Կապիկություններ անելն ընտրական գործընթացներում անհարգալից վերաբերմունք է քո ժողովրդի նկատմամբ․ Ռոբերտ Քոչարյան

24 Մարտի, 2026

 

«Ընտրությունները հենց նրա համար են, որ լուրջ հարցերից խոսեն: Ճակատագրական պահ է գալիս երկրի համար և ենթադրվում է, որ հենց լուրջ խոսակցությունների արդյունքում մարդիկ պետք է կողմնորոշվեն, թե որ քաղաքական ուժին, որ առաջնորդի համար քվեարկեն: Այն ինչ ես տեսնում եմ, դա ոնց-որ գիտակցված ձևով փորձում են այս պրոցեսը ամբողջությամբ անլրջացնել: Պատճառը ևս ինձ համար հասկանալի է, որովհետև լուրջ թեմաների շուրջ իրենք ասելիք չունեն և մեկ-մեկ քայլերը ինչ-որ աբսուրդային բաների է բերում: Քանի որ մենք էլ ենք ուտում լավաշ ու կարտոֆիլ, ուրեմն մեզ պետք է քվեարկեն։ Մենք անլրջություն ցուցաբերենք, մենք մեր ընտրողին կկորցնենք: Խոսքը գնում է հետևյալ մասին՝ դու սեփական ժողովրդիդ հարգում ես, թե չես հարգում, դու ընտրությունները կրկեսի ես վերածում, թե լուրջ ես վերաբերվում: Իրականում այն, ինչ ես տեսնում եմ, նույնիսկ արդեն կրկեսի վերածել չի, արդեն, կոպիտ ասած, գժանոցի վերածել է»,- այս մասին «Մեծ քաղաքականություն» փոդքասթի ժամանակ ասաց ՀՀ երկրորդ նախագահ, «Հայաստան» դաշինքի վարչապետի թեկնածու Ռոբերտ Քոչարյանը։

Մանրամասն՝ տեսանյութում։

Նմանատիպ նյութեր

Նրան երկու ճնշող կա՝ Փաշինյանն ու Ֆրանկլինը… Գեղամ Մանուկյան

Նրան երկու ճնշող կա՝ Փաշինյանն ու Ֆրանկլինը… Գեղամ Մանուկյան

ԱԺ պատգամավոր Գեղամ Մանուկյանը գրում է․ «Մանվել Շահվերդյան. դատավոր, որը հայտնի է քաղաքական կալանքներ տալու իր «պարտաճանաչությամբ»։ (Ավարտել է «Հայբուսակ» ինստիտուտի տնտեսա-իրավագիտական ֆակուլտետը)։ Նրա որոշմամբ ու Նիկոլ Փաշինյանի ու իր վարչակարգի հրահանգով կալանքի...

ՀՀ-ն ղեկավարող զույգի քարոզած բարքերը վտանգավոր են պետության ապագայի համար․ Վահե Սարգսյան

ՀՀ-ն ղեկավարող զույգի քարոզած բարքերը վտանգավոր են պետության ապագայի համար․ Վահե Սարգսյան

Պատմաբան, Yerkir.am կայքի գլխավոր խմբագիր Վահե Սարգսյանի գրառումը․ «Արդեն ոչ միայն նյարդայնացնող է ՀՀ-ն ղեկավարող ամուսինների (համատարած խաբեությունների պայմաններում՝ դուք ասեք՝ նախկի՞ն, թե՞ ներկա ամուսինների) քարոզած բարքերն ու կարգախոսները, այլև պետության հարատև...

Ովքե՞ր են հայր և որդի Քոչարյանների գործերը քննող դատավորները

Ովքե՞ր են հայր և որդի Քոչարյանների գործերը քննող դատավորները

Հոկտեմբերի 20-ին Հակակոռուպցիոն դատարանը կքննի Ռոբերտ և Սեդրակ Քոչարյանների նկատմամբ կալանքի ժամկետը երկու ամսով երկարաձգելու վերաբերյալ դատախազության միջնորդությունները։ Այս մասին հայտնել է «Հայաստան» դաշինքը։ Ժամը 18։00-ին կքննվի Սեդրակ Քոչարյանի խափանման միջոցի...

Լավրովն ու Փեզեշքիանը հանդիպել են

Լավրովն ու Փեզեշքիանը հանդիպել են

ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հանդիպել է Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանի հետ։ Կողմերը քննարկել են Ռուսաստանի և Իրանի միջև համագործակցության...

ԿԸՀ-ն դիտորդների է հավատարմագրել ՏԻՄ ընտրությունների համար

ԿԸՀ-ն դիտորդների է հավատարմագրել ՏԻՄ ընտրությունների համար

ԿԸՀ-ից հայտնում են․ «2026 թվականի հոկտեմբերի 19-ին կայացած նիստում Կենտրոնական ընտրական հանձնաժողովը (ԿԸՀ) նոյեմբերի 29-ին կայանալիք տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին դիտորդական առաքելություն իրականացնելու նպատակով հավատարմագրել է Անկախ դիտորդ...