Ջենիֆեր Լոպեսի համերգն ու Գևորգ Պապոյանի հակասող թվերը. «Ժողովուրդ»

6 Օգոստոսի, 2025

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթը պարզել է, որ էկոնոմիկայի նախարարի հայտարարած թվերը չեն համընկնում էկոնոմիկայի նախարարության պաշտոնական տվյալների հետ։

ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը վերջերս հայտարարեց, որ Ջենիֆեր Լոպեսի համերգի կապակցությամբ Հայաստան ժամանած զբոսաշրջիկները միջինում ծախսել են 888 դոլար։ Այս գնահատականը հանրային մեծ հետաքրքրություն ու քննարկում առաջացրեց։ «Ժողովուրդ» օրաթերթը ուսումնասիրել է նախարարության պաշտոնական տվյալներն ու պարզել՝ այդ թիվը, մեղմ ասած, խիստ չափազանցված է։

Ըստ Էկոնոմիկայի նախարարության պաշտոնական կայքում հրապարակված հետազոտության՝ միջին վճարունակությամբ զբոսաշրջիկը Հայաստանում մեկ օրվա ընթացքում ծախսում է ընդամենը 51 դոլար։ Եթե հաշվենք, որ Ջենիֆեր Լոպեսի համերգի համար ժամանած զբոսաշրջիկները մնացել են, օրինակ, 3 օր, ապա նրանց ընդհանուր ծախսը պետք է կազմի մոտ 150 դոլար, ինչը մի քանի անգամ պակաս է նախարարի նշած 888 դոլարից։

Ավելին, նախարարության տվյալներով՝ Ռուսաստանից, Վրաստանից և Իրանից ժամանած զբոսաշրջիկների օրական ծախսերը հատկապես ցածր են՝ ընդամենը 35-ից 47 դոլար։ Հաշվի առնելով, որ Հայաստանի զբոսաշրջային հիմնական հոսքը գալիս է հենց այս երկրներից, դժվար է պատկերացնել, որ համերգի ժամանակաշրջանում հանկարծակի հայտնվել են բացառապես բարձր վճարունակ զբոսաշրջիկներ, որոնք իրենց ծախսերով գերազանցել են նույնիսկ եվրոպացի տուրիստներին։

Այսպիսով՝ նախարար Պապոյանի հրապարակած տվյալները, ինչպես միշտ, չափազանցված են և խիստ մոտավոր:

Իսկ եթե իսկապես նման մեծ ծախսեր արձանագրվել են, ապա անհրաժեշտ է ներկայացնել համապատասխան հիմնավորումներ, ոչ թե միայն ճոխ թվեր հնչեցնել»։

Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում:

Նմանատիպ նյութեր

ԱԺ-ն կունենա 12 հանձնաժողով, որից 4-ի նախագահումն ընդդիմությանն է

ԱԺ-ն կունենա 12 հանձնաժողով, որից 4-ի նախագահումն ընդդիմությանն է

9-րդ գումարման ԱԺ-ն կունենա 12 մշտական հանձնաժողով: Նվազագույնը 8 անդամ կունենան հանձնաժողովները՝ 5-ը «Քաղաքացիական պայմանագրից», 2-ը «Ուժեղ Հայաստանից», 1-ը «Հայաստան» դաշինքից: 10-ական անդամներ կունենան Պաշտպանության և էթիկայի հանձնաժողովները։ Հանձնաժողովների...

Եվրամիությունը կրկին ավելացրել է Ռուսաստանից գազի ներմուծումը

Եվրամիությունը կրկին ավելացրել է Ռուսաստանից գազի ներմուծումը

Չնայած ռուսական էներգակիրների մատակարարումներից կախվածությունը նվազեցնելու ուղղությամբ Եվրոպայի գործադրած ջանքերին՝ Ռուսաստանից ԵՄ հեղուկացված բնական գազի ներմուծման ծավալը կրկին աճել է։ Ինչպես հայտնում է Welt am Sonntag թերթը՝ հղում անելով Էներգետիկայի և մաքուր օդի...

Արամը ստանում է ազդեցիկ լծակներ. Ռոբերտ Ամստերդամ

Արամը ստանում է ազդեցիկ լծակներ. Ռոբերտ Ամստերդամ

Ջերմորեն շնորհավորում եմ իմ գործընկեր և բարեկամ, ընդդիմադիր պատգամավոր Արամ Վարդևանյանին՝ ԱԺ փոխնախագահի պաշտոնում ընտրվելու առթիվ։ Այս մասին Facebook–ի իր էջում գրել է Աշխարհահռչակ իրավաբան և մարդու իրավունքների միջազգային պաշտպան Ռոբերտ Ամստերդամը։ Նա, մասնավորապես,...

TRIPP-ը ստեղծում է պանթուրանական միջանցք՝ Բոսֆորից մինչև Չինաստանի արևմուտք․ Արթուր Խաչատրյան 

  Ինչ ասել ենք մեկ տարի առաջ, հիմա նույնպես կրկնում եմ՝ TRIPP-ը չի լուծում Հայաստանի ապաշրջափակման հարցը։ Այս մասին այսօր՝ օգոստոսի 10-ին, լրագրողների հետ զրույցում հայտարարեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը։...

Կարտոֆիլի իրացման հիմնական շուկան դարձել է Ադրբեջանը. Հայաստանը 5-րդն է

Կարտոֆիլի իրացման հիմնական շուկան դարձել է Ադրբեջանը. Հայաստանը 5-րդն է

2026 թվականի առաջին կիսամյակում Վրաստանից կարտոֆիլի արտահանումը կրճատվել է գրեթե 5 անգամ, հաղորդում են տեղական ԶԼՄ-ները։ Երկիրը կարտոֆիլի վաճառքից ստացել է 4 միլիոն 879 հազար դոլարի եկամուտ, իսկ արտահանման ընդհանուր ծավալը կազմել է 18 414 տոննա։ Նվազումը կազմել է...