Քաղաքային իշխանությունները նոր քաոս են պատրաստել օգոստոսի 1-ից․«Իրավունք»

9 Հուլիսի, 2025

«Իրավունք» թերթը գրում է. «Օգոստոսի 1-ից երևանցիներն այլևս չեն կարողանա տրանսպորտի համար վճարել թղթային QR տոմսերով: Քաղաքապետարանը դարձյալ խոշոր փոփոխություն է անում տրանսպորտի վճարման համակարգում՝ վերացնում է մեկանգամյա տոմսերի թղթային տարբերակները: Դրա փոխարեն քաղաքացիները պիտի տրանսպորտային քարտ գնեն ու լիցքավորեն, վճարեն բջջային հավելվածով, կամ էլ բանկային քարտով:

Քաղաքային իշխանությունները հայտարարում են՝ չէին նախատեսում, որ քաղաքացիները հենց այդ 150 դրամանոց թղթե տոմսերից ավելի շատ կօգտվեն, դրանք ավելի հարմար տարբերակ կհամարեն: Հիմա թղթե տոմսերը շրջանառությունից հանելով՝ ավագանու իշխող խմբակցության ղեկավար Արմեն Գալջյանն ասում է՝ երևանցիներին կմղեն հասկանալու, որ վճարման այլ տարբերակներն ավելի հարմար են:

Քաղաքային իշխանություններն այս նոր որոշման պատճառների թվում նշում են էկոլոգիական ու տեխնիկական խնդիրները. — «Դրանք աղբ են դառնում, էկոլոգիական առումով խնդրահարույց է, հետո հաճախ հերթեր են գոյանում տերմինալ սարքերի մոտ, երբեմն խնդիր է առաջանում դրանք տպվելու, որոշակի խնդիրներ են լինում, ու սարքերը դժվարությամբ են կարդում, որը նաև հերթ է առաջացնում արդեն ավտոբուսների մեջ»:

Համակարգը ներդնելուց առաջ հենց այս քննադատությունն էին հնչեցնում նաև ընդդիմադիրները, նշելով, որ տրանսպորտային ռեֆորմը լավ մտածված չէ և պետք է այլ լուծումներ որոնել:

«Ազգային առաջընթաց» խմբակցության քարտուղար Իզաբելլա Աբգարյանը ժամանակին հենց թղթային QR կոդերի ստեղծած բնապահպանական խնդիրների մասին էր խոսում, հիմա ասում է՝ կասկածում է, որ քաղաքային իշխանություններին հանկարծ սկսեց հետաքրքրել էկոլոգիան:

Իզաբելլա Աբգարյանն ասում է՝ ի սկզբանե տրանսպորտային ռեֆորմը վատ է պլանավորվել, ու հիմա երևում են դրա արդյունքները:

«Մայր Հայաստան» խմբացկության ղեկավար Մանուկ Սուքիասյանն էլ կարծում է՝ քաղաքային իշխանությունները դարձյալ առանց հաշվարկի փոփոխություններ են անում, միասնական փաթեթների արդյունավետությունը կարելի կլիներ ստուգել, եթե 100 դրամանոց տոմսը պահպանվեր ու փորձնական ժամանակահատված տրվեր հաշվարկների ու իրական տրանսպորտային բարեփոխում պլանավորելու համար:

Արդյոք օգոստոսին դարձյալ ականատես կլինե՞նք այնպիսի քաոսային իրավիճակի, ինչպես 100 դրամանոց մետաղադրամները վերացնելու ժամանակ, Արմեն Գալջյանը կարծում է, որ ամեն ինչ հարթ կանցնի:

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում

Նմանատիպ նյութեր

ՏԻՄ ընտրություններից առաջ ընտրական հանձնաժողովները ստացել են 6 դիմում և գրություն․ ԿԸՀ  

ՏԻՄ ընտրություններից առաջ ընտրական հանձնաժողովները ստացել են 6 դիմում և գրություն․ ԿԸՀ  

Հոկտեմբերի 25-ին կայանալիք ՏԻՄ ընտրությունները նշանակվելուց հետո՝ մինչև քվեարկության նախորդ օրը՝ հոկտեմբերի 24-ի ժամը 19։00-ն, թվով 16 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովներից երեքում՝ թիվ 12, թիվ 25 և թիվ 36, ստացվել է ընդհանուր 6 դիմում և գրություն, որոնցից մեկը՝...

Մարմնամարզիկ Համլետ Մանուկյանը՝ աշխարհի չեմպիոն, Մամիկոն Խաչատրյանը՝ բրոնզե մեդալակիր

Մարմնամարզիկ Համլետ Մանուկյանը՝ աշխարհի չեմպիոն, Մամիկոն Խաչատրյանը՝ բրոնզե մեդալակիր

Նիդերլանդների Ռոտերդամ քաղաքում ընթացող մարմնամարզության աշխարհի առաջնությունում Հայաստանի հավաքականի անդամ, Եվրոպայի չեմպիոն Համլետ Մանուկյանը նվաճել է աշխարհի չեմպիոնի տիտղոսը՝ նժույգթափեր վարժության եզրափակչում հավաքելով 15,300 միավոր։ Այս վարժությունում Հայաստանի...

Արթիկի ավագանու անդամի թեկնածուի նկատմամբ տնային կալանք կիրառելու միջնորդությունը մերժվել է․ փաստաբան

Արթիկի ավագանու անդամի թեկնածուի նկատմամբ տնային կալանք կիրառելու միջնորդությունը մերժվել է․ փաստաբան

Փաստաբան Արսեն Բաբայանը գրում է․ «Հակակոռուպցիոն դատարանը՝ նախագահությամբ դատավոր Վ. Սարգսյանի, մերժեց ընտրակաշառք տալու մեջ մեղադրվող՝ «Հայրենիք» կուսակցության ցուցակի 6-րդ համարով Արթիկ համայնքի ավագանու անդամի թեկնածուի նկատմամբ տնային կալանք կիրառելու...

«Բավական է, մենք այլևս չենք կարող շնչել». Թուրքիայում ևս ցույցեր են

«Բավական է, մենք այլևս չենք կարող շնչել». Թուրքիայում ևս ցույցեր են

Հազարավոր մարդիկ Ստամբուլում և Անկարայում դուրս են եկել բողոքի ցույցերի՝ Թուրքիայում լրագրողների նկատմամբ ճնշումների ուժեղացման դեմ։ Ցույցերի մասնակիցները հանդես են գալիս լրատվամիջոցների ներկայացուցիչների ձերբակալությունների, խմբագրությունների փակման և անկախ մեդիա...

ԱՄՆ-ն պատրաստվում է Իրանի դեմ լայնածավալ ռմբակոծությունների․ ավիակիրը համալրում է զինամթերքի պաշարները․ WSJ

ԱՄՆ-ն պատրաստվում է Իրանի դեմ լայնածավալ ռմբակոծությունների․ ավիակիրը համալրում է զինամթերքի պաշարները․ WSJ

ԱՄՆ-ն պատրաստվում է Իրանի ուղղությամբ լայնածավալ ռմբակոծությունների․ Արաբական ծովում գտնվող «Ջորջ Վաշինգտոն» (USS George Washington) ավիակրի վրա ակտիվորեն համալրվում են զինամթերքի պաշարները։ Ինչպես հայտնում է The Wall Street Journal-ը՝ հղում անելով ամերիկացի...