Քարոզարշավը կարող է վճռական լինել Փարաքարում որևէ թեկնածուի հաղթանակի համար. «Հրապարակ»

15 Մարտի, 2025

«Հրապարակ» թերթը գրում է.

«Ի տարբերություն Գյումրու, Փարաքարի ընտրողները խուսափում են դիրքորոշում հայտնել։ Մեր տեղեկություններով՝ օրերս մասնակից ուժերից մեկի կողմից պատվիրված հարցումները ուշագրավ և խիստ հակասական արդյունքներ են գրանցել։ Հարցվածների 60.7%-ը խուսափել է պատասխանել կամ գաղտնի է պահել իր դիրքորոշումը, ինչը կարող է պայմանավորված լինել ընտրական ճնշումներով և վախերով: Մանավանդ՝ եթե հիշենք, որ Փարաքարը համարյա Հայաստանի Սիցիլիան է դարձել, և վերջերս կրիմինալ պատմությունների պակաս այստեղ չի զգացվում:

Իհարկե, հնարավոր է, որ քիչ չեն նաև դեռևս չկողմնորոշված ընտրողները։ Իսկ ովքեր պատասխանել են` առաջատարը Վոլոդյա Գրիգորյանն է («Միասնություն» դաշինք)՝ 22%, հաջորդում են Լյուդվիգ Գյուլնազարյանը («Քաղաքացիական պայմանագիր»)՝ 9.6%, Գոռ Սարիբեկյանը («Կայունություն»)՝ 5.5%, և Դավիթ Մինասյանը («Ազգային առաջընթաց»)՝ 2.2%։ Ընդ որում՝ Փարաքար և Թաիրով բնակավայրերում առաջատար են Գյուլնազարյանն ու Սարիբեկյանը, մինչդեռ մյուս 7 բնակավայրերում Գրիգորյանն ունի զգալի առավելություն։

«Ո՞ր ուժին ոչ մի պարագայում ձայն չեք տա» հարցին 12%-ը նշել է ՔՊ-ի անունը։ Սա վկայում է, որ, ի տարբերություն Գյումրու, Փարաքարում ՔՊ-ի «հակառեյտինգը» ցածր է, ուստի նախընտրական քարոզարշավը կարող է վճռական լինել Փարաքարում որևէ թեկնածուի հաղթանակի համար»։

Մանրամասները թերթի այսօրվա համարում։

 

Նմանատիպ նյութեր

Բերդ համայնքի նախկին ղեկավար լցակայաններն են փակել. «Հրապարակ»

Բերդ համայնքի նախկին ղեկավար լցակայաններն են փակել. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Մեր տեղեկություններով՝ Քննչական կոմիտեն փակել է Բերդ համայնքի նախկին ղեկավար Հարություն Մանուչարյանի ընտանիքին պատկանող գազալցակայանները։ Մանուչարյանը, հիշեցնենք, իրավապահների թիրախում հայտնվեց Բերդ համայնքի ընտրություններից առաջ, սակայն նրա...

ԱԺ աշխատակազմում կադրային փոփոխությունները շարունակվում են․ «Ժողովուրդ»

ԱԺ աշխատակազմում կադրային փոփոխությունները շարունակվում են․ «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթը դեռ օգոստոսին գրել էր, որ ԱԺ աշխատակազմի նոր ղեկավար Դավիթ Համբարյանը նպատակ ունի աշխատանքից ազատել ԱԺ աշխատակազմի ղեկավարի տեղակալ Հեղինե Խաչիկյանին։ Երեկ արդեն Խաչիկյանին ազատել են աշխատանքից։ «Ժողովուրդ» օրաթերթի...

Բաքվի «դիվանագիտական» շոուները. միջազգային հանրությունից պահանջվում է հստակ դիրքորոշում․ «Փաստ»

Բաքվի «դիվանագիտական» շոուները. միջազգային հանրությունից պահանջվում է հստակ դիրքորոշում․ «Փաստ»

«Փաստ» թերթը գրում է. «Ադրբեջանի իշխանությունները շարունակում են ակտիվորեն օգտագործել դիվանագիտական խողովակները՝ Արցախում իրականացված էթնիկ զտումները, պատմամշակութային կոթողների ոչնչացումն ու յուրացումը միջազգային մակարդակով լեգիտիմացնելու համար։ «Փաստ» օրաթերթի...

Ֆեյսբուքյան օգտատերերին հրավիրում են Քննչական․ «Հրապարակ»

Ֆեյսբուքյան օգտատերերին հրավիրում են Քննչական․ «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Վերջին օրերին կրկին սկսել են ֆեյսբուքյան գրառումների եւ մեկնաբանությունների համար քրեական գործեր հարուցել: Նախօրեին մի գրառման համար գրող-հրապարակախոս Վահրամ Սահակյանին մեղադրանք առաջադրվեց, եւ սահմանափակվեց նրա արտահայտման իրավունքը: Իսկ...

Փաշինյանը «բլոտ»-ում պարտվել է, դուրս եկել պայքարից․ «Ժողովուրդ»

Փաշինյանը «բլոտ»-ում պարտվել է, դուրս եկել պայքարից․ «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Վարչապետ Նիկոլ Փաշինյանը «Զավզակներ» հաղորդման ժամանակ ուշագրավ խոստովանություն է արել․ հայտարարել է, որ պաշտոնապես հրաժարվել է բլոտ խաղալուց, քանի որ հաճախ էր պարտվում։ Այս հայտարարությունը նաև ցույց է տալիս, որ վարչապետի ազատ ժամանակի...