Կենդանաբանական այգին հաստատեց` Գագիկ Ծառուկյանին պատկանող էգ առյուծը քնեցումից չի արթնացել

7 Հուլիսի, 2026

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանի առյուծներից մեկը սատկել է։ Լուրը հաստատում է Երևանի կենդանաբանական այգին։

«Փաստինֆո» գործակալությունն ավելի վաղ հայտնել էր, որ քնեցված առյուծներից մեկը չի արթնացել։

«Այս պահին ցավով կարող ենք հաստատել, որ նախօրեին այգի տեղափոխված էգ առյուծը, պայմանավորված մեծ տարիքով և ուղեկցող հիվանդություններով (ինչն արդեն արձանագրված է հերձման ակտով) քնեցումից չի արթնացել։ Կենդանու օրգան համակարգերը եղել են ախտահարված` փայծախը, լյարդը, թոքերը, սիրտը, լեղապարկում խոլեցիստիտային փոփոխություններ, առկա է ճարպակալում, որովայնի խոռոչում առկա է ազատ հեղուկ` ինչը տարիքային փոփոխությունների հետևանք է»,– ասված է Երևանի կենդանաբանական այգու հաղորդագրությունում։

 

Նմանատիպ նյութեր

Գագիկ Ծառուկյանը 2 ամսով կալանավորվեց

Գագիկ Ծառուկյանը 2 ամսով կալանավորվեց

Դատարանը բավարարել է իրավապահների միջնորդությունը. Գագիկ Ծառուկյանը կալանավորվել է 2 ամսով։ Հիշեցնենք, որ ԲՀԿ առաջնորդին մեղադրում են «առանձնապես խոշոր չափերով խարդախության և փողերի լվացման» մեջ։ Ծառուկյանի առանձնատանը և նրան պատկանող 70–ից ավելի ընկերություններում...

Կոնյակից մինչև ձուկ. դեպի Ռուսաստան արտահանվող թոփ-20 ապրանքները․ «Հետք»

Կոնյակից մինչև ձուկ. դեպի Ռուսաստան արտահանվող թոփ-20 ապրանքները․ «Հետք»

Հայ արտադրողներին, որոնց համար արտահանման շուկա Ռուսաստանը փակել է հայկական ապրանքների մուտքը, դեռևս չի հաջողվում այլ շուկաներում հաստատվել այնպիսի ծավալներով, որոնցով կփոխհատուցեն կրած վնասները։ Այս մասին գրում է Հետքը։ «Made by Armenians» և «Էքսպորտ Արմենիա» ՀԿ-ների...

Որ գնաց Ռուսաստան, ի՞նչ ասացին, «դու մեր Նիկոլայն ե՞ս»․ Սամվել Կարապետյան

  «Այս իշխանմության օրոք, վստահ եմ, ներդրումներ չեն լինելու»,- իր նկատմամբ շինծու քրգործով դատական նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց «Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդ Սամվել...

Ի՞նչ են խոսում քպականներն իրար մեջ․ «Կարճ ասած»

  Ինչպես նախորդ թողարկմանը նշեցի, Փաշինյանն այլևս չի կարող ասել, թե ժողովուրդն իրեն է ընտրում։ Այս փաստը խորքային խնդիրներ է բերում պետության մեջ, որովհետև փաստացի երկիրը ղեկավարում է մարդ, որը չի ստացել դրա համար...

Սեպտեմբերի 5-ից հետո կչեղարկվեն այն երեխաների հայտերը, որոնց ծնողները դիմում չեն ներկայացրել․ ԿԳՄՍՆ

Սեպտեմբերի 5-ից հետո կչեղարկվեն այն երեխաների հայտերը, որոնց ծնողները դիմում չեն ներկայացրել․ ԿԳՄՍՆ

Այն ծնողները, ովքեր երեխաներին հայտագրել են հանրակրթական դպրոցի առաջին դասարան, մինչև 2026 թվականի սեպտեմբերի 5-ը պետք է դիմում ներկայացնեն դպրոցի տնօրենին՝ երեխային տվյալ հաստատություն ընդունելու և ծնողի հետ պայմանագիր կնքելու նպատակով։ Դիմում ներկայացնել և...