«Կա՞ մարդ, որ կարող է հայտարարել, որ ինքը կարող է ապահովել հայ մարդու վերադարձը Ղարաբաղի որևէ բնակավայր». Ալեն Սիմոնյան

31 Հոկտեմբերի, 2025

ԱԺ նախագահ  Ալեն Սիմոնյանն արձագանքել է այն հարցադրմանը, թե ինչու եվրոպացի պատգամավորները նրանց մեղադրում են Հայաստանում խաղաղ ցուցարարների դեմ ուժ կիրառելու և մարդկանց հայտարարությունների համար կալանավորելու մեջ։

«Ես չգիտեմ՝ կոնկրետ ում մասին եք ասում։ Եթե իսպանացի պատգամավորն է նման բան ասել, ուրախ եմ, բայց ես այդ միջոցառման ընթացքում մասնակցել եմ մի քանի նիստերի և լսել եմ լրիվ հակառակ պնդումներ։ Շատ պատգամավորների հետ եմ շփվել և լսել տարբեր կարծիքներ։ Մի պատգամավորի կարծիքը չի կարելի ներկայացնել որպես ամբողջ Եվրոպայի դիրքորոշում»,- նշել է Սիմոնյանը:

Նա հիշեցրել է, որ հենց եվրոպական երկրներում էլ հաճախ գրանցվում են ոստիկանության կողմից անհամաչափ ուժի դեպքեր․ «Խայտառակություն է, երբ եվրոպական երկրներում ոստիկանները ֆուտբոլի ֆանատներին այնքան են ծեծում, որ նրանք հայտնվում են հիվանդանոցներում։ Այդ ամենը պետք է հիշել, նախքան մեզ դաս տալը»։

Խոսելով Լեռնային Ղարաբաղ վերադարձի թեմայից՝ ԱԺ նախագահն ընդգծել է, որ ներկայում նման հայտարարությունները իրատեսական չեն:  «Կա՞ մարդ, որ կարող է հայտարարել, որ ինքը կարող է ապահովել հայ մարդու վերադարձը Ղարաբաղի որևէ բնակավայր։ Մեծ- մեծ խոսելով չի, միայն կենաց խմելով չի»,- նշել է նա:

«Գազայում այսօր ցեղասպանություն է տեղի ունենում։ Եթե մենք այդ ուղին բռնեինք, կարող էինք դառնալ երկրորդ Գազա։ Այդպես մեծ խոսքերով, հեռվից հայտարարություններով չեն լուծվում հարցերը։ Միջազգային կառույցները պետք է գործով օգնեն, ոչ թե միայն հայտարարություններով»։ Ամփոփելով՝ Սիմոնյանը կոչ է արել «վերադառնալ իրականությանը»․ «Ժողովուրդ, թարգեք՝ մեր ծիրանը, մեր ջերմուկը, մեր հայի աչքերը աշխարհի կենտրոններում փառաբանելու փորձերը։ Դրանց հետևում մարդիկ են մահանում, ռմբակոծություններ են լինում։ Պետք է հասկանանք՝ խնդիրը խոսքերով չէ»։

Նմանատիպ նյութեր

Անընդունելի է եկեղեցու դեմ սանձազերծված ապօրինի արշավը. Եզրաս Սրբազան

Անընդունելի է եկեղեցու դեմ սանձազերծված ապօրինի արշավը. Եզրաս Սրբազան

Հայաստանի իշխանությունների կողմից Եկեղեցու դեմ սանձազերծված ապօրինի արշավը, հակաեկեղեցական տրամադրությունների հրահրումը, ինչպես նաև Եկեղեցու և հոգևորականների նկատմամբ անհիմն մեղադրանքներն ու բռնաճնշումներն անընդունելի և անթույլատրելի են, այս մասին հայտարարել է...

Ֆրանսիայում շարունակվում են անկարգությունները. ձերբակալվել է 855 մարդ

Ֆրանսիայում շարունակվում են անկարգությունները. ձերբակալվել է 855 մարդ

Փարիզում ցուցարարներից մեկը զանգվածային ցույցերի ժամանակ մահացել է սրտի կանգից, հայտնում է France 24-ը։ Շաբաթ օրը Ֆրանսիան ընդգրկած բողոքի ցույցերի ընթացքում մայրաքաղաքում ձերբակալվել է 855 մարդ․ սա ռեկորդային ցուցանիշ է, հայտարարել են իրավապահները։ Փարիզի...

Սարգիս Բեգոյանը բրոնզե մեդալ է վաստակել Մ-23 տարեկանների ըմբշամարտի աշխարհի առաջնությունում

Սարգիս Բեգոյանը բրոնզե մեդալ է վաստակել Մ-23 տարեկանների ըմբշամարտի աշխարհի առաջնությունում

Սարգիս Բեգոյանը բրոնզե մեդալ է վաստակել Մ-23 տարեկանների ըմբշամարտի աշխարհի առաջնությունում: Հայ ըմբիշը բրոնզե գոտեմարտում 14-9 հաշվով առավելության է հասել ուզբեկ մրցակցի նկատմամբ ու կկանգնի պատվո հարթակի 3-րդ աստիճանին։ Սա ազատ ոճայինների առաջին մեդալն է ընթացիկ...

Ծանրորդ Մարտին Պողոսյանը դարձել է Մ23 տարեկանների Եվրոպայի փոխչեմպիոն

Ծանրորդ Մարտին Պողոսյանը դարձել է Մ23 տարեկանների Եվրոպայի փոխչեմպիոն

Ալբանիայի Դուրես քաղաքում ընթացող Եվրոպայի մինչև 23 տարեկանների առաջնության 85 կգ քաշային ծանրորդների պայքարում Մարտին Պողոսյանը երկամարտի 343 կգ արդյունքով դարձավ առաջնության արծաթե մեդալակիր։ Տեղեկությունը հայտնում են Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիայից։ Իսկ կանանց 77...

ԱԹՍ-ների լայնածավալ հարձшկում Լենինգրադի մարզի վրա. 1 կին և 3 երեխա հnսպիտալացվել են

ԱԹՍ-ների լայնածավալ հարձшկում Լենինգրադի մարզի վրա. 1 կին և 3 երեխա հnսպիտալացվել են

ՌԴ Լենինգրադի մարզի Վսևոլոժսկի շրջանում բնակելի շենքի վրա անօդաչու թռչող սարքերի բեկորների ընկնելու հետևանքով մի կին և երեք երեխա հոսպիտալացվել են։ Նրանց բոլորի մոտ արձանագրվել են շմոլ գազով թունավորման ախտանշաններ, հայտնել է մարզպետ Ալեքսանդր Դրոզդենկոն։ Մարզպետը...