Լիբանանյան Կարմիր Խաչի խումբը ենթարկվել է իսրայելական անօդաչու թռչող սարքի հարձակմանը, որի հետևանքով զոհվել է մեկ բուժաշխատող և վիրավորվել մեկը, ասվում է կազմակերպության հայտարարության մեջ։
«Կիրակի՝ ապրիլի 12-ին, Բեյթ Յահուն բնակավայր տանող ճանապարհին մարդասիրական առաքելություն կատարելիս մեր բրիգադը հարձակման է ենթարկվել իսրայելական անօդաչու թռչող սարքի կողմից։ Արդյունքում սպանվել է բուժաշխատող Հասան Բադավին, վիրավորվել է մեկ այլ բուժաշխատող, որը տեղափոխվել է Թեբնինի պետական հիվանդանոց», — ասվում է հայտարարության մեջ։
Կազմակերպությունը նշել է, որ անհրաժեշտ համակարգող կապեր են հաստատվել ՄԱԿ-ի խաղաղապահների հետ՝ առաքելությունն իրականացնելուց առաջ պաշտպանություն և անվտանգ երթուղի ապահովելու համար։





