«Իսկապե՞ս ազգովի եք ցանկանում թուրքերի հետ հաշտ ու խաղաղ լինել». գերմանացի պրոֆեսորը՝ փաստաբանին

29 Հոկտեմբերի, 2025

Փաստաբան Րաֆֆի Ասլանյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Աթենք-Մյունխեն ինքնաթիռում ծանոթացա շատ ճանաչված մի գերմանացի պրոֆեսորի հետ, ով դասավանդում է Գերմանիայի, Չեխիայի և Թուրքիայի մի շարք համալսարաններում: Լինելով աշխարհի լավագույն թուրքագետներից մեկը՝ կատարյալ կերպով տիրապետում է Օսմանյան կայսրության և ժամանակակից Թուրքիայի պատմությանը, քաղաքական ու պատմական առաջնահերթություններին, թարգմանել է Օրհան Փամուքի մի շարք ստեղծագործություններ, ի թիվս այլնի՝ համահեղինակել է նաև «Խորհրդային Միության և նրա իրավահաջորդ պետությունների թյուրքական լեզուներն ու թյուրքական մշակույթները» վերտառությամբ գիրքը։

Բնականաբար շատ հաճելի զրուցակից էր, շատ լավ գիտեր նաև հայերիս, և ընթացքում կիսաժպիտով մի հարց տվեց՝ իսկապե՞ս ազգովի եք ցանկանում թուրքերի հետ հաշտ ու խաղաղ լինել, թե՞ թուրքական հետախուզությունն, այնուամենայնիվ, իր գործն արել է։ Հարցի ենթատեքստը հասկացա, բայց առանց պատասխանելու, ինքս էլ հարց ուղղեցի նրան՝ իսկ դուք ինչպե՞ս եք կարծում։ Պատասխանը շատ կտրուկ էր՝ իհարկե կարող եք, բայց այնպես, ինչպես Թուրքիայի տարածքում ներկայումս բնակվող հայերը։

Հ.Գ. Ըստ իս՝ նրա հարցի ենթատեքստը հետևյալն էր. ազգովի եք այդքան միամիտ, թե՞ հակառակորդի հետախուզությունն է ձեր համար ղեկավար նշանակել։ Սա ասում է մի մարդ, ազգությամբ ոչ հայ, ով անթերի գիտի թյուրքերին, նրանց նպատակները և բնականաբար թուրքական լոբբիստ է, իսկ մեր հայրենակիցներից ոմանք դեռ ապրում են պատրանքներով, ՀՀ ղեկավարի մասին չեմ էլ խոսում, քանի որ ներքուստ չեմ կարողանում փարատել այն կասկածը, որ նա այդ ամենն անում է ի սկզբանե պլանավորված, պատվիրված կերպով»։

Նմանատիպ նյութեր

Կաթողիկոսի եղբոր և եղբորորդու պատժաչափը դեռ հայտնի չէ․ նիստը հետաձգվել է

Կաթողիկոսի եղբոր և եղբորորդու պատժաչափը դեռ հայտնի չէ․ նիստը հետաձգվել է

Չնայած դատարանը կաթողիկոսի եղբորը՝ Գևորգ Ներսիսյանին, և նրա որդուն՝ Համբարձում Ներսիսյանին, մեղավոր է ճանաչել, նրանց պատժաչափը դեռ հայտնի չէ։ «Ազատության» փոխանցմամբ՝ այսօրվա դատական նիստը հետաձգվեց։ «Հաշվի առնելով, որ դատավճիռ կայացնելու համար անհրաժեշտ է որոշակի...

Ես հորդորում եմ դատական մարմիններին` չենթարկվել Նիկոլ Փաշինյանի սադրանքներին․ Հռիփսիմե Եգանյան 

«Սա հակաիրավական է, հակասահմանադրական է, շատ անմարդկային է։ Ես չգիտեմ՝ էլ ինչ լեզվով ասեմ։ Ես ուղղակի հորդորում եմ, խնդրում եմ դատական մարմիններին, որ իրենք չենթարկվեն Նիկոլ Փաշինյանի սադրանքներին։ Ես չգիտեմ՝ ինչ կոմպրոմատներ ունի այդ...

Վրաերթ՝ Գեղարքունիքի մարզում․ տուժածը 9-ամյա երեխա է

Վրաերթ՝ Գեղարքունիքի մարզում․ տուժածը 9-ամյա երեխա է

Երեկ՝ հոկտեմբերի 9-ին, վրաերթ է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 12։10-ի սահմաններում Ներքին Գետաշեն բնակավայրում, Գեղարքունիքի մարզի բնակիչ 48-ամյա Լաերտ Ղ․-ն իր վարած «Opel Astra» մակնիշի ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել հետիոտն, Գեղարքունիքի մարզի բնակիչ...

Աբու Դաբին դիտարկվում է որպես Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ուկրաինայի եռակողմ բանակցությունների հիմնական հարթակ․ Պեսկով

Աբու Դաբին դիտարկվում է որպես Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ուկրաինայի եռակողմ բանակցությունների հիմնական հարթակ․ Պեսկով

Աբու Դաբին առայժմ դիտարկվում է որպես Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ուկրաինայի եռակողմ բանակցությունների հիմնական հարթակ: Այս մասին լրագրողներին հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, հայտնում է ՏԱՍՍ-ը: «Առայժմ խոսքը Աբու Դաբիի մասին է», - ասել է Կրեմլի...

Անհրաժեշտ է, որ այս իշխանությունը հեռանա․ Բագրատ Սրբազան 

  «Արտահերթ, թե հերթական ընտրություն՝ անհրաժեշտ է, որ այս իշխանությունը հեռանա»,- դատարանի դիմաց լրագրողների հետ զրույցում ասաց Բագրատ Սրբազանը՝ անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի՝ հնարավոր արտահերթ ընտրություն անցկացնելու մասին...