Քանդման սպառնալիքի տակ է ազգապահպան երեք հիմնական սյուններից մեկը. Լևոն Ջավախյան

22 Հուլիսի, 2025

Արձակագիր Լևոն Ջավախյանի ֆեյսբուքյան գրառումը.

«ՎԱԽԵՑԱԾ ՀԱՅԱՍՏԱՆ

Կապիտույլանտը բացահայտ հայտարարել է, որ Մայր Աթոռի վրա արշավ է կազմակերպելու` իր իսկ առաջնորդությամբ…

Բոլորին դա հասկանալի է, նաև ինձ…

Իսկ ո՞րն է լինելու մեր պատասխանը Չեմբեռլինին…

Ոչ մի պատասխան։ Եկեղեցական թեմերը և թեմական առաջնորդները արտահայտվում են ցաք ու ցրիվ, քաղաքական կուսակցությունները լուռ են` բերանները ջուր առած, հասարակական կազմակերպությունները ասես չեն եղել, ստեղծագործալան միությունները` Գրողներրի միությունը, Կոմպոզիտորների միությունը, Նկարիչների միությունը, Թատերական միությունը, Կինոգործիչների միությունը, Գիտությունների ակադեմիան,ինտելեկտուալ, ստեղծագործական և գիտական, կրթական այլ կազմակերպություններ լուռ լսողի, կամ թե դիտողի դերում են։ Լուռ են նաև հեղինակավոր մտավորականները։ Սրանց բոլորի գլխին նիկոլը նեյտրոնային ռումբ է գցել։ Կարծես թե իրենց հագ ու կապը կա, բայց մեջները մարդ չկա, Մարդ չկա… Ոչ մի բողոքի ցույց, միտինգ, ընդվզում…

Քանդման սպառնալիքի տակ է ազգապահպան երեք հիմնական սյուններից մեկը, բայց նրա պաշտպանները այն պաշտպանելու փոխարեն պատերի տակ տապ են արել։ Սա մանկական տապանուկի չէ։ Ուր որ է, մեր հոգևոր տունը կփլվի մեր գլխին։

Մենք գլուխ ենք պահում։

Մենք դատապարտված ենք։

Մի ազգ, որ չի ուզում ապրի, չի էլ ապրի…

Նիկոլը ու իր կողմնակիցներն ապրելու ձևը գտել են։ Կապրեն, հաստատ կապրեն` թուրքի ձևով… Ինչո՞ւ, պարտադի՞ր է` Սամվել Կարապետյանի ձևով…

Թող նա բանտում ապրի իր ձևով, ապրի ու փթի իր ձևով… Կարևորը մեր կյանքն է, մեր անվտանգությունը, թեկուզ և թլպատված, թեկուզ և հավատափոխ… Էսքան դար որ հայ էինք` ի՞նչ շահեցինք… Որ նիկոլը թուրք կոչվելուց չի նեղվում` մենք ինչո՞ւ պիտի նեղվենք..

Մեր լռությունը համաձայնության նշան է։

Մի ազզ, որի համար կարևոր չէ իր իսկ ինքնության հաստատումը, նա չի ապրի, կամ որ հնարավոր է կապրի` իր մորը, քրոջը, կնոջը, աղջկան և ի վերջո`իր հավաքական արժանապատվությունը մեկ այլ ազգի տակ իր հոժար կամքով պառկեցրած»:

Նմանատիպ նյութեր

էբոլայի ռիսկը Հայաստանի համար ցածր են գնահատում

էբոլայի ռիսկը Հայաստանի համար ցածր են գնահատում

Առողջապահության նախարարությունը էբոլա հիվանդության՝ Հայաստան ներմուծման ու Հայաստանում տարածման ռիսկը ցածր է գնահատում․ Նշել են․ «ԱՀԿ եվրոպական տարածաշրջանի երկրների, այդ թվում՝ Հայաստանի Հանրապետության համար Էբոլա հիվանդության ներմուծման և հետագա տարածման ռիսկը...

13-ամյա տղան պահմտոցի խաղալիս հոսանքահարվել ու տեղափոխվել է հիվանդանոց

13-ամյա տղան պահմտոցի խաղալիս հոսանքահարվել ու տեղափոխվել է հիվանդանոց

Արտառոց դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզի գյուղերից մեկում։ 13-ամյա տղան ընկերների հետ պահմտոցի խաղալիս մտել է էլեկտրակայան որտեղ էլ հոսանքահարվել ու տեղափոխվել է «Այրվածքաբանության ազգային կենտրոն»։ Այս մասին հայտնում է shamshyan.com-ը։ Դեպքի փաստով ոստիկանության...

Ապօրինի կալանքի երկարաձգման դատախազության միջնորդությունը կքննվի հոկտեմբերի 22-ին՝ 16։30-ին

Ապօրինի կալանքի երկարաձգման դատախազության միջնորդությունը կքննվի հոկտեմբերի 22-ին՝ 16։30-ին

Հոկտեմբերի 22-ին Հակակոռուպցիոն դատարանում տեղի կունենան նախօրեին հետաձգված նիստերը: Դատարանը կքննի հայր և որդի Քոչարյանների նկատմամբ երկամսյա ապօրինի կալանքը երկարաձգելու՝ դատախազության միջնորդությունները: Ռոբերտ Քոչարյանի մասով նիստը տեղի կունենա 16։30՝ դատավոր...

Փաշինյանը կրկին անձամբ մտել է ընտրական պայքարի մեջ. Աստերդամ

Փաշինյանը կրկին անձամբ մտել է ընտրական պայքարի մեջ. Աստերդամ

«Ընտրություններից մի քանի օր առաջ ձերբակալել ընդդիմադիր թեկնածուին, իսկ հետո շարունակել աշխարհին պատմել հայաստանյան ժողովրդավարության մասին։ Ահա այն հակասությունը, որն այսօր տեսնում ենք Հայաստանում»,- գրել է միջազգային իրավապաշտպան Ռոբերտ Ամստերդամը։ Նա նշել է․ «Նիկոլ...

«Ուժեղ Հայաստան»-ի համակիր 2 կանանց նկատմամբ խափանման միջոց է ընտրվել տնային կալանքը

«Ուժեղ Հայաստան»-ի համակիր 2 կանանց նկատմամբ խափանման միջոց է ընտրվել տնային կալանքը

«Ուժեղ Հայաստան» կուսակցության համակիր 2 կանանց նկատմամբ խափանման միջոց է ընտրվել տնային կալանքը Տեղեկությունը Armat Media-ի հետ զրույցում հայտնեց «Ուժեղ Հայաստան» խմբակցության քարտուղար Տիգրան...