Կառավարությունը շուրջ 18 մլն դրամ կհատկացնի հայ փորձագետների՝ Բաքու այցի համար

20 Նոյեմբերի, 2025

Նոյեմբերի 21-22-ը Հայաստանից 5 փորձագետ կմեկնի Բաքու՝ մասնակցելու կլոր սեղան-քննարկմանը։ Այդ նպատակով Երևան-Բաքու և Բաքու-Երևան չարտերային թռիչք կազմակերպելու համար Հայաստանի կառավարությունը շուրջ 18 մլն դրամ կհատկացնի։ Համապատասխան որոշումն ընդունվել է կառավարության այսօրվա նիստին։ Այն չզեկուցվող հարցերի օրակարգում է։ Այս մասին հայտնում է «Սիվիլնեթ»-ը:

«Կլոր սեղան քննարկմանը մասնակցելու միջոցով կակտիվանան հայ և ադրբեջանական քաղհասարակությունների ներկայացուցիչների շփումները և կձևավորվեն երկու պետությունների հասարակությունների միջև վստահության կառուցման մեխանիզմներ»,- ասված է որոշման հիմնավորման մեջ:

Հոկտեմբերի 21-ին ուղիղ չվերթով ադրբեջանցի փորձագետներ էին ժամանել Երևան՝ մասնակցելու քաղհասարակության ներկայացուցիչների միջև երկկողմ հանդիպմանը։

Հարավային Կովկասի ուսումնասիրությունների կենտրոնի նախագահ Ֆարհադ Մամեդովը, ով Հայաստան այցելած ադրբեջանցի փորձագետների թվում էր, հայտարարել է, որ առաջիկա ամիսների ընթացքում սպասվում է ադրբեջանցի փորձագետների այցելություններ ոչ միայն Երևան, այլև՝ շրջաններ։

Անդրադառնալով հայ փորձագետների՝ Բաքու սպասվող այցին, Մամեդովը հայտնել էր, որ հայկական պատվիրակությունը հանդիպումներ կունենա ինչպես ադրբեջանական աշխատանքային խմբի, այնպես էլ բարձրաստիճան պաշտոնյաների հետ։

Նմանատիպ նյութեր

Կարող է սկսվել մի գործընթաց, որի գինը Հայաստանի համար ճակատագրական է լինելու. Վահե Դավթյան

Կարող է սկսվել մի գործընթաց, որի գինը Հայաստանի համար ճակատագրական է լինելու. Վահե Դավթյան

Քաղաքագետ Վահե Դավթյանը գրել է.«Մայիսի վերջին Աստանայում նախատեսվում է ԵԱՏՄ անդամ պետությունների ղեկավարների նիստը, որի ընթացքում, ըստ ՌԴ փոխվարչապետ Օվերչուկի, քննարկվելու է նաև Հայաստանի կարգավիճակի հարցը։ Կարող է սկսվել մի գործընթաց, որի գինը Հայաստանի համար...

Հնարավորություն ունենք վերականգնելու Իրանի և ԱՄՆ-ի միջև 47 տարի գոյություն ունեցող հարաբերությունները․ Վենս

Հնարավորություն ունենք վերականգնելու Իրանի և ԱՄՆ-ի միջև 47 տարի գոյություն ունեցող հարաբերությունները․ Վենս

Իրանը շատ բարդ երկիր է, այս մասին հայտարարել է ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը։ Նա նշել է, որ եթե Իրանը ձեռք բերի միջուկային զենք, շատ այլ երկրներ կցանկանան ձեռք բերել իրենց սեփականը։ «Իրանը կլինի միջուկային սպառազինությունների նոր մրցավազքի առաջին նշանը։ Կարծում եմ՝ մենք...

Հրդեհ՝ Մասիսում. երկու զոհ կա

Հրդեհ՝ Մասիսում. երկու զոհ կա

Մայիսի 19-ին, ժամը 20։25-ին Արարատի մարզային օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Մասիս քաղաքի 4-րդ փողոցում գտնվող տներից մեկում հրդեհ է բռնկվել։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։...

Եթե Փաշինյանը մնա իշխանության, սյունեցիներին էլ բաժին կընկնի նույն ճակատագիրը, ինչ՝ արցախցիներին. Կարապետյան

Եթե Փաշինյանը մնա իշխանության, սյունեցիներին էլ բաժին կընկնի նույն ճակատագիրը, ինչ՝ արցախցիներին. Կարապետյան

«Ուժեղ Հայաստան» կուսակցության խորհրդի անդամ Նարեկ Կարապետյանը վստահ է՝ եթե Նիկոլ Փաշինյանը մնա իշխանության, սյունեցիներին էլ բաժին կընկնի նույն ճակատագիրը, ինչ՝ արցախցիներին։ «2018 թվականին, երբ Փաշինյանն այցելել էր Արցախ, մի մարդ՝ միամիտ հայ, մտածելով, թե լավ մտքով...

Վլադիմիր Պուտինը երկօրյա պաշտոնական այցով մեկնել է Չինաստան

Վլադիմիր Պուտինը երկօրյա պաշտոնական այցով մեկնել է Չինաստան

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Չինաստան է մեկնել երկօրյա պաշտոնական այցով։ Ռուսաստանի նախագահի ինքնաթիռը վայրէջք է կատարել Պեկինում։ Պուտինին Պեկինի օդանավակայանում դիմավորել է Չինաստանի արտաքին գործերի նախարար Վան Ին։ Այցը համընկնում է երկու երկրների միջև բարեկամության...