Քաղաքացուն վիրավորած ոստիկանը դրական բնութագիր է ունեցել

7 Մարտի, 2025

 

«Աչքերդ չկլորցնես» և քաղաքացիներին այլ վիրավորական արտահատություններով դիմած կարմիր բերետավորը պատասխանատվության չի ենթարկվել։ Չնայած Ներքին գործերի նախարարությունը ծառայողական քննությամբ արձանագրել է նրա թույլ տված խախտումները, այնուհանդերձ, որոշել է նրան չպատժել, գրում է Factor TV-ն։

Գերատեսչությունից հայտել են, որ իրականացված ծառայողական քննությամբ պարզվել է, որ ՀՀ ՆԳՆ ոստիկանության պետական պահպանության գլխավոր վարչության հատուկ նշանակության գումարտակի ծառայողը խախտել է ոստիկանության կարգապահական կանոնագրքով սահմանված կանոնները։

«Այն է՝ ընդգրկված լինելով ծառայության, չի ցուցաբերել զսպվածություն, հարգալից վերաբերմունք քաղաքացու նկատմամբ, նրա հետ զրույցի ժամանակ խոսել է վրդովված և ոստիկանին ոչ հարիր բառապաշարով, ինչով խախտել է «ՀՀ ոստիկանության կարգապահական կանոնագիրքը հաստատելու մասին» ՀՀ օրենքի 10-րդ հոդվածի 4-րդ մասի «թ» կետով սահմանված ոստիկանության ծառայողի էթիկայի կանոնները: Ոստիկանության ծառայողը թույլ է տվել «Ոստիկանությունում ծառայության մասին» ՀՀ օրենքի 42.1 հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով նախատեսված կարգապահական խախտում»,- նշել են ՆԳՆ-ից, բայց շեշտել են, որ կարմիր բերետավորը որևէ պատասխանատվության չի ենթարկվել:

«Նկատի ունենալով, որ ոստիկանության նշված ծառայողը բնութագրվում է դրական, նման արարք կատարել է առաջին անգամ և անկեղծորեն զղջացել, ուստի ղեկավարվելով «ՀՀ ոստիկանության կարգապահական կանոնագիրքը հաստատելու մասին» ՀՀ օրենքի պահանջների համաձայն՝ նրա նկատմամբ կարգապահական տույժ չի կիրառվել»,- նշված է պատասխանում։

Նմանատիպ նյութեր

Ստուբը կոչ է արել ԵՄ երկրների առաջնորդներին ուղիղ բանակցություններ վարել Պուտինի հետ

Ստուբը կոչ է արել ԵՄ երկրների առաջնորդներին ուղիղ բանակցություններ վարել Պուտինի հետ

«Չափազանց երկար ժամանակ մենք Ռուսաստանի հետ երկխոսության վարումը փոխանցել ենք ուրիշներին, ինչը, իմ կարծիքով, անպատասխանատու է», - հայտարարել է Ֆինլանդիայի նախագահը։ Այս մասին գրում է Ռիա նովոստին: Ֆինլանդիայի նախագահ Ալեքսանդր Ստուբը կոչ է արել Եվրամիության երկրների...

Մոնղոլիայի նախագահը հրաժարական է տվել կոռուպցիոն սկանդալի ֆոնին

Մոնղոլիայի նախագահը հրաժարական է տվել կոռուպցիոն սկանդալի ֆոնին

Մոնղոլիայի նախագահ Ուխնաագիյն Խուրելսուխը հայտարարել է հրաժարականի մասին։ Որոշումը հաջորդել է պետական երկաթուղային ծրագրի շուրջ ծագած կոռուպցիոն սկանդալին և ընդդիմության՝ նրա հրաժարականի պահանջին։ Նախագահը հերքել է մեղադրանքները, բայց նոյեմբերի 17-ին հայտարարել է...

ԱՅՍ ՊԱՀԻՆ I ՈւՂԻՂ I Խորհրդարանը քննարկում է 2027 թվականի պետբյուջեի նախագիծը

ԱՅՍ ՊԱՀԻՆ I ՈւՂԻՂ I Խորհրդարանը քննարկում է 2027 թվականի պետբյուջեի նախագիծը

Տեղի է ունենում ԱԺ հերթական քառօրյան։ Օրակարգում 13 հարց է։ Բոլորը կքննարկվեն առաջին ընթերցմամբ։ Պատգամավորները քննարկում են 2027 թվականի պետական բյուջեի նախագիծը։ Նիստն առաջարկում ենք դիտել ուղիղ...

Կալասին ՌԴ-ում կարող է սպառնալ մինչև 20 տարվա ազատազրկում. Վոլոդին

Կալասին ՌԴ-ում կարող է սպառնալ մինչև 20 տարվա ազատազրկում. Վոլոդին

ՌԴ Պետդումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինը հայտարարել է, որ Եվրամիության արտաքին քաղաքականության բարձր ներկայացուցիչ Կայա Կալասին Ռուսաստանում կարող է սպառնալ մինչև 20 տարվա ազատազրկում՝ Ուկրաինայում ռազմական գործողություններին մասնակցած ռուս զինծառայողների վերաբերյալ...