Կարևոր մեսիջներն ու իշխանական անհանգստությունները. «Փաստ»

12 Հունիսի, 2025

«Փաստ» օրաթերթը գրում է.

Այն, ինչ հունիսի 10-ի լույս 11-ի գիշերը տեղի ունեցավ «Զվարթնոց» օդանավակայանի տարածքում, առանց չափազանցության, կարևոր և առանցքային նշանակություն ունեցող վերքաղաքական իրադարձություն էր: Հազարավոր մարդիկ՝ վրդովված Հայ առաքեական եկեղեցու և Վեհափառի հասցեին Նիկոլ Փաշինյանի արած արտահայտություններից ու սպառնալիքներից, չնայած ուշ ժամին, գնացին օդանավակայան, որպեսզի դիմավորեն աշխատանքային այցից վերադարձող Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդին:

Ինչ խոսք, տպավորիչ էր տեսարանը, թե ինչպես են հազարավոր ու ամենատարբեր մարդիկ բաց երկնքի տակ միաբերան ու միակամ արտասանում Տերունական աղոթքը՝ Վեհափառի հետ:

Օդանավակայանի մոտ հավաքը, կարելի է ասել՝ ինքնաբուխ էր, չնայած տարբեր անհատների և ուժերի կողմից հնչած կոչերին: Սա այն դեպքն է, որ այդ կոչերն ավեի շուտ արտացոլեցին շատերի տրամադրությունները, ու նույնիսկ կարևոր չէ՝ ով առաջինը կոչ արեց, ով՝ երկրորդը, ով՝ երրորդը: Դա չափազանց երկրորդական այս պարագայում: Էականն այն է, որ հաշված ժամերի ընթացքում հազարավոր մարդիկ արձագանքեցին անմիջականորեն, իսկ տասնապատիկ ավելի շատ հայրենակիցներ, միանգամայն հասկանալի հանգամանքներից ելնելով (այլ քաղաքում, բնակավայրում, այլ երկրում գտնվելու կամ պարզապես փոխադրամիջոց չունենալու հանգամանքներով պայմանավորված), թեպետ ներկա չէին «Զվարթնոցում», բայց բուռն աջակցություն արտահայտեցին:

Հատկանշական է, որ փաշինյանական իշխանություններն ու հատկապես «Նիկոլից ավելի նիկոլ» սատելիտները փորձում էին հեգնել, թե «ընդամենը» մի 2 հազար մարդ էր արձագանքել… Իրականում, կարծում ենք, քպական իշխանավորներն ու նրանց ծառայողներն իրենք էլ շվարած են, թե ինչ կարգի աջակցություն է վայելում Հայ առաքելական եկեղեցին՝ որպես ազգային և հոգևոր կառույց և արժեք: Եվ այն հիստերիան, որ իբր «սարկազմով» բարձրացրել էին նրանք, ցույց տվեց իրական անհանգստությունները, որ Նիկոլ Փաշինյանն իր նպատակին հասնել չի կարողանալու:

Իսկ հավաքն ինքնին որոշակի մեսիջներ էր պարունակում, ու ամենակարևորը սա է: Չէ, Նիկոլ Փաշինյանին ու իշխանություններին ուղղված չէ, դա անիմաստ է, նրանք ո՛չ կարմիր գծեր ունեն, ո՛չ սրբություններ: Դե, բացի փողից ու իշխանությունից: Հիմնական մեսիջը, կարծում ենք, ուղղված էր բոլորին ու նաև աշխարհին, որ հայ ժողովուրդն իր արժեքներին տեր է, իր Եկեղեցու կողքին է…

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Նմանատիպ նյութեր

Ստամբուլում հրահանգել են դասերի չթողնել հայաստանցի աշակերտներին

Ստամբուլում հրահանգել են դասերի չթողնել հայաստանցի աշակերտներին

Թուրքական իշխանությունների կողմից Հայաստանի քաղաքացիների երեխաներին հայկական դպրոցներում սովորելու արգելք սահմանելուց հետո հայաստանցի ընտանիքները խնդրի առաջ են կանգնել։ Ստամբուլի հայկական Ակոսի հետ զրույցում Ստամբուլում ապրող հայաստանցի Հ. Կ.-ն պատմել է, որ թուրքական...

Ամենայն Հայոց Կաթողիկոսի գործով հաջորդ դատական նիստը կկայանա հոկտեմբերի 30-ին

Ամենայն Հայոց Կաթողիկոսի գործով հաջորդ դատական նիստը կկայանա հոկտեմբերի 30-ին

Ամենայն Հայոց Կաթողիկոսի և բարձրաստիճան 6 հոգևորականների գործով դատական հաջորդ նիստը տեղի է ունենալու հոկտեմբերի 30-ին, ժամը 16։00-ին։ Հիշեցնենք՝ Կաթողիկոսին դեռևս արգելված է լքել երկիրը։ «Մեր փաստաբանական թիմը խորապես մտահոգված է պետական իշխանության լծակների...

Օկուպացված Քաշաթաղում տրակտորը պայթել է ականի վրա

Օկուպացված Քաշաթաղում տրակտորը պայթել է ականի վրա

Ադրբեջանի կողմից օկուպացված Քաշաթաղի գյուղերից մեկում երեկ՝ սեպտեմբերի 25-ին տրակտորը պայթել է ականի վրա․ Այս մասին հայտնում են ադրբեջանական ԶԼՄ-ները։ Տրակտորի ղեկին եղել է 1992թ. ծնված Գուլիև Սադայօղլուն, սակայն նա վնասվածքներ չի ստացել։ Երեկ ՄԱԿ-ի ամբիոնից Ադրբեջանի...

Թրամփի հետ հանդիպումը տեղի չի ունենա, քանի դեռ երկու պետությունների միջև վստահությունը չի վերականգնվել․ Փեզեշքիան

Թրամփի հետ հանդիպումը տեղի չի ունենա, քանի դեռ երկու պետությունների միջև վստահությունը չի վերականգնվել․ Փեզեշքիան

Թրամփի հետ հանդիպումը տեղի չի ունենա, քանի դեռ երկու պետությունների միջև վստահությունը չի վերականգնվել։ Այս մասին CBS հեռուստաալիքին տված հարցազրույցում ասել է Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը, հաղորդում է ՌԻԱ Նովոստի-ն։ «Լսեք, նախ և առաջ, դուք գիտեք, թե ինչպիսին է...

Հայ առաքելական եկեղեցին այսօր նշում է Սուրբ Գևորգի օրը

Հայ առաքելական եկեղեցին այսօր նշում է Սուրբ Գևորգի օրը

Հայ առաքելական եկեղեցին այսօր նշում է Ս.Գևորգ քաջամարտիկ զորավարի, Ադոկտոսի և Ռոմանոս Երգեցողի հիշատակության օրը։ Արարատյան հայրապետական թեմից մանրամասնում են, որ Ս. Գևորգը Կապադովկացի բարեպաշտ քրիստոնյա ընտանիքի զավակ է: Զինվորագրվելով հռոմեական բանակին` իր...