Հայաստանում կայացած խորհրդարանական ընտրությունները հարցեր են առաջացնում. Լեոնիդ Սլուցկի

8 Հունիսի, 2026

Երեկ Հայաստանում կայացած խորհրդարանական ընտրությունները հարցեր են առաջացնում խոսքի ազատության վերաբերյալ՝ արտերկրում քվեարկության սահմանափակումների, ընդդիմության վրա ճնշման, գրաքննության և լրատվամիջոցների վերահսկողության առումով։ Այս մասին Риа Новости-ին ասել է Պետդումայի միջազգային հարաբերությունների կոմիտեի ղեկավար Լեոնիդ Սլուցկին։

«Նիկոլ Փաշինյանի «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հաղթանակը Հայաստանի խորհրդարանական ընտրություններում՝ արտասահմանում քվեարկության սահմանափակումների, ընդդիմության վրա ճնշման, գրաքննության և լրատվամիջոցների վերահսկողության ֆոնին, անկասկած հարցեր է առաջացնում խոսքի ազատության վերաբերյալ։ Արդյունքների կեղծման հնարավորությունը, մեղմ ասած, ավելի է բևեռացնում հայ հասարակությունը», — ասել է Սլուցկին։

«Առաջիններից մեկը, ով շնորհավորեց Փաշինյանին հաղթանակի կապակցությամբ՝ նույնիսկ պաշտոնական արդյունքների հրապարակումից առաջ, ԵՀ նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենն էր։ Եվ սա այն ցուցանիշներից մեկն է, որ Բրյուսելի «բազեները» ամեն ինչ արել են՝ Հայաստանում ռումինական սցենարի փոփոխված տարբերակը առաջ մղելու համար՝ այն ներքաշելով ռուսաֆոբ զարգացման գոտի», — հավելել է Սլուցկին։

Նրա խոսքով՝ եթե Փաշինյանը թույլ տա «բրյուսելյան բազեներին» իրականացնել «հակառուսական» նախագծի արևմտյան «ֆրանշիզը», ապա Երևանը կկանգնի «ուկրաինական խարույկի» վրա։

Նմանատիպ նյութեր

Նոր կենսաչափական անձնագրի համար սահմանված պետական տուրքը 28650 դրամ է․ մանրամասներ

Նոր կենսաչափական անձնագրի համար սահմանված պետական տուրքը 28650 դրամ է․ մանրամասներ

Միգրացիայի և քաղաքացիության ծառայությունը փաստեր է ներկայացրել նոր կենսաչափական համակարգի մասին: «Նոր կենսաչափական անձնագրի համար սահմանված պետական տուրքը 28650 դրամ է, իսկ նույնականացման քարտի տուրքը՝ 5950 դրամ։ Հետևաբար, երկու տարբեր փաստաթղթերի և հետագայում դրանցից...

Աննա Վարդապետյանը պետք է Մխիթար Գոշ շքանշանին ներկայացնի այն դատախազին, ով քրեական հետապնդում չի իրականացնի աթոռ շպրտողի նկատմամբ․ փաստաբան

Աննա Վարդապետյանը պետք է Մխիթար Գոշ շքանշանին ներկայացնի այն դատախազին, ով քրեական հետապնդում չի իրականացնի աթոռ շպրտողի նկատմամբ․ փաստաբան

Փաստաբան Տաթևիկ Սողոյանը գրում է․ ԱԺ այսօրվա դեպքից հետո իրավաբանական գիտությունների թեկնածու, դոցենտ Աննա Վարդապետյանը, որ շատ է սիրում կրիմինոլոգիական և ակադեմիական փաթեթավորումներ տալ բռնության և խուլիգանության հետ աղերս չունեցող հետապնդումներին, պետք է Մխիթար Գոշ...

Վազգեն Թևանյանը կպայքարի չեմպիոնության համար

Վազգեն Թևանյանը կպայքարի չեմպիոնության համար

Ղազախստանի մայրաքաղաք Աստանայում մեկնարկած ազատ ոճի ըմբշամարտի աշխարհի առաջնությունում Հայաստանի հավաքականի անդամ, 65 կգ քաշային Վազգեն Թևանյանը կարիերայում առաջին անգամ նվաճել է եզրափակիչի ուղեգիր: Այս մասին հայտնում է Armsport.am-ը։ Եզրափակիչի ճանապարհին 27-ամյա հայ...

Եթե Հայաստանի Հանրապետությունը ոչինչ չի շահում, դա պերմանենտ զիջում է․ Արամ Վարդևանյան 

«Երեկվա հարցուպատասխանը, երևի, որոշակի հետևանքներ է թողել։ Երեկ մի բան պարզվեց, և կարծես այսօր Նիկոլ Փաշինյանի խոսույթից մի հետաքրքիր հանգամանք բացահայտվեց։ Խաղաղության պայմանագրի շրջանակում, երբ խոսում էին, թե իբր խոչընդոտը...

Ալիևը չի մեկնի Թուրքիա

Ալիևը չի մեկնի Թուրքիա

Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը կներկայացնի երկիրը Թուրքական պետությունների կազմակերպության գագաթնաժողովում, որը տեղի կունենա Թուրքիայում։ Այս մասին փոխանցում է Report-ը։ Նախագահ Իլհամ Ալիևը չի մասնակցի գագաթնաժողովին՝ նախապես նախատեսված...