Ջրվեժ թաղամասում 9000-ից ավելի բնակիչներ սպառնում են փակել ճանապարհները

3 Օգոստոսի, 2025

Այսօր՝ օգոստոսի 3-ին, լարված իրավիճակ է ստեղծվել Երևանում: Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը։

Նոր Նորք վարչական շրջանի Ջրվեժի Մայակ թաղամասի 100-ավոր բնակիչներ ի նշան բողոքի պատրաստվում են դիմել կտրուկ միջոցների:

Ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի հետ զրույցում բնակիչներն ասում էին.

«Մեկ ամիս է՝ տեղներս չենք գտնում: Մեկ ամիս է՝ մոտ 9000-ից ավելի բնակիչների, որոնց մեջ կան նաև տարեցներ, երեխաներ, մի իսկական սթրես ենք ապրում ու դրա հիմնական մեղավորը «Վեոլիա Ջուր» ընկերությունն է:

Էդ ընկերության անունն արդեն լսելիս սրտխառնոց ենք ապրում: Ո՞վ է տեսել 21-րդ դարում նման փնթի, սպառողին արհամարհող կազմակերպություն, ինչպիսին «Վելոիա Ջուր»-ն է, չկա տուն որ ամենաքաղցր խոսքերը չուղղի այդ ընկերությանը:

Նախկինում երբեք նման խնդիր ամբողջ Ջրվեժը իր Բանավանով չի ունեցել, և՛ խմելու ջուրն է ժամանակին մատակարարվել, և՛ որակն է տեղը եղել:

Դե որակի մասին մոռացել ենք, հիմա էլ մոռացել ենք կանոնավոր ջուր ստանալու մասին:

Ամռան այս տապին, հետաքրքիր է, «Վելոիա Ջուր» ընկերության չինովնիկները որ իրենց կաբինենտներում մեր՝ սպառողներիս հաշվին իրենց թափաններն են լցնում, ինչո՞ւ չեն մտածում, որ 9000-ից ավելի քաղաքացի օրն անջուր լուսացնում ու մթնեցնում է:

Ի՞նչ անենք, դիմենք ամենածայրահեղ միջոցների, պատրաստ ենք, ահել-ջահել, մեր ու մանուկ էս ամբողջ Ջրվեժի ճանապարհը կաթվածահար կանենք, կփակենք ու չենք բացի այնքան ժամանակ, մինչև «Վեոլիա Ջուրը» մեր խնդիրը չլուծի, իսկ մեր պահանջը արդարացի է, հերիք է, արդեն զզվել ենք «Վելոիա Ջրից», Երևանի քաղաքապետարանի թեժ գծից, Ջրային կոմիտեից, Մրցակցության պաշտպանության հանձնաժողովից, թաղապետի ու քաղաքապետի մասին էլ ընդհանարապես չենք էլ ուզում խոսել:

Ավինյանը քարոզարշավի ժամանակ ասում էր՝ ասեք, կանենք, 1 ամսից ավելի է՝ ասում ենք՝ հարգելի՛ քաղաքապետ, հարգելի՛ թաղապետ, «Վելոիա Ջրին» ասեք, որ էս մարդիկ արդեն չեն դիմանում առանց ջրի մնալուն, բայց ոչ մի օգուտ:

Ու հիմա տուրիստական այս սեզոնին կփակենք դեպի Գառնի գնացող ճանապարհը, հետո չասեք, թե մենք դեմ ենք տուրիզմի զարգացմանը:

Ֆոտոլրագրողը հայտնում է, որ այսօր բնակիչները ցանկանում էին դիմել կտրուկ միջոցի ու փակել ճանապարհը, սակայն քննարկումների արդյունքում եկան այն եզրակացության, որ հիմա որպես նախազգուշացում են անում և եթե 1-2 օրվա ընթացքում գոնե օրական 10-12 ժամ ջրամատակարարում չստանան, արդեն դիմելու են ծայրահեղ միջոցների:

Նմանատիպ նյութեր

Քոչարյանների ապօրինի կալանքը իրավական գործընթաց չէ, այլ քաղաքական հաշվեհարդարի հերթական դրսևորում. Մանթաշյան

Քոչարյանների ապօրինի կալանքը իրավական գործընթաց չէ, այլ քաղաքական հաշվեհարդարի հերթական դրսևորում. Մանթաշյան

«Առաջ» աջակենտրոն կուսակցության անդամ Նարեկ Մանթաշյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Քոչարյանների ապօրինի կալանքը իրավական գործընթաց չէ, այլ քաղաքական հաշվեհարդարի հերթական դրսևորում։ Երբ իրավական փաստարկները չեն բավարարում, իշխանությունը փորձում է կալանքով կոտրել...

Փեզեշքիանը Ռուսաստան կմեկնի

Փեզեշքիանը Ռուսաստան կմեկնի

Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը նախատեսում է հաջորդ շաբաթ այցելել Ռուսաստան, որտեղ մտադիր է հանդիպել Վլադիմիր Պուտինի հետ, հայտարարել է Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս...

9 ամսում առանց վարորդական վկայականի վարելու դեպքերով կազմվել է 20 հազարից ավելի արձանագրություն

9 ամսում առանց վարորդական վկայականի վարելու դեպքերով կազմվել է 20 հազարից ավելի արձանագրություն

ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայողների հետևողական աշխատանքի արդյունքում 15,360-ով նվազել է առանց վարորդական իրավունքի վկայականի տրանսպորտային միջոց վարելու դեպքերի թիվը։ Այս մասին հայտնում են ՆԳՆ-ից։ 2026 թվականի 9 ամիսների ընթացքում առանց վարորդական իրավունքի...

Եթե ցանկանայինք, կարող էինք վերցնել ամբողջ երկիրը․ Թրամփը՝ Իրանի մասին

Եթե ցանկանայինք, կարող էինք վերցնել ամբողջ երկիրը․ Թրամփը՝ Իրանի մասին

Եթե ​​ցանկանայինք, կարող էինք պարզապես վերցնել ամբողջ նավթը։ Կարող էինք վերցնել ամբողջ երկիրը։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։ «Ինչպես գիտեք, Հորմուզի նեղուցն ամբողջությամբ մերն է»,-նշել է նա։...

Մերժե՛ք Տիգրանաշենը Ադրբեջանին հանձնողներին, Արարատը ուրացողներին, եկեղեցու դեմ պայքարողներին. Գերասիմ Վարդանյան

Մերժե՛ք Տիգրանաշենը Ադրբեջանին հանձնողներին, Արարատը ուրացողներին, եկեղեցու դեմ պայքարողներին. Գերասիմ Վարդանյան

Արտաշատ համայնքի ղեկավարի ՀՅԴթեկնածու Գերասիմ Վարդանյանը գրում է. «Սիրելի՛ արտաշատցիներ, ընկերներ, բարեկամներ, համագյուղացիներ, Շաբաթներ տևած մեր քարոզարշավն ամփոփել եմ 5-րդ ալիքին տված հարցազրույցով, որը կհեռարձակվի այսօր՝ ժամը 22։20-ին։ Վաղն արդեն լռության օր է։...