«Գիտե՞ք, վեց տարի շարունակ գալիս եք այստեղից ու ասում՝ Քրիստինե Վարդանյանը հարձակվել է կերակրող մայր Սոնա Ղազարյանի վրա։ Հետո էլ, բանը դրամատիզմի համար ավելացնելու նպատակով, կարծեմ, ասում եք՝ հպում էլ եղել է։ Չէ՛, սխալ եք ասում, որևէ հպում չի եղել։
Նոյեմբերի 9-ի ցույց է եղել, և Սոնա Ղազարյանից պատասխան եմ պահանջել ձեր արարքների համար, որոնց համար պատասխանատու եք։ Բայց եթե մի վեց տարի էլ գաք ու ասեք, ես արդեն կսկսեմ հավատալ, որ ոչ միայն հարձակվել եմ, այլ սպանել ու քառատել եմ Սոնա Ղազարյանին։ Այս համառությամբ, որ բան անեք, շարունակեք։
Եթե դուք ուզում եք, որ ես ներողություն խնդրեմ ձեր դեմ արած ցույցերի համար, ես դրա համար ներողություն չեմ խնդրելու։ Դրանք իմ ամոթի էջերը չեն, ընդհակառակը՝ պարտության էջերն են։
Ես զարմանում եմ՝ Եվրոպա գնացող թիմը իր դեմ ցույցերի հետ ի՞նչ խնդիր ունի։ Դուք տեսե՞լ եք՝ Եվրամիությունում ինչպիսի ցույցեր են անում իշխող ուժերի, իշխանության ներկայացուցիչների դեմ։
Սոնա Ղազարյանի դեմ նոյեմբերի 9-ից հետո ընդամենը ցույց է եղել։ Պատասխան մենակ Սոնա Ղազարյանին չէ՝ ձեր դեմ, ում կարողացել ենք հանդիպել և պատասխան ենք պահանջել որպես քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներ՝ ձեր արարքների համար։
Բայց այդքանով հանդերձ, առաջին անգամ այս ամբիոնից խոսելուց ես ներողություն եմ խնդրել, եթե Սոնա Ղազարյանի մանկահասակ երեխային որևէ անհանգստություն եմ պատճառել։
Հիմա սպասում եմ ձեր ներողությանը՝ հազարավոր զոհերի մասունքները այն պայմաններում պահելու, որ պահել եք, Եռաբլուրում զոհվածների ծնողներին քարշ տալու, Սոնա Մնացականյանին ավտովթարի ենթարկելու համար։
Այսքան երկակի ստանդարտներով ու այսքան կեղծ կարելի՞ է լինել։
Ձեր դեմ ցույց անելն էլ Հայաստանի Հանրապետության քաղաքացու սահմանադրական իրավունքն է։ Օգտվել եմ և շարունակելու եմ օգտվել այդ իրավունքից»,- այս մասին այսօր՝ օգոստոսի 18-ին, հայտարարեց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանը։
Մանրամասն՝ տեսանյութում։




