իմ գիտամանկավարժական գործունեության ստաժը հավասար է պատգամավորուհու դստեր տարիքին, իմ գրած գիտական աշխատությունների քանակը այնքան է, այդ աղջկա հասակը, և ռեկտորը այստեղ կշեռքի մի նժարին դնում է պատգամավորուհու աղջկա չգիտեմ ինչը, մյուս նժարի դրա վրա դնում է գիտությունների թեկնածուին և, բնականաբար, ինձ զոհաբերում է՝ շատ պարզ պատճառաբանությամբ։

Քանի դեռ Արուսյակ Մանավազյանը պատգամավոր է և կարող է ազդել օրենսդիր իշխանությունից դուրս գտնվող մարմնի՝ կրթական հաստատության որոշում կայացնողի վրա, ես կարծում եմ, որ դա հեռանկարային չէ։  Այս ամբողջ պատմության զավեշտն այն է, որ համալսարանում ղեկավար պաշտոն չզբաղեցնող անձը ստիպվել է համալսարանի ղեկավարությանը, որ ինքը իր աշխատողից ազատվի»,–ասաց Սահակ Մանուկյանը։

Նմանատիպ նյութեր

Ինչը կարող է լուծել Հայաստանի էներգետիկ անկախության հարցը. Նարեկ Կարապետյան

Ինչը կարող է լուծել Հայաստանի էներգետիկ անկախության հարցը. Նարեկ Կարապետյան

Էներգետիկ անկախության հասնելու և ներմուծվող գազից ու բենզինից կախվածությունը նվազեցնելու համար ապագան արևային կայաններին է։ Սակայն կա մի հանրաճանաչ խնդիր․ արևային կայանները գիշերային ժամերին դառնում են անօգուտ, և սա է գլխավոր արգելքը, որ արևից ստացված էներգիայով...

Բախվել են «Toyota»-ն, «Lada»-ն ու «Volkswagen»-ը. վերջինում հրդեհ է բռնկվել, հայտնաբերվել է 3 մոխրացած մարմին

Բախվել են «Toyota»-ն, «Lada»-ն ու «Volkswagen»-ը. վերջինում հրդեհ է բռնկվել, հայտնաբերվել է 3 մոխրացած մարմին

Այսօր՝ հուլիսի 26-ին, ողբերգական ավտովթար-հրդեհ է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 19:50-ի սահմաններում Երևան-Երասխ ավտոճանապարհին, Այգավան բնակավայրի կամրջի վրա, բախվել են «Toyota», «Volkswagen» և «Lada» մակնիշի ավտոմեքենաները։ Ինչպես դեպքի վայրից հայտնում է...

Ռուսաստանը երկակիություն է տեսնում Թրամփի՝ Ուկրաինայի հարցում դիրքորոշման մեջ․Պեսկով

Ռուսաստանը երկակիություն է տեսնում Թրամփի՝ Ուկրաինայի հարցում դիրքորոշման մեջ․Պեսկով

Ռուսաստանը երկակիություն է տեսնում Դոնալդ Թրամփի՝ Ուկրաինայի հարցում դիրքորոշման մեջ, մինչդեռ Մոսկվան տպավորված է Վաշինգտոնի՝ խաղաղ կարգավորմանը ձգտելու պատրաստակամությամբ, ասել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ «Մենք նման երկակիություն ենք...

Վեհափառը կարևորել է հայրենիքի և աշխարհասփյուռ հայության կապի ամրապնդումը

Վեհափառը կարևորել է հայրենիքի և աշխարհասփյուռ հայության կապի ամրապնդումը

Հուլիսի 26-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունել է ԱՄՆ Հայոց Արևելյան թեմի Մասաչուսեթս նահանգի Ուստրի Սուրբ Փրկիչ եկեղեցու համայնքի ուխտավորներին՝ առաջնորդությամբ հոգևոր հովիվ Արժանապատիվ Տ....

Նեթանյահուն կմեկնի Վաշինգտոն

Նեթանյահուն կմեկնի Վաշինգտոն

Վաղը ես կմեկնեմ Վաշինգտոն՝ Նախագահ Թրամփի հրավերով նրա հետ հանդիպելու համար։ Այս մասին հայտարարել է Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն։ «Դրանից հետո ես մասնակցելու եմ Իսրայելի մեծ բարեկամ, սենատոր Լինդսի Գրեհեմի պատվին կազմակերպված արարողությանը։ Պետք է ասեմ, որ...