Իրանի Առողջապահության նախարարը հայտարարել է, որ Իսրայելի հարձակումների հետևանքով տուժել է առնվազն 1800 մարդ:
Այս մասին հայտարարել է Իսլամական Հանրապետության առողջապահությանև բժշկական կրթության նախարար Մոհամմադ Ռեզա Զաֆարղանդին։
«Սիոնիստական ռեժիմի հարձակումների արդյունքում մենք ունենք առնվազն 1800 վիրավոր, իսկ զոհվածների ու վիրավորների մեծ մասը խաղաղ բնակիչներ են»,- ասել է նա Իրանի պետական հեռուստատեսությանը։
Զաֆարղանդին չի նշել զոհերի ընդհանուր թիվը։