Քահանան պարզաբանում է, թե ինչու թույլ չի տվել ՔՊ-ականին մկրտության քավոր կանգնել

18 Հուլիսի, 2025

Ռուսաստանի և Նոր Նախիջևանի Հայոց թեմի, Նիժնի Նովգորոդի եկեղեցական համայնքի հոգևոր հովիվ Սեբեոս քահանա Ղալաչյանը թույլ չի տվել, որ ՔՊ-ական պատգամավոր Նարեկ Գրիգորյանը մկրտության քավոր կանգնի, առաջարկել է փոխել քավորին։ Մկրտությունը չի իրականացրել։ Նա նշել է, որ եկեղեցու և Վեհափառի դեմ գրոհի մասնակիցն իրավունք չունի քավոր կանգնելու։

«Պատահաբար ես ճանաչեցի՝ տպավորվել էր իմ մեջ այդ ՔՊ պատգամավորի դեմքը, իր արտահայտությունները ուղղված ամենայն հայոց Հայրապետիս, հայ եկեղեցականներին և հանկարծ տեսնում եմ, որ այդ անձնավորությունը, ով իմ Վեհափառին անվանում է ավազանի անունով, ով ասում է, որ նրան պետք է Վեհարանից դուրս շպռտեն, այդ անձնավորությունը եկել էր և ուզում էր կնքահայրության պատվին արժանանալ։

Համառոտ ասելու համար նշեմ, որ ես արգելեցի իրեն դառնալու կնքահայր։ Ես սիրով առաջարկեցի կնքել այդ բալիկին, արժանացնել սուրբ մյուռոնով օծման, կատարել քառասունքի կարգը, բայց մեկ պայմանով, եթե կնքահայրը կլինի գոնե հարգալից պատկառանքով լցված մի անձնավորություն, ով ընդունում է Հայաստանյաց Առաքելական սուրբ եկեղեցու նվիրապետական կարգը, ով ընդունում է, որ ես իմ մեղքերով հանդերձ ունեմ առաքյալներից մինչ ինձ հասած այդ իշխանությունը մկրտելու, կնքելու, հաղորդություն տալու, օրհնելու և այսպես շարունակ»,- նշել է քահանա Ղալաչյանը։

Մանրամասն՝ տեսանյութում։

 

Նմանատիպ նյութեր

Սի Ծինփինն ու Թրամփը համամիտ են՝ Իրանը չպետք է միջուկային զենք մշակի

Սի Ծինփինն ու Թրամփը համամիտ են՝ Իրանը չպետք է միջուկային զենք մշակի

Չինաստանի Ժողովրդական Հանրապետության նախագահ Սի Ծինփինը և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը համամիտ են եղել, որ Իրանը պետք է կատարի միջուկային զենք չմշակելու իր հանձնառությունը: Այս մասին ասվում է Սի Ծինփինի՝ ԱՄՆ կատարած պետական այցի արդյունքներով հրապարակված պաշտոնական...

ՀՀ միակ ավտոմրցուղու փակման հետևանքով ավտոսպորտում վիճակը ճգնաժամային է

ՀՀ միակ ավտոմրցուղու փակման հետևանքով ավտոսպորտում վիճակը ճգնաժամային է

Հայաստանի միակ ավտոմրցուղու փակման հետևանքով ավտոսպորտում իրավիճակը ճգնաժամային է: Այս մասին հայտնում է Հայկական ավտոսպորտի ակադեմիան: «Ցանկանում ենք հատուկ ընդգծել, որ ավտոսպորտի համայնքը և մեր կազմակերպությունները լիովին չեզոք են որևէ քաղաքական կամ իրավական վեճից,...

Հայտնի են հոկտեմբերի 25-ի ընտրություններին կուսակցությունների և դաշինքների համարները

Հայտնի են հոկտեմբերի 25-ի ընտրություններին կուսակցությունների և դաշինքների համարները

Հայտնի է, թե հոկտեմբերի 25-ին կայանալիք ՏԻՄ ընտրություններում կուսակցությունները և կուսակցությունների դաշինքները որ համարների ներքո հանդես կգան: ԿԸՀ-ից հայտնում են, որ սեպտեմբերի 26-ին ԿԸՀ նիստում տեղի ունեցած վիճակահանության համաձայն, հոկտեմբերի 25-ին կայանալիք ՏԻՄ...

Դատարանները չեն հրապարակում երեք հոգևորականների գործերով վճիռները․ Հետք

Դատարանները չեն հրապարակում երեք հոգևորականների գործերով վճիռները․ Հետք

Մայր Աթոռի և երեք հոգևորականների միջև դատական վեճերի քննություններն ավարտվել են, սակայն դատարանները չեն շտապում հրապարակել վճիռները։ Սահմանված ժամկետներից անցել է ավելի քան մեկ ամիս, բայց երեք գործերից որևէ մեկով վերջնական դատական ակտ դեռևս չկա։ Մինչդեռ այս գործերից...

Ստամբուլում հրահանգել են դասերի չթողնել հայաստանցի աշակերտներին

Ստամբուլում հրահանգել են դասերի չթողնել հայաստանցի աշակերտներին

Թուրքական իշխանությունների կողմից Հայաստանի քաղաքացիների երեխաներին հայկական դպրոցներում սովորելու արգելք սահմանելուց հետո հայաստանցի ընտանիքները խնդրի առաջ են կանգնել։ Ստամբուլի հայկական Ակոսի հետ զրույցում Ստամբուլում ապրող հայաստանցի Հ. Կ.-ն պատմել է, որ թուրքական...