Քո ախպերը, քո քուրը, քո հերը, քո մերը․․․ փորձում են շեղել գլխավոր հարցերից․ Իշխան Սաղաթելյան

4 Օգոստոսի, 2026

 

«Մեր երկրի առջև շատ ավելի լուրջ, շատ ավելի կարևոր, շատ ավելի հրատապ և առաջնային օրակարգեր կան: Մեծ հաշվով՝ Հայկ Կոնջորյանը կլինի ԱԺ փոխնախագահ, թե ուրիշ մի քանիսը, խոշոր հաշվով՝ ընդհանրապես տարբերություն չկա:

Մեր երկրի առջև կանգնած մարտահրավերները հետևյալն են՝ հայ-ադրբեջանական հարաբերություններ, սահմանագծում և սահմանազատում:

Հստակ հարցադրում եմ արել. կարո՞ղ եք երաշխավորել, որ Հայաստանի Հանրապետության տարածքից նոր զիջումներ չեք անելու, կոնկրետ Տիգրանաշենը չեք հանձնելու։ Մարդիկ չեն ժխտել:

Աշխարհաքաղաքական իրավիճակը, հայ-ռուսական հարաբերությունները, մեր տնտեսությունը, որը կարճ ժամանակ հետո կանգնելու է ծանր ու բարդ խնդիրների առջև․ սրանք են մեր երկրի կարևոր և առաջնային օրակարգերը:

Բայց ակնհայտ պրոցես է տեղի ունենում այս հիմնական, գլխավոր, քաղաքական ու խորքային հարցերից շեղելու՝ ապօրինի գույք, անձնական, չգիտեմ՝ քո ախպերը, քո քույրը, քո հերը, քո մերը… Բայց շատ ավելի գլոբալ խնդիրներ կան, որոնց վրա պետք է կենտրոնանալ»,- այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը։

Մանրամասն՝ տեսանյութում։

Նմանատիպ նյութեր

Կենտրոնական բանկն անփոփոխ է թողել վերաֆինանսավորման տոկոսադրույքը՝ 6.5%

Կենտրոնական բանկն անփոփոխ է թողել վերաֆինանսավորման տոկոսադրույքը՝ 6.5%

Օգոստոսի 4-ին տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի նիստ, որի ժամանակ որոշվել է քաղաքականության տոկոսադրույքը թողնել անփոփոխ, սահմանելով՝ 6․50% ԿԲ–ից հայտնում են, որ որոշվել է նաև Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից տրամադրվող...

ԿԳՄՍ նախարարի խորհրդական Արման Անտոնյանը հրաժարական է տվել

ԿԳՄՍ նախարարի խորհրդական Արման Անտոնյանը հրաժարական է տվել

Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի խորհրդական Արման Անտոնյանը հայտնել է, որ դիմում է ներկայացրել պաշտոնից ազատվելու վերաբերյալ։ Նա այդ մասին գրել է ֆեյսբուքյան իր էջում՝ նշելով, որ դիմումում ներկայացրել է որոշման պատճառները, ինչպես նաև պաշտոնավարման...

Ադրբեջանի առաջարկած Սահմանադրության տարբերակը մեր դրական գնահատականին չի արժանանա․ Նարեկ Կարապետյան

  «Ադրբեջանի առաջարկած ՀՀ Սահմանադրության տարբերակը մեր դրական գնահատականին չի արժանանա։ Նրանք չեն որոշելու, թե ինչպիսին պետք է լինի մեր Սահմանադրությունը։ Մենք գնում ենք խաղաղության պայմանագրի հետևից, այն պետք է, բայց այն պետք է...

«Չեստնի զնակ»-ը արգելափակել է Հայաստանից ներմուծված ըմպելիքների ավելի քան 70․000 շիշ

«Չեստնի զնակ»-ը արգելափակել է Հայաստանից ներմուծված ըմպելիքների ավելի քան 70․000 շիշ

«Չեստնի զնակ»-ը Ռոսպոտրեբնադզորի հանձնարարականով արգելափակել է Հայաստանից ներմուծված խմելու ջրի և գազավորված ըմպելիքների ավելի քան 70 հազար շիշ։ Այս մասին «Վեդոմոստի»-ին հայտնել են ընկերության մամուլի ծառայությունից։ Արգելափակումը տարածվել է «Բջնի» հանքային...

Հորդորում եմ ձեզ խոսել կոկորդիլոսների մասին․ Էդտեղ դուք ավելի բովանդակային եք․ Աննա Գրիգորյանը՝ ՔՊ-ականին

«Մեր հարցադրումները ձեր կնոջ պաշտոնի հետ կապված հետևյալ տրամաբանության մեջ են՝ արդյո՞ք քաղաքական կոռուպցիա կամ քաղաքական հովանավորչություն այդտեղ չկա։ Եվ բոլոր հիմքերն ունենք, որ կա քաղաքական հովանավորչություն։ Ես չեմ բացառում, որ ձեր կինը...