Երևանում մաքրուհիները դասախոսի տնից տարել են 50 դրամանոցներով լի ապակյա տարա. մոտ 1 մլն դրամի վնաս է պատճառվել

6 Մարտի, 2026

Փետրվարի 28-ին գողության դեպք է տեղի ունեցել Երևանում։ Հայտնում է SHAMSHYAN.com—ը: Ժամը 20։55-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության 112 օպերատիվ կառավարման կենտրոն է զանգահարել Երևանի բնակիչ Ս․ Մ․-ն և հայտնել, որ փետրվարի 27-ից նշված հասցեում մաքրության աշխատանքներ կատարող Երևանի բնակիչ 50-ամյա Մարինե Բ․-ի և վերջինիս ընկերուհու հեռանալուց հետո նկատել է, որ տանից բացակայում է 3 կգ-անոց ապակյա տարան, որը ամբողջությամբ լցված է եղել 50 դրամանոց մետաղադրամներով, և իրեն պատճառվել է 1 մլն դրամի վնաս և հայտնել է, որ տան դուռը վնասված չի եղել և այլ անձի կողմից իր բնակարան մուտք չի եղել։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված հասցե է մեկնել ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնի հերթապահ խումբը։

Դեպքի փաստով ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի քննչական բաժին։

Գ․ Շամշյանի տեղեկություններով ոստիկանություն ահազանգողը աշխատում է Հայաստանում հայտնի համալսարաններից մեկում՝ որպես դասախոս։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

Նմանատիպ նյութեր

Գաղտնի նկարահանումներ իրականացնող մենեջերը հետախուզման մեջ է

Գաղտնի նկարահանումներ իրականացնող մենեջերը հետախուզման մեջ է

«Գուստավ» ռեստորանի մենեջերը, որը գաղտնի տեսանկարահանումներ է իրականացրել կանանց զուգարանում, հետախուզվում է։ Քննչական կոմիտեից հայտնում են, որ անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ անձնական կյանքի գաղտնիությունը խախտելու համար: Նրա նկատմամբ որպես...

Փոխանակ քաղաքացիների շահերը պաշտպանեն, զբաղված են ընդդիմադիրներին հետապնդելով․ Տիգրան Աբրահամյան

«Ուժեղ Հայաստանը» արձագանքել է Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը և մասնավորապես մեր գործընկերներից Անդրանիկ Գևորգյանը տեսանյութում ներկայացրել է Ստեփանավանում ընտրական գործընթացների ժամանակ աշխատանքից ազատված և ճնշումների ենթարկված...

Ֆրանսիայի իշխանությունները կարող են Լիմոժի քաղաքապետարանի հրկիզումը ահաբեկչություն որակել

Ֆրանսիայի իշխանությունները կարող են Լիմոժի քաղաքապետարանի հրկիզումը ահաբեկչություն որակել

Ֆրանսիայի իշխանությունները կարող են Լիմոժի քաղաքապետարանի հրկիզումը ահաբեկչություն որակել։ Այս մասին Europe 1 ռադիոկայանի եթերում հայտարարել է երկրի արդարադատության նախարար Ժերալդ Դարմանենը։ Արդարադատության նախարարը չի բացառել, որ հրկիզման հետևում կանգնած են եղել...

Ուկրաինայի հարցով հանդիպման անցկացման վերաբերյալ վերջնական համաձայնություն դեռևս չկա. ՌԴ ԱԳՆ

Ուկրաինայի հարցով հանդիպման անցկացման վերաբերյալ վերջնական համաձայնություն դեռևս չկա. ՌԴ ԱԳՆ

Ռուսաստանի, Չինաստանի և ԱՄՆ-ի միջև Ուկրաինայի հարցով հանդիպման անցկացման վերաբերյալ վերջնական համաձայնություն դեռևս չկա: Այս մասին լրագրողներին ասել է Ռուսաստանի փոխարտգործնախարար Անդրեյ Ռուդենկոն, փոխանցում է ТАСС-ը։ «Դեռ վերջնական համաձայնություն չկա այն մասին, թե...

Սպասվում է անձրև և ամպրոպ․ օդի ջերմաստիճանը կնվազի

Սպասվում է անձրև և ամպրոպ․ օդի ջերմաստիճանը կնվազի

Երևանում 20-ի և 25-ի երեկոյան ժամերին հնարավոր է, 21-ի երեկոյան, 22-ին, 23-ի գիշերը սպասվում է անձրև, հնարավոր է նաև ամպրոպ։ Հոկտեմբերի 23-24-ին, 25-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ։ 20-ի ցերեկը, 21-ին, 23-ի գիշերը, 25-ին կեսօրից հետո առանձին շրջաններում ,...