Ի՞նչ ցուցմունք է տվել քաղաքացին, որ հորդորել է պատգամավորի որդուն մեքենան հեռացնել կայանված տեղից. «Ժողովուրդ»

7 Օգոստոսի, 2025

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «ԱԺ ՔՊ-ական պատգամավոր Սերգեյ Բագրատյանի որդին հարցաքննվել է ՀՀ քննչական կոմիտեում. նա այս պահին վկայի կարգավիճակ ունի։
«Ժողովուրդ» օրաթերթին մանրամասներ են հայտնի դարձել նրա հարցաքննությունից, թե ինչ է վերջինս պատմել Կոմիտեում։

Բագրատյանի որդին ՔԿ-ում հայտնել է, որ 40 օրական փոքրիկի, կնոջ, ծնողների եւ հարազատների հետ այցելել էր Նորավանք։ Վանական համալիրից վերադառնալիս ինչպես նորածինը, այնպես էլ իր մայրիկը վատ են զգացել։ Ըստ նրա ցուցմունքի` հասնելով հայրական տուն` մեքենան կայանել է շքամուտքի մոտ, որպեսզի փոքրիկը եւ մայրը րոպե առաջ տուն մտնեն։

Այդ պահին նրա մեքենային է մոտեցել ինչ-որ քաղաքացի եւ իր դժգոհությունը հայտնել, որ Շանթը մեքենան կայանել է ուղիղ շքամուտքի մոտ։

Ինքը եւ իր սանիկը` Դավիթը, բացատրել են, թե ինչն է խնդիրը, սակայն քաղաքացին շարունակել է դժգոհել։

Շանթի ընկեր Դավիթը մոտեցել է քաղաքացուն ու զրուցել հետը. զրույցը վեր է ածվել լեզվակռվի, սկսվել է քաշքշուկ ու պարեկները մոտեցել են, բոլորին ձերբակալել ու տարել բաժին։

Իսկ ի՞նչ ցուցմունք է տվել քաղաքացին, որ հորդորել է պատգամավորի որդուն մեքենան հեռացնել կայանված տեղից։

«Ժողովուրդ օրաթերթին հայտնի դարձավ, որ Քննչական կոմիտեում նա նշել է, թե նյարդայնացել է` տեսնելով կայանված մեքենան, որից հետո խոսակցությունը թեժացել է ու քաշքշել են միմյանց։

Փաստ է մեկ բան, որ Կոմիտեն հարցաքննել է բոլոր կողմերին. ինչ որոշում կկայացնի` կհետեւենք իրադարձություններին։

Հիշեցնենք, որ օգոստոսի 4-ին Երևանում 3 քաղաքացիների միջև տեղի էր ունեցել քաշքշուկ, վիճաբանություն։ Միջադեպի կիզակետում ԱԺ պատգամավոր Սերգեյ Բագրատյանի որդին` Շանթ Բագրատյանն է եղել, իսկ վիճաբանության պատճառն էլ մեքենայի կայանման հարցն էր։ Գնդակը Կոմիտեի դաշտում է, տեսնենք` ինչ կորոշի»։

Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում:

Նմանատիպ նյութեր

Ֆրանսիայում առաջիկա օրերին կարգելվեն ցույցերը

Ֆրանսիայում առաջիկա օրերին կարգելվեն ցույցերը

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել է, որ տեղական իշխանություններն արգելելու են առաջիկա օրերին նախատեսված բոլոր ցույցերը՝ բացառությամբ արհմիությունների կազմակերպածների։ Հայտնում են տեղական ԶԼՄ-ները։ «Եթե խոսքը արհմիութենական կազմակերպությունների մասին է, ապա...

Սիսիանում 15 և 16-ամյա դեռահասները խաղալիք ատրճանակով կրակել են 9-ամյա երեխայի վրա, ապա սպառնացել

Սիսիանում 15 և 16-ամյա դեռահասները խաղալիք ատրճանակով կրակել են 9-ամյա երեխայի վրա, ապա սպառնացել

Հոկտեմբերի 17-ին արտառոց դեպք է տեղի ունեցել Սյունիքի մարզում։ Ժամը 17։20-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Սիսիանի բաժին է դիմել Սյունիքի մարզի բնակիչ 32-ամյա Ռոզա Մ․-ն և հայտնել, որ նույն օրը՝...

Ըստ ադրբեջանական ԶԼՄ–ների՝ սահմանը հատած ադրբեջանցին վերադարձվել է

Ըստ ադրբեջանական ԶԼՄ–ների՝ սահմանը հատած ադրբեջանցին վերադարձվել է

Սահմանը հատած ադրբեջանցին վերադարձվել է Ադրբեջան, գրում են ադրբեջանական ԶԼՄ–ները։ Հայկական կողմը պաշտոնապես չի հաստատել տեղեկությունը։ Նշենք, որ  ԱԱԾ-ն այսօր է միայն հաստատել, որ  Հայաստանի սահմանը ադրբեջանցի է հատել,  նշվելով, որ ձեռնարկվում են համապատասխան...

ԵԱՏՄ-ից հնարավոր հեռացման աղետալի հետևանքները՝ թվերով

ԵԱՏՄ-ից հնարավոր հեռացման աղետալի հետևանքները՝ թվերով

Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) շրջանակում Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի և Ռուսաստանի նախագահների՝ 2026 թվականի մայիսի 29-ի համատեղ հայտարարության հիման վրա պատրաստվել է զեկույց՝ Հայաստանի անդամակցության հնարավոր կասեցման հետևանքների վերաբերյալ։ Փաստաթղթում...

Կարևորվել է հոգևոր սպասավորների փոխայցելություններն ու փորձի փոխանակումը. Մայր Աթոռ

Կարևորվել է հոգևոր սպասավորների փոխայցելություններն ու փորձի փոխանակումը. Մայր Աթոռ

Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է Կաթոլիկ Եկեղեցու Նեապոլի թեմի հոգևորականներին: Այս մասին հայտնում են Մայր Աթոռի տեղեկատվական համակարգից: Հոկտեմբերի 22-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց...