Իշխանությունների կողմից անտարբերության է մատնված Վարդաքար գյուղը․ Գառնիկ Դանիելյան

7 Մարտի, 2025

Գառնիկ Դանիելյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

Ինձ են դիմել Շիրակի մարզի Վարդաքար գյուղի բնակիչները՝ ահազանգելով, որ իրենց գյուղը իշխանությունների կողմից անտարբերության է մատնված։
Մասնավորապես, դեռևս տարիներ առաջ պատկան մարմինները խոստացել են, որ գյուղը կունենա նոր մանկապարտեզ։
Նշենք, որ Վարդաքարի մանկապարտեզը վթարային վիճակում է, և գյուղի երեխաները հաճախում են հարևան՝ Նոր կյանքի մանկապարտեզ։
Վարդաքարցիներին անհանգստացնում է նաև դպրոցում՝ սպորտային դահլիճի, և ընդհանրապես, գյուղում ֆուտբոլի դաշտի բացակայությունը, ինչը, փոքր-ինչ կապահովի երեխաների ժամանցը։
Գյուղում չկա նաև հակակարկտային կայան, ինչը որոշ չափով կկանխի գյուղատնտեսությանը հասցված վնասները։
Մեր հայրենակիցները փոխանցում են, որ բազմիցս դիմել են գործող վարչապետին, վերջինիս պատգամավորներին, սակայն, այդպես էլ, իշխանությունները գյուղի մանկապարտեզի և մյուս տարրական կարիքների հարցերով չեն զբաղվում։

Նմանատիպ նյութեր

Օդի ջերմաստիճանը կնվազի 5-8 աստիճանով

Օդի ջերմաստիճանը կնվազի 5-8 աստիճանով

Հանրապետության տարածքում`սեպտեմբերի 5-ին և 6-ին, 8-ին և 10-ին՝ կեսօրից հետո, 7-ին՝ գիշերը և կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է կարկուտ։ Սեպտեմբերի 9-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Այս մասին հայտնում են ՇՄՆ...

Ազատությունն ինձ համար իմ երկրում ինչ-որ բան կառուցելն է, աշխարհում իմ երկրի պատիվը բարձր պահելն է․ Ծառուկյան

Ազատությունն ինձ համար իմ երկրում ինչ-որ բան կառուցելն է, աշխարհում իմ երկրի պատիվը բարձր պահելն է․ Ծառուկյան

Ազատությունը ինձ համար իմ երկրում ինչ-որ բան կառուցելն է, աշխարհում իմ երկրի պատիվը բարձր պահելն է։ Այս մասին Կենտրոն ՔԿՀ-ից գրել է ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը: «Երեկ դատարանը որոշեց, որ ես ևս երկու ամիս պետք է լինեմ անազատության մեջ։ Որոշեց՝ որոշեց։ Ասել, որ այլ...

Պուտինն այսօր Կրեմլում կընդունի Ուիթքոֆին և Քուշներին

Պուտինն այսօր Կրեմլում կընդունի Ուիթքոֆին և Քուշներին

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն այսօր՝ սեպտեմբերի 5-ին, Կրեմլում կընդունի ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆին և Ջարեդ Քուշներին, հայտնել է Ռուսաստանի ղեկավարի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, տեղեկացնում է ТАСС-ը։ Ամերիկացի բանակցողները շաբաթ օրը ժամանել...

Իրանը հույս ունի օգտագործել ԱՄՆ-ում առաջիկա ընտրությունները՝ Թրամփի վրա ճնշումը մեծացնելու. WSJ

Իրանը հույս ունի օգտագործել ԱՄՆ-ում առաջիկա ընտրությունները՝ Թրամփի վրա ճնշումը մեծացնելու. WSJ

Իրանը հույս ունի օգտագործել ԱՄՆ-ում առաջիկա ընտրությունները՝ նախագահ Դոնալդ Թրամփի վրա ճնշումը մեծացնելու և հակամարտության մեջ ավելի բարենպաստ պայմանների հասնելու համար, գրում է The Wall Street Journal-ը: Թեհրանը նմանատիպ մարտավարություն կիրառեց 1980 թվականին, երբ...

Պուտինը հրահանգել է երեք օր շարունակ հարվածներ չհասցնել Կիևին․ Պեսկով

Պուտինը հրահանգել է երեք օր շարունակ հարվածներ չհասցնել Կիևին․ Պեսկով

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հրահանգել է կեսգիշերից սկսած երեք օր շարունակ հարվածներ չհասցնել Կիևին։ Դա կապված է այնտեղ ամերիկացի բանակցողների շփումների նախապատրաստման և անցկացման հետ, ТАСС-ին հայտնել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ «Իսկապես,...