Կասկած չունեմ, որ առաջիկայում «միջանցքի» թեմայով կլինեն նոր զարգացումներ. Վարուժան Գեղամյան

14 Հուլիսի, 2025

Թյուրքագետ Վարուժան Գեղամյանը գրում է․

«Միջանցքի» հարցում նոր մանրամասներ

Այն, որ այս օրերին մեզանից թաքուն Հայաստանը դե-ֆակտո կառավարող խմբավորումը քննարկում է թուրք-ադրբեջանական տանդեմին «միջանցք» տալու հարցը, արդեն փաստված իրողություն է։

Ըստ էության, փորձ է արվում գտնել Սյունիքի աստիճանական նվաճումը ենթադրող այդ ծրագրի իրականացման այնպիսի տարբերակ, որը չառաջացնի հայերի դիմադրությունը և մատուցվի որպես ինքնիշխանության բարձրացում «հերթական բարիք»։

Կասկած չունեմ, որ առաջիկայում այս թեմայով կլինեն նոր զարգացումներ։

Իսկ մինչ այդ այսօր Թուրքիայի իշխանություններին մոտ կանգնած Middle East Eye պարբերականը հայտնել է, որ Թուրքիայում ԱՄՆ դեսպան Թոմ Բարաքը ուրբաթ օրը Նյու Յորքում իր ասուլիսի  ժամանակ անդրադարձել է «Զանգեզուրի միջանցքի» հակահայկական ծրագրին։ Նա հաստատել է, որ ԱՄՆ կարող է վերցնել «միջանցքի» վերահսկողությունը.
«Ինչ կլինի, եթե Ամերիկան ուղղակի գա ու ասի. «Լավ, մենք դա կվերցնենք։ Տվե՛ք մեզ 32 կմ-ոց այդ ճանապարհը 100 տարով և դուք բոլորդ կարող եք կիսել այն»։

Middle East Eye-ի մեկ այլ անանուն աղբյուր նշում է , որ միջանցքը բացելու և ամերիկյան մասնավոր ընկերության վերահսկողությանը տալու տարբերակը առաջարկել է Թուրքիան, որին համաձայնել են Հայաստանի ու Ադրբեջանի ղեկավարները։
Ամերիկյան բեռնափոխադրող ընկերությունը կկիսվի ճանապարհով անցնողների տվյալներով հայկական և ադրբեջանական կողմերի հետ։

Մի խոսքով, Թուրքիան և Ադրբեջանը չեն դադարում Սյունիքը օկուպացնելուն ուղղված «միջանցք» գործողությունը՝ հիմա նոր փաթեթավորմամբ։ Նպատակը նույնն է՝ ձևավորել Թուրքիա-Ադրբեջան ընդհանուր լայն ցամաքային սահման, որը հնարավոր է միայն Սյունիքի գրավմամբ։
Ինչու է այս ծրագիրը ցանկացած տարբերակով վտանգավոր, մենք բացատրում ենք «Զանգեզուրի միջանցքին» նվիրված մեր նոր՝ «Թուրանի ճանապարհի հայկական սեպը» գիտական աշխատանքում»։

Նմանատիպ նյութեր

Թրամփը հայտարարել է, որ պատրաստ է հանդիպել Պուտինի հետ

Թրամփը հայտարարել է, որ պատրաստ է հանդիպել Պուտինի հետ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ պատրաստ է հանդիպել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ, երբ կողմերը պատրաստ լինեն Ուկրաինայի հարցով խաղաղության համաձայնագիր կնքելուն։ Թրամփը նշել է, որ բիզնեսի համար հիանալի կլինի պահպանել լավ հարաբերություններ Ռուսաստանի...

5 մարդու կյանք խլած ողբերգական վթարի դեպքով քրեական վարույթ է հարուցվել

5 մարդու կյանք խլած ողբերգական վթարի դեպքով քրեական վարույթ է հարուցվել

Քուչակ-Ապարան ավտոճանապարհին տեղի ունեցած ողբերգական վթարի դեպքով նախաձեռնվել է քրեական վարույթ՝ Քրեական օրենսգրքի 342-րդ հոդվածի 3-րդ մասով (Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովմանն ուղղված պահանջները կամ ճանապարհային երթևեկության կամ տրանսպորտային...

Մենք կտապшլենք Իրանի ռեժիմը․ Նեթանյահու

Մենք կտապшլենք Իրանի ռեժիմը․ Նեթանյահու

Իրանի ռեժիմը կտապալվի, այս մասին հայտարարել է Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն։ «Մենք կտապալենք այն։ Այն արդեն իր վերջին շունչն է փչում։ Իմ ղեկավարությամբ՝ մեր բոլոր համակարգերը աշխատում են այս ռեժիմը տապալելու ուղղությամբ»,-նշել է...

Արտյոմ Կարապետյանը լքել է քաղաքապետի մամուլի քարտուղարի պաշտոնը

Արտյոմ Կարապետյանը լքել է քաղաքապետի մամուլի քարտուղարի պաշտոնը

Ահա և վերջ, ավարտում եմ աշխատանքս քաղաքապետի մամուլի քարտուղարի պաշտոնում: Չեմ զղջում այս ճանապարհն անցնելու համար և շնորհակալություն եմ հայտնում քաղաքապետ Տիգրան Ավինյանին այս կարևոր փորձառության հնարավորությունն ընձեռելու համար: Այս մասին գրել է Արտյոմ Կարապետյանը։...

Ռուսաստանը որևէ պատճառ չի տեսնում Հայկական երկաթուղիների կոնցեսիան փոխանցելու համար. Օվերչուկ

Ռուսաստանը որևէ պատճառ չի տեսնում Հայկական երկաթուղիների կոնցեսիան փոխանցելու համար. Օվերչուկ

Ռուսաստանը որևէ պատճառ չի տեսնում Հայկական երկաթուղիների շահագործման իր կոնցեսիան որևէ մեկին փոխանցելու համար, հայտարարել է Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը։ «Մենք պետք է տեսնենք։ Մենք կարծում ենք, որ մեր ընկերությունը գործում է Հայաստանում համաձայնագրի...