Պետական բուհերում 25, ոչ պետական բուհերում 96 մասնագիտության գծով դիմորդներ չկան

1 Օգոստոսի, 2025

Հանրապետությունում այս տարի անցկացված ընդունելության քննությունների հիմնական և լրացուցիչ փուլերի արդյունքում բուհ է ընդունվել 10 հազար 970 դիմորդ։ «Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում Գնահատման և թեստավորման կենտրոնի փոխտնօրեն Կարո Նասիբյանը նշեց, որ նրանցից 1923-ն ընդունվել է անվճար, մնացածը՝ վճարովի։

«Ասեմ, որ մասնագիտությունների ընտրության առումով պատկերն առանձնապես չի փոխվել։ Իրավագիտությունը, տնտեսագիտությունը, միջազգային հարաբերությունները, բժշկական մասնագիտությունները շարունակում են բավական պահանջված մնալ»,-ասաց Կարո Նասիբյանը։ Նրա խոսքով՝ մի միտում է նկատվում, որի համաձայն հիմնական փուլով դրական գնահատականներով մրցույթից դուրս մնացած դիմորդները լրացուցիչ  փուլում տեսնում էին, թե որ մասնագիտության գծով դիմորդ չի եղել, ու հոսքը գնում էր այդ կողմ։

«Այսինքն՝ ստացվում է, որ ընտրությունը կատարվում է ոչ թե մասնագիտական նախասիրությամբ, այլ զուտ հիմքում լինում է «այնքան որ ընդունվենք» միտումը։ Կարծում եմ, որ այստեղ մեծ անելիք ունեն մասնագիտական կողմնորոշման կենտրոնները, բուհերը»,-ասաց Կարո Նասիբյանը։

Հիմնական փուլի արդյունքում ինչպես տարիներ շարունակ, այս անգամ ևս ամենաշատ ընդունելությունն ունի ԵՊՀ-ն, որին հաջորդում է Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանը, Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանը, Հայաստանի ճարտարապետության և շինարարարության ազգային համալսարանը, Բրյուսովի անվան պետական համալսարանը։

Կարո Նասիբյանը տեղեկացրեց, որ այս տարի պետական բուհերում 25, իսկ ոչ պետական բուհերում 96 մասնագիտության գծով դիմորդներ չկան։ Օրինակ՝ մեխանիկական համակարգերի քոմփյութերային նախագծում, մեքենասարքավորումների ճարտարագիտություն, պարենամթերքների տեխնոլոգիա, բույսերի պաշտպանություն, անտառային տնտեսություն և այլն։ Ոչ պետական բուհերում նույնիսկ տեղեր են թափուր մնացել հոգեբանության, իրավագիտության, ֆինանսների, ինֆորմատիկայի գծով։

 

Նմանատիպ նյութեր

Քրեակատարողականում մարդ է մահանում՝ կապ չունենք. զինվոր է մահանում՝ կապ չունեք. բա ինչի՞ հետ կապ ունեք. Քրիստինե Վարդանյան

Քրեակատարողականում մարդ է մահանում՝ կապ չունենք. զինվոր է մահանում՝ կապ չունեք. բա ինչի՞ հետ կապ ունեք. Քրիստինե Վարդանյան

«Հայաստան» խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանը գրում է. «Քրեակատարողական հիմնարկում մարդ է մահանում՝ մենք կապ չունենք, Բանակում ոչ մարտական զոհերի թիվն աճում է՝ մենք կապ չունենք, Ճանապարհատրանսպորտային պատահարների հետևանքով մահերի թիվն աճում է՝ մենք կապ...

Հայաստանը շատ բան կկորցնի, եթե որոշի դուրս գալ ՀԱՊԿ-ից. Մատվիենկո

Հայաստանը շատ բան կկորցնի, եթե որոշի դուրս գալ ՀԱՊԿ-ից. Մատվիենկո

Երևանը շատ բան կկորցնի, եթե որոշի դուրս գալ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունից: «ТАСС»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է ՌԴ Դաշնային ժողովի Դաշնության խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոն։ «Հայաստանի իրավունքն է՝ պահպանել իր անդամակցությունը...

Պահանջում ենք անհապաղ ու անաչառ քննություն. IODA

Պահանջում ենք անհապաղ ու անաչառ քննություն. IODA

Հայաստանի իշխանությունները պետք է երաշխավորեն, որ Ստեփանավանի քաղաքապետի թեկնածու, ընդդիմադիր «Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամ Արսեն Գևորգյանի՝ նոյեմբերի 10-ին անազատության մեջ արձանագրված հանկարծամահության դեպքը քննող Քննչական կոմիտեն գործի անկախ և զերծ մնա...

Գեղարքունիքի մարզպետարանի պաշտոնյան մեղադրվում է կաշառք ստանալու մեջ. ՀԿԿ

Գեղարքունիքի մարզպետարանի պաշտոնյան մեղադրվում է կաշառք ստանալու մեջ. ՀԿԿ

Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմի համապատասխան վարչության պետը մեղադրվում է նույն մարզի մի շարք դպրոցների տնօրենների օգտին հովանավորչության և թողտվության դիմաց նրանցից կաշառք ստանալու մեջ։ Այս մասին հայտնում են Հակակոռուպցիոն կոմիտեից: Վարչության պետի, ինչպես նաև 4...

Ղարաբաղի համար պատասխանատվությունը Երևանը փորձում է բարդել Ռուսաստանի, ՀԱՊԿ-ի վրա. ՌԴ խորհրդի նախագահ

Ղարաբաղի համար պատասխանատվությունը Երևանը փորձում է բարդել Ռուսաստանի, ՀԱՊԿ-ի վրա. ՌԴ խորհրդի նախագահ

Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունը (ՀԱՊԿ) Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված իրավիճակում գործել է խստորեն կանոնադրական փաստաթղթերին համապատասխան, հայտարարել է Ռուսաստանի Դաշնության խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոն։ Նրա խոսքով՝ Երևանն անհիմն է...