Իսկ ինչու՞ «աղոթել», եթե խաղաղությունը քո իսկ ձեռքում է․ քաղաքագետը՝ Փաշինյանին

21 Մարտի, 2026

Նիկոլ Փաշինյանը երեկ հանրությանն է ներկայացնում մի չափազանց պրիմիտիվ «մաթեմատիկա»: Այս մասին գրել է քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանը։

«Ի՞նչ է նա ասում: Եթե ընդդիմությունը գա իշխանության՝ որևէ կոնֆիգուրացիայով, ապա կա հետեւյալ երեք հավանականությունը. Խաղաղության «ռեվիզիայի» արդյունքում կամ կլինի ավելի լավ խաղաղություն, կամ կլինի ավելի վատ խաղաղություն, կամ չի լինի խաղաղություն՝ կլինի պատերազմ:

Հետո ինքն իր այս մաթեմատիկան «բաղդատում» է և եզրակացնում, որ ստացվում է 2 վատ և 1 լավ սցենար, այսինքն ավելի բարձր է վատ սցենարների հավանականությունը:

Կարծում եմ, որ մաթեմատիկոսները կարող են հանգիստ հայց ներկայացնել Փաշինյանի դեմ, անգամ տարրական թվաբանությունն ու տրամաբանությունը բռնաբարելու համար: Որովհետեւ, եթե օրինակ առաջնորդվենք նույնիսկ իր տրամաբանական ելակետերով, ապա կա նաեւ չորրորդ տարբերակը՝ ոչ մի բան չի փոխվում եւ խաղաղություն ասվածը մնում է այնպիսին, ինչպիսին կա: Հետեւաբար, Փաշինյանի իսկ տրամաբանությամբ չափելիս, բացասական սցենարները չեն գերակշում, այլ հաշիվը 2:2 է:

Բայց, ընդհանրապես պետք չէ հայտնվել այդ «տրամաբանության» ծուղակում, որովհետեւ ռեգիոնալ խաղաղության ու կայունության հարցը չափվում է տասնյակ գործոններով, որոնց ճնշող մեծամասնությունն անգամ Հայաստանի ու Ադրբեջանի դաշտում չէ: Ընդ որում, դա վկայել է Նիկոլ Փաշինյանը հենց ինքը՝ Եվրախորհրդարանի ամբիոնից, անդրադառնալով Իրանի շուրջ ստեղծված իրավիճակին ու ասելով, թե «մեզ մնում է միայն աղոթել»:

Իսկ ինչու՞ «աղոթել», եթե խաղաղությունը քո իսկ ձեռքում է: Եթե խաղաղությունը քո ձեռքում է, ինչպես հավաստիացնում է Փաշինյանը, էլ ինչու՞ աղոթել, աղոթելու, տագնապելու ի՞նչ կարիք կա:

Սա ակնառու կերպով վկայում է, որ նույն տրամաբանությունն առկա է նաև հենց Նիկոլ Փաշինյանի իշխանության լինելու պարագայում: Այսինքն, իրավիճակը շատ հանգիստ կարող է վատանալ եւ վատթարանալ: Հետեւաբար ընդդիմության իշխանության գալ-չգալը այստեղ չունի որեւէ կապ:

 

 

Նմանատիպ նյութեր

Թուրքիայում զինված հարձակման հետևանքով 8 մարդ է մահացել

Թուրքիայում զինված հարձակման հետևանքով 8 մարդ է մահացել

Թուրքիայի Աֆյոնքարահիսար նահանգում զինված հարձակման հետևանքով 8 մարդ է զոհվել։ Տեղական իշխանությունների փոխանցմամբ՝ հարձակվողը օդաճնշիչ հրացանով կրակ է բացել, ապա դիմել փախուստի։ Իրավապահները որոնում են կասկածյալին։ Նախնական տեղեկություններով՝ զոհերի թվում երկու...

Փաշինյանը թոշակառուին խորհուրդ է տալիս չմնալ թոշակի հույսին․ Հակոբ Բադալյան

Փաշինյանը թոշակառուին խորհուրդ է տալիս չմնալ թոշակի հույսին․ Հակոբ Բադալյան

Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանի ֆեյսբուքյան գրառումը. «Նիկոլ Փաշինյանն ասում է, թե՝ թոշակառուին թոշակառու ասելով՝ ապակտիվացնոմ ենք։ Դե, կարելի է փոխել հասկացությունները, ինչպես օրինակ հաղթանակն ու պարտությունն է Նիկոլ Փաշինյանը ըստ էության փոխել տեղերով։ Կարելի է...

9 ամիսների ընթացքում կազմվել է արագության գերազանցման վերաբերյալ 89,369 արձանագրություն

9 ամիսների ընթացքում կազմվել է արագության գերազանցման վերաբերյալ 89,369 արձանագրություն

ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայողները 2026 թվականի 9-ամիսների ընթացքում կազմել են արագության գերազանցման վերաբերյալ 89,369 արձանագրություն, ինչը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ավելի է 13,583-ով։ Այս մասին հայտնում են...

Իրանը TRIPP նախագիծը շարունակում է համարել իր «կարմիր գիծը»

Իրանը TRIPP նախագիծը շարունակում է համարել իր «կարմիր գիծը»

Իրանը TRIPP նախագիծը շարունակում է համարել իր «կարմիր գիծը»։ Այս մասին հայտարարել է Իրանի գերագույն առաջնորդի միջազգային հարցերով խորհրդական Ալի Աքբար Վելայաթին։ «Ettelaat» թերթում հրապարակված հոդվածում Վելայաթին պատմել է Հայաստանի դեսպանի հետ վերջերս ունեցած զրույցի...

Արսեն Ոսկանյանը նշանակվել է Համայնքային ոստիկանության գլխավոր վարչության պետ

Արսեն Ոսկանյանը նշանակվել է Համայնքային ոստիկանության գլխավոր վարչության պետ

ՆԳ նախարարի հրամանով Ոստիկանության գնդապետ Արսեն Ոսկանյանը նշանակվել է Համայնքային ոստիկանության գլխավոր վարչության պետ-ոստիկանության պետի տեղակալ՝ ազատվելով ՀՀ ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության Լոռու մարզային վարչության պետի...