Կաթողիկոսը դեմ է իրավիճակը սրելուն և շատ զգուշավոր է․ «Հրապարակ»

26 Հունիսի, 2025

«Հրապարակ» թերթը գրում է. «Մայր Աթոռին մոտ կանգնած մեր աղբյուրն ասում է, որ Եկեղեցու դեմ իշխանությունների այս ամոթալի արշավից հետո անգամ Գարեգին Բ կաթողիկոսը դեմ է իրավիճակը սրելուն եւ շատ զգուշավոր է:

Օրինակ՝ նա դեմ է եղել իրավաբանների եւ հոգեւորականների մասնակցությամբ կլոր սեղանին, մեծ դժվարությամբ են նրան համոզել, որ դրանում ոչ մի վատ բան չկա` պետք է նման բան կազմակերպել: Դեմ է եղել նաեւ Սամվել Կարապետյանի կողմից հայտարարություն անելուն:

Հայտնի է, որ Կարապետյանը Վեհափառի մոտ ընդունելությունից հետո հենց Էջմիածնում էր այդ կարճ հարցազրույցը տվել NEWS.am–ի թղթակցին: Նա փորձում է արմատական տրամադրված հոգեւորականներին եւ հավատացյալներին հնարավորինս կառավարել-հանդարտեցնել, որ բանը բախումների չհասնի, եւ դեռ հույս ունի, որ Նիկոլ Փաշինյանի սրացումների այս փուլը շուտով անցնելու է:

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում

Նմանատիպ նյութեր

Թիվ 23 երթուղու ավտոբուսի վարորդին ծեծի են ենթարկել. նա տեղափոխվել է հիվանդանոց

Թիվ 23 երթուղու ավտոբուսի վարորդին ծեծի են ենթարկել. նա տեղափոխվել է հիվանդանոց

Սեպտեմբերի 19-ին Երևանում հերթական ոտնձգությունն է տեղի ունեցել Երևանի քաղաքապետարանի հաշվեկշռում հաշվառված «Ավտոբուս» ՓԲԸ-ի վարորդի նկատմամբ։ Հայտնում է shamshyan.com-ը: Այդ օրը՝ ժամը 20:40-ի սահմաններում, ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային...

Հայաստանի վարչապետն ասաց, որ բեկումն անհնար կլիներ առանց իմ մասնակցության. Թրամփ

Հայաստանի վարչապետն ասաց, որ բեկումն անհնար կլիներ առանց իմ մասնակցության. Թրամփ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում հայտարարել է, որ Սպիտակ տուն վերադառնալուց ի վեր իրեն հաջողվել է կարգավորել ութ պատերազմ՝ դրանց թվում առանձին նշելով Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտությունը։ «Պաշտոնը ստանձնելուց ի վեր ինձ համար մեծ պատիվ է եղել...

Քոչարյանի «քեյսը»․ ինչո՞ւ են 8 տարի հետապնդում նախկին նախագահին

Քոչարյանի «քեյսը»․ ինչո՞ւ են 8 տարի հետապնդում նախկին նախագահին

2018 թվականի հունիսի 12-ին, ՀՔԾ նորանշանակ պետ Սասուն Խաչատրյանին հատուկ քննչական ծառայության աշխատակազմին ներկայացնելիս Փաշինյանը հայտարարեց. «Ամենակարևոր գործերից մեկը, որ պետք է իրականացնի ՀՔԾ-ն՝ Մարտի 1-ի բացահայտումն է», գրում է News.am-ը: Մեկ և կես ամիս անց՝...

Թուրքիան և Հայաստանը առաջընթաց են գրանցել երկկողմ հարաբերությունների կարգավորման գործընթացում․ Էրդողան

Թուրքիան և Հայաստանը առաջընթաց են գրանցել երկկողմ հարաբերությունների կարգավորման գործընթացում․ Էրդողան

Թուրքիան և Հայաստանը առաջընթաց են գրանցել երկկողմ հարաբերությունների կարգավորման գործընթացում, հայտարարել է Էրդողանը: «Մենք առաջընթաց ենք գրանցել Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացում»,-ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նիստում հայտարարել է Թուրքիայի...

Փաշինյանը կմեկնի Թուրքմենստան

Փաշինյանը կմեկնի Թուրքմենստան

Նիկոլ Փաշինյանն առաջիկայում աշխատանքային այցով կմեկնի Թուրքմենստան: Այս մասին հայտնել է Աշխաբադում ՀՀ դեսպան Արսեն Ավագյանը՝ անկախության 35-ամյակի կապակցությամբ կազմակերպված ընդունելության ժամանակ։ Այս մասին գրում է Turkmenportal-ը։ Սպասվում է նաև Թուրքմենստանի...