Քասախում վաղ առավոտից լարված իրավիճակ է․ ոստիկանական զորքեր են բերվել

16 Հունիսի, 2025

Կոտայքի մարզի Քասախ գյուղի բնակիչներն այսօր՝ հունիսի 16-ին հերթական անբամ բողոքի ակցիա են իրականացնում, նրանք փորձում են փակել Երեւան–Աշտարակ մայրուղին, պահանջում են, որպեսզի 59 երթուղու ավտոբուսները նախկինի պես բարձրանան մինչեւ գյուղի կենտրոն, քանի որ այժմ մարդիկ ստիպված են մի քանի կիլոմետրոտքով բարձրանալ մայրուղուց մինչեւ գյուղի կենտրոնականհատված։ Իսկ նոր տրանսպորտը, որը բավականին փոքր է եւ քիչ ուղեւորներ է կարողանում տեղափոխել, բացի այն, որ տեղ չի լինում նստելու, ստիպված են ավելի թանկ վճարել։

Ոստիկանական ուժերը պատ են կազմել եւ թույլ չեն տալիս բնակիչներին իրականացնել իրենց ակցիան եւ փակել մայրուղին։

Բնակիչները անտեսելով ոստիկանների հորդորները, փակեցին Երևան մտնող մայրուղին։

Քասախցիները պահանջում են վերականգնել երթուղում 59 համարի ավտոբուսը։ Սակայն, մինչև նրանք իրենց խնդրի մասին կհասցնեին բարձրաձայնել, մեծաթիվ ոստիկաններն սկսեցին ուժ կիրառելով ակցիայի մասնակիցներին բերման ենթարկել։ Բերման ենթարկվածների թվում նաև անչափահասներ կան։
«Երկրում ոչ մի բան չի փոխվել։ Ոստիկանությունը ուժ է կիրառում։ Ընդամենը խաղաղ ակցիա էինք անում ու այսպես եղավ։ Կանանց,  տղամարդկանց բրդելով… Ոչ մի բան չէինք անում, խաղաղ ակցիա էր։ Երբեք այսպես չի եղել։ Ոստիկանները տրամադրված էին շատ կոպիտ»,- ասաց ակցիայի մասնակից կինը։

«Ինչո՞ւ են զորք ուղարկել քասախցու վրա։ Ընդամենն ուզում ենք ավտոբուսը 200 մետր վերև բարձրանա։ Մարդուն բերման են ենթարկում նրա համար, որ մարդ ասում է ավտոբուս ենք ուզում, որ ընդամենը սովխոզ բարձրանա։ Այսքան զորքը բերել կանգնացրել են, որ 59 համարը չբարձրանա վերև»,- ասաց ակցիայի մեկ այլ մասնակից։

Նմանատիպ նյութեր

Օծվեց 44-օրյա պատերազմում նահատակված մարմարաշենցի հայորդիների հիշատակին նվիրված խաչքարը

Օծվեց 44-օրյա պատերազմում նահատակված մարմարաշենցի հայորդիների հիշատակին նվիրված խաչքարը

Այսօր՝ Սուրբ Գևորգ Զորավարի հիշատակության օրը և Արցախյան 44-օրյա պատերազմի տարելիցի նախօրեին, Մարմարաշենի Սուրբ Գևորգ եկեղեցու բակում տեղի ունեցավ խաչքարի օծման արարողություն՝ ձեռամբ Մասյացոտնի թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Ռուբեն եպիսկոպոս Զարգարյանի։ Խաչքարը, որի...

Ծննդաբերելու նպատակով Միացյալ Նահանգներ զբոսաշրջային վիզայով չի թույլատրվում մեկնել. դեսպանատուն

Ծննդաբերելու նպատակով Միացյալ Նահանգներ զբոսաշրջային վիզայով չի թույլատրվում մեկնել. դեսպանատուն

Ծննդաբերելու նպատակով Միացյալ Նահանգներ զբոսաշրջային վիզայով չի թույլատրվում մեկնել։ Այս մասին զգուշացնում է Հայաստանում ԱՄՆ դեսպանատունը։ Ձեր զբոսաշրջային վիզան չի թույլատրվում օգտագործել ԱՄՆ-ում ծննդաբերելու և նորածնին ԱՄՆ քաղաքացիություն ապահովելու նպատակով։ Վիզայի...

Թրամփը մերժել է Հորմուզի նեղուցի վերաբերյալ Իրանի առաջարկը

Թրամփը մերժել է Հորմուզի նեղուցի վերաբերյալ Իրանի առաջարկը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ մերժել է Իրանի առաջարկած՝ Հորմուզի նեղուցով նավագնացության վերականգնման պլանը: «Ես մերժում եմ նրանց առաջարկը», - հայտարարել է ԱՄՆ նախագահը՝ Սպիտակ տան Հարավային սիզամարգում պատասխանելով լրագրողների հարցերին: Ընդ որում, նա...

Ավինյա՛ն, հերոսների անունները ջնջելով՝ պատմությունը չեք փոխելու․ գնդապետ

Ավինյա՛ն, հերոսների անունները ջնջելով՝ պատմությունը չեք փոխելու․ գնդապետ

Պահեստազորի գնդապետ Միհրան Մախսուդյանը գրում է․ «Ավինյա՛ն, հերոսի նկարը ջնջելու հրաման տվողներից մեկը, ըստ հրապարակային պնդումների, դո՛ւք եք։ Մի բան հասկացե՛ք՝ պատից նկարը կարող եք ջնջել, բայց մեր հերոսներին հայ ժողովրդի հիշողությունից երբեք չեք ջնջի։ Հանուն պաշտոնի,...

Ձեր «ծանուցագրերին» հերթ չի հասնում․Դանիելյանը՝ Ղազարյանին

Ձեր «ծանուցագրերին» հերթ չի հասնում․Դանիելյանը՝ Ղազարյանին

Իրավագիտության դոկտոր, պրոֆեսոր Գևորգ Դանիելյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Հ1֊ի Պետրոս Ղազարյանը դարձյալ տրտնջում է, թե մերժում եմ իրենց հրավերքները, այս անգամ էլ հրաժարվել եմ մասնակցել ՊՈԱԿ֊ի, այսպես կոչված, զեկույցի քննարկումներին։ Նախ, բոլոր այդ հարցերը գրեթե...