ԵՊՀ ուսանողները բողոքել են դասախոսի աշխատանքից ազատման որոշման դեմ. Civilnet

8 Նոյեմբերի, 2025

Երևանի պետական համալսարանի Միջազգային հարաբերությունների ֆակուլտետի ուսանողների մեծամասնությունը հանդես է եկել բողոքի հայտարարությամբ՝ ընդդեմ դասախոս Սահակ Մանուկյանի աշխատանքից ազատման որոշման։ Գրում է Civilnet-ը:

Ուսանողները կազմել են պահանջագիր, որը հասցեագրվել է ԵՊՀ ռեկտոր Հ․ Հովհաննիսյանին, ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի նախագահ Ս․ Պապիկյանին և ՀՀ վարչապետ Ն․ Փաշինյանին։

«Մենք չենք կարող անտարբեր լինել այն երևույթի նկատմամբ, երբ մեկ ուսանողի դժգոհության հիման վրա հեռացվել է այնպիսի դասախոս, ով տևական ժամանակ ճանաչվել է ֆակուլտետի լավագույն դասախոսներից մեկը, ով վայելում է մնացած ուսանողների սերը և հարգանքը, ովքեր, մասնակցելով վերջինիս դասերին, ականատես են եղել նրա թե՛ մասնագիտական, թե՛ մարդկային բարձր հատկանիշներին։ Ուսանողները նշում են, որ Մանուկյանը ոչ միայն բարձր պրոֆեսիոնալ և նվիրված մասնագետ է, այլև ուսանողների կողմից սիրված դասախոս, ով մեծ ներդրում է ունեցել նրանց մասնագիտական ձևավորման մեջ»,- ասված է պահանջագրում։

Պահանջագրին արդեն միացել է 200-ից ավելի ուսանող։ Ուսանողները նաև հանդիպում են պահանջում ԵՊՀ ռեկտորի հետ, որպեսզի ներկայացնեն իրենց դիտարկումները և պահանջեն արդար որոշման վերանայում։

«Մեր նպատակն է վերականգնել արդարությունը և պաշտպանել այն դասախոսի արժանապատվությունը, ով իսկապես ապրում է իր գործով ու ուսանողներով։ Մենք համոզված ենք, որ համալսարանը պետք է լինի ազատ մտածողության և արդարության տարածք», – ասվում է ուսանողների հայտարարության եզրափակիչ հատվածում։

Ուսանողներ պահանջագրով խնդրում են վերանայել Սահակ Մանուկյանի նկատմամբ արձակված ազատման հրամանը:

Նմանատիպ նյութեր

Միրզոյանը Լեհաստան է մեկնում

Միրզոյանը Լեհաստան է մեկնում

Հոկտեմբերի 12-13-ը ՀՀ արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարար Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կգտնվի Լեհաստանում՝ մասնակցելու Վարշավայի անվտանգության ֆորումին։ Այս մասին տեղեկքնում ենք ԱԳՄԱ նախարարությունից:  Ծրագրված են նաև երկկողմ հանդիպումներ գործընկերների...

Էր Ռիադի օդանավակայանին հասցված հարվածի հետևանքով 12 մարդ զnհվել է, ավելի քան 300-ը՝ վիրավnրվել

Էր Ռիադի օդանավակայանին հասցված հարվածի հետևանքով 12 մարդ զnհվել է, ավելի քան 300-ը՝ վիրավnրվել

Սաուդյան Արաբիայի մայրաքաղաք Էր Ռիադի օդանավակայանին հասցված հարվածի հետևանքով 12 մարդ մահացել է, 309-ը՝ վիրավորվել։ Այս մասին հայտնում է BBC-ն՝ հղում անելով Սաուդյան Արաբիայի իշխանությունների հաղորդած տվյալներին։ Նշվում է, որ զոհերի թվում են Սաուդյան Արաբիայի 4,...

Մարդիկ հասկանում են, թե ինչ անվտանգային ռիսկերի առաջ են կանգնեցրել մեր երկիրը. Գերասիմ Վարդանյան

Արտաշատի խոշորացված համայնքի Դվին և Կանաչուտ գյուղերում բնակիչների հետ հանդիպումների ընթացքում հիմնականում բարձրաձայնվել են անվտանգության խնդիրներն ու երկրում քաղաքական փոփոխությունների անհրաժեշտությունը։ Այս մասին հայտարարել է Արտաշատի...

Ինչքան էլ վախի մթնոլորտ լինի, կան մարդիկ, որոնք պայքարի մեջ են մտնում. Լևոն Քոչարյան

ՏԻՄ ընտրությունները հնարավորություն են ընդդիմադիր ուժերի համար՝ համախմբվելու և տեղերում իրենց դիրքերն ամրապնդելու համար։ Այս մասին Արտաշատի խոշորացված համայնքում Հայ հեղափոխական դաշնակցության կողմից համայնքի ղեկավարի թեկնածու առաջադրված...

Հռոմի պապ Լևոն XIV-ը առաջիկա օրերին վիրահատության կենթարկվի

Հռոմի պապ Լևոն XIV-ը առաջիկա օրերին վիրահատության կենթարկվի

Հռոմի պապ Լևոն XIV-ը առաջիկա օրերին վիրահատության կենթարկվի։ Հռոմի պապն ինքն է հայտնել, որ վերջերս բժշկական հետազոտության ժամանակ իր մոտ թոքերի սահմանափակ հանգուցային գոյացություն է հայտնաբերվել, որը սկզբնական փուլում...