Հայկազ Գրիգորյանը դատապարտվեց ազատազրկման՝ վեց տարի ժամկետով

18 Դեկտեմբերի, 2025

Արցախյան երրորդ՝ 44-օրյա պատերազմի ընթացքում Ջրականի 5-րդ ուսումնական գումարտակի վաշտի հրամանատար, ապա՝ շտաբի պետ նշանակված սպա Հայկազ Գրիգորյանը դատապարտվեց ազատազրկման։ Հակակոռուպցիոն դատարանը՝ դատավոր Վարդգես Սարգսյանի նախագահությամբ, հրապարակել է Գրիգորյանի վերաբերյալ դատավճիռը՝ դատապարտելով Գրիգորյանին ազատազրկման՝ 6 տարի ժամկետով։ Նշանակված պատժին հաշվակցվել է նաև Գրիգորյանի՝ 11 ամիս 1 օր անազատության մեջ գտնվելու ժամկետը և վերջնական պատիժ է նշանակվել 5 տարի 29 օր ժամկետով ազատազրկումը։ Այս մասին «Փաստինֆո»-ի փոխանցմամբ՝ հայտնել է Հակակոռուպցիոն դատարանից։

Գրիգորյանն առայժմ կմնա ազատության մեջ, նրա նկատմամբ ընտրված խափանման միջոց գրավը կմնա անփոփոխ՝ մինչև դատախճռի՝ օրինական ուժի մեջ մտնելը։

Հիշեցնենք, որ Հայկազ Գրիգորյանն այն չորս սպաներից է, որը ծառայել է Իշխան Վահանյանի ենթակայության ներքո եւ վերջինիս կողմից մարտադաշտն ինքնակամ լքելուց հետո, փաստացի պատշաճ չի իրականացրել վաշտի նահանջը։ Ընդ  որում, վաշտը բաղկացած է եղել հիմնականանում նորակոչիկներից, որոնց մարտի դաշտ են տարել առանց անգամ զենքից օգտվելու կանոնները սովորեցնելու։

Հետաքրքիրն այն է, որ Հայկազ Գրիգորյանը մեղադրյալի կարգավիճակ ստացել է միայն Իշխան Վահանյանի գործով դատաքննության ընթացքում՝ վկայի կարգավիճակով հարցաքննության ժամանակ ինքնախոստովանական ցուցմունք- բացահայտումներից հետո, երբ հանրային մեծ արձագանք է եղել, իսկ տուժող կողմը հաղորդում է ներկայացրել, ընդ որում, Գրիգորյանը հարցաքննվել էր նաև նախաքննության ընթացքում և պարզ չէ, թե հայտնած նման տեղեկություններով  ինչպես քննիչը նրա նկատմամբ հետապնդում չի իրականացրել։  Մասնավորապես, Իշխան Վահանյանի գործով դատարանում Գրիգորյանը ցուցմունք է տվել՝ վաշտը, որն ուսումնական էր, կազմված էր նորակոչիկներից, մարտական պատրաստություն չի անցել, իբրև թե կորոնավիրուսի համավարակի հետևանքով, զենքից օգտվել չեն սովորել, միանգամից երդմնակալության արարողություն է եղել, եղել են զինծառայողներ, որոնք նույնիսկ չեն էլ երդվել։

Փաստացի գիտակցելով, որ նորակոչիկները պատրաստ չեն մարտին, չգիտեն զենքից օգտվելու ձեւերը, վերադասի կողմից տրված հրամանով՝ նրանց զինել են ինքնաձիգերով, 120 փամփուշտով և ուղարկել՝ մարտադաշտ։ Պատասխանելով զոհված և անհետ կորած զինծառայողների իրավահաջորդների հարցադրումներին՝ հաստատել է, թե լսել է, որ Հադրութի դպրոցում՝ հրետակոծության ժամանակ զորքին թույլ չեն տվել դուրս գալ դպրոցից, հորդորել են՝ ներս մտնել այն պայմաններում, երբ դպրոցի միակ ապահով վայրը՝ նկուղը, զբաղված էր և նորակոչիկները չէին կարղ այնտեղ պատսպարվել։

Գումարտակի հրամանատար Իշխան Վահանյանի՝ մարտադաշտը լքելուց հետո, ըստ Գրիգորյանի դատարանում տրված ցուցմունքի՝ իրենք չորս սպա են մնացել, 200 զինծառայող է եղել, ինքը և սպաներից մեկը՝ Վազգեն Վարդանյանը, զինծառայողների մի մասին վերցրել են՝ կազմակերպել նահանջո, իսկ մյուս զինծառայողներից տեղեկություն չեն ունեցել, ընդ որում, թե ինչու են ինքը և Վարդանյանը, լինելով առավել բարձր կոչումով սպա, զորքը թողել մենակ՝ նա պատասխան չուներ։ Զինծառայողների մի մասը, որոնք ճիշտ ճանապարհը չեն գտել՝ կամ գերեվարվել էին, կամ զոհվել, կամ էլ՝ ծանր վիրավորում ստացել։ Նա նաև խոստովանել է, որ չորս հրամանատարով չեն կարողացել հավաքել զորքը, այն ցաքուցրիվ է եղել, իսկ գործողությունների պլան որպես այդպիսին չի եղել։ Ընդ որում, նշված վկան՝ Հայկազ Գրիգորյանը, միակը չէր, որը փաստացի խոստովանել էր դատարանում նաև իրենց մեղավորությունը։ Հայկազ Գրիգորյանի այս «ինքնախոստովանությունից» հետո տուժողների իրավահաջորդների ներկայացուցիչները հանցագործության մասին հաղորդում էին ներկայացրել՝ բարձրացնելով Գրիգորյանին պատասխանատվության կանչելու հարցը։

Հայկազ Գրիգորյանի նկատմամբ 2024 թվականի հունիսի 05-ին քրեական հետապնդում է հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 549-րդ հոդվածի 3-րդ մասով ՝ իշխանազանցության կամ իշխանությունը չարաշահելու համար, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու առողջությանը ծանր վնասի պատճառում։

Ըստ մեղադրանքի՝ Հայկազ Գրիգորյանը զբաղեցրած դիրքերի պաշտպանությունն առկա ուժերով ու միջոցներով շարունակելու, ինչպես նաեւ ենթակա անձնակազմի բարոյահոգեբանական վիճակը բարձրացնելու փոխարեն, իր եւ ենթակա ստորաբաժանման կյանքն ու առողջությունը չվտանգելու անձնական շահագրգռվածությունից ու խմբային շահից ելնելով, չի կատարել իր ծառայողական պարտականությունները։ Գրիգորյանն իրեն առաջադրված մեղադրանքը չի ընդունում։

Լուսանկարում՝ Հայկազ Գրիգորյանը՝ Իշխան Վահանյանի գործով հարցաքննության ժամանակ

Նմանատիպ նյութեր

2 քննիչներին ծեծի ենթարկած ոստիկանը և ևս 1 մեղադրյալ կալանավորվել են. ՔԿ

2 քննիչներին ծեծի ենթարկած ոստիկանը և ևս 1 մեղադրյալ կալանավորվել են. ՔԿ

2 քննիչներին ծեծի ենթարկած ոստիկանը և ևս 1 մեղադրյալ կալանավորվել են։ Այս մասին գրել է ՔԿ խոսնակ Կիմա Ավդալյանը։ Ավելի վաղ «Իշխանութուն» լրատվականը գրել է, որ Երեւանում քննչականի վարչության պետի մասնակցությամբ քննիչները դաժան ծեծի են ենթարկել ոստիկանին: Լրատվականին...

Լա´վ, դեռ քանի՞ զինծառայող էլ պետք է մահանա, որպեսզի PR-ի փոխարեն սկսվի իրական համակարգային գործողություններ. Սարոյան

Լա´վ, դեռ քանի՞ զինծառայող էլ պետք է մահանա, որպեսզի PR-ի փոխարեն սկսվի իրական համակարգային գործողություններ. Սարոյան

«Մինչ ՊՆ-ի վերնախավը փիառվելու համար օրական մի քանի զորամաս է այցելում, ցուցադրվում են կադրեր զինծառայողների բարոյահոգեբանական վիճակի բարձրացման, հոգատարության մասին, իսկ իրականությունն իր հերթին շարունակում է շատ ավելի դաժան գտնվել»,-գրում է «Հենակետ» վերլուծական...

Զանգեզուրի միջանցքի նախագիծը Ադրբեջանի տարածքում ակտիվորեն իրականացվում է. Ալիև

Զանգեզուրի միջանցքի նախագիծը Ադրբեջանի տարածքում ակտիվորեն իրականացվում է. Ալիև

Զանգեզուրի միջանցքի նախագիծը Ադրբեջանի տարածքում ակտիվորեն իրականացվում է: Այս մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։ Ադրբեջանի և Ուզբեկստանի միջպետական խորհրդի երրորդ նիստում Ալիևը նշել է, թե Ադրբեջանի հիմնական տարածքում նախագծի ավարտը նախատեսվում է հաջորդ...

ՃՏՊ Արմավիր-Երևան ավտոճանապարհին․ կա 1 զոհ և 6 տուժած

ՃՏՊ Արմավիր-Երևան ավտոճանապարհին․ կա 1 զոհ և 6 տուժած

Օգոստոսի 23-ին՝ ժամը 07։48-ին, Արմավիրի մարզային օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արմավիր-Երևան ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ...

Լարված իրավիճակ՝ Հովտաշատ գյուղում. 250-ից ավելի բնակիչներ 20 օր է մնացել են առանց ջրի

Լարված իրավիճակ՝ Հովտաշատ գյուղում. 250-ից ավելի բնակիչներ 20 օր է մնացել են առանց ջրի

Տևական ժամանակ է՝ Արարատի մարզի Մասիս խոշորացված համայնքի Հովտաշատ, ժողովրդին ավելի հայտնի՝ Մեյմանդար բնակավայրի Պարույր Սևակ փողոցի բնակիչներն իրենց զգում են ոչ թե 21-րդ դարի բնակիչներ, այլ քարե դարի։ Պատճառը մոտ 250-ից ավելի բնակիչների նկատմամբ ոչ սրտացավ մոտեցումն...