ԿԸՀ–ն ամփոփել է բոլոր` 2005 տեղամասերի նախնական արդյունքները

8 Հունիսի, 2026

ԿԸՀ–ն վերջապես ամփոփել է բոլոր` 2005 տեղամասերի նախնական արդյունքները: Ըստ հրապարակված տվյալների՝

«Քաղաքացիական պայմանագիր» – 49,81%,

«Ուժեղ Հայաստան» դաշինք – 23,29%,

«Հայաստան» դաշինք – 9,94%,

«Բարգավաճ Հայաստան» կուսակցություն – 4%։

Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հրապարակել է նաև 2026 թվականի հունիսի 7-ին անցկացված Ազգային ժողովի ընտրությունների քվեարկության մասնակցության նախնական տվյալները։

ԿԸՀ-ի փոխանցմամբ՝ ընտրելու իրավունք ունեցող քաղաքացիների ընդհանուր թիվը կազմել է 2 միլիոն 503 հազար 976, իսկ քվեարկությանը մասնակցել է 1 միլիոն 476 հազար 597 քաղաքացի, ինչը կազմում է ընտրողների 58.97 տոկոսը։

Ամենաբարձր մասնակցությունը գրանցվել է Սյունիքի մարզում՝ 66.67 տոկոս։ Սյունիքում ընտրելու իրավունք է ունեցել 106 հազար 972 քաղաքացի, որոնցից քվեարկությանը մասնակցել է 71 հազար 320-ը։

Բարձր մասնակցությամբ մարզերի շարքում են նաև Վայոց ձորը՝ 65.63 տոկոս և Տավուշը՝ 63.40 տոկոս։

Մայրաքաղաք Երևանում, որտեղ կենտրոնացած է ընտրողների ամենամեծ թիվը, ընտրելու իրավունք է ունեցել 849 հազար 488 քաղաքացի։ Քվեարկությանը մասնակցել է 496 հազար 643 ընտրող կամ 58.46 տոկոսը։

Մարզերի կտրվածքով մասնակցության պատկերը հետևյալն է.

  • Սյունիք – 66.67%
  • Վայոց ձոր – 65.63%
  • Տավուշ – 63.40%
  • Կոտայք – 61.66%
  • Արագածոտն – 61.70%
  • Արարատ – 59.87%
  • Լոռի – 58.59%
  • Երևան – 58.46%
  • Արմավիր – 55.80%
  • Շիրակ – 55.46%
  • Գեղարքունիք – 54.60%

Նմանատիպ նյութեր

Փաշինյանը սպառնում է շրջափակել ԱԺ-ն՝ սահմանադրությունը փոխելու համար

  «Շատ տարօրինակ մի բան տեղի կունենա. եթե սովորաբար խորհրդարանի առաջ ընդդիմությունն է ցույց անում, ապա հիմա հնարավոր է` իշխանությունը սկսի ցույց անել, ու արդյունքում ժողովուրդը պահանջի ընդդիմությունից, որ կողմ քվեարկի սահմանադրական...

Փլուզում՝ Երևանի Գաջեգործների փողոցում․ վիրավորներ կան

Փլուզում՝ Երևանի Գաջեգործների փողոցում․ վիրավորներ կան

Այսօր՝ հոկտեմբերի 29-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 12:50-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության 112 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Էրեբունի վարչական շրջանի Գաջեգործների փողոցում, դեպի Աղի լիճ տանող ճանապարհին փլուզում է...

Մարդիկ, ովքեր ամիսներով մեր նյարդերը սղոցում էին այստեղ, բերնին կերան ու վատ կերան․ Նարեկ Կարապետյան

  «Այսօր ինչ տեղի ունեցավ, դա ընդհանրապես խորհրդարանականության սովորական պրոցես է։ Ուղղակի մարդիկ, ովքեր ունեն տարբեր հայացքներ, կարող են ունենալ կոնֆլիկտ։ Ու այն մարդիկ, ովքեր ամիսներով ուղղակի մեր նյարդերը սղոցում էին այստեղ, բերնին...

ՄԻՊ-ը պահանջում է բացառել բռնությունն արդարացնող ցանկացած խոսք

ՄԻՊ-ը պահանջում է բացառել բռնությունն արդարացնող ցանկացած խոսք

Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը խստորեն դատապարտում է Ազգային ժողովում պատգամավորների մասնակցությամբ տեղի ունեցած միջադեպը։ «Պաշտպանը վերահաստատում է՝ խորհրդարանը պետք է ժողովրդավարական քննարկումների հարթակ լինի, այլ ոչ «մարտադաշտ»։ Բարձրաստիճան...

Դատարանը 2 ամսով երկարաձգել է Գագիկ Խաչատրյանի կալանքը

Դատարանը 2 ամսով երկարաձգել է Գագիկ Խաչատրյանի կալանքը

Հակակոռուպցիոն դատարանը ՊԵԿ նախկին նախագահ, ֆինանսների նախկին նախարար Գագիկ Խաչատրյանի կալանքի ժամկետը երկարացրել է երկու ամսով։ Նրա պաշտպան Երեմ Սարգսյանի խոսքով՝ սեպտեմբերի 2-ից կալանքի տակ գտնվող Խաչատրյանը ողնաշարի խնդիրների պատճառով մշտապես պառկած է։ Արդեն...