Իշխանությունների հակաեկեղեցական այս արշավում ամեն ինչ այդքան էլ «սահուն» չէ․ «Փաստ»

26 Հուլիսի, 2025

«Փաստ» օրաթերթը գրում է. «Վաղը Հայ առաքելական եկեղեցին տոնում է Վարդավառը՝ Հիսուս Քրիստոսի Պայծառակերպության տոնը, որ մեր Եկեղեցու հինգ տաղավար տոներից մեկն է: Այս օրերին տեղեկություններ են շրջանառվում, որ Նիկոլ Փաշինյանը կարող է նախաձեռնել «փչացնել» այդ տոնը և կազմակերպել իր արշավանքը Մայր Աթոռի վրա: Բայց, մեր տեղեկություններով, ամեն ինչ այդքան հեշտ ու «սահուն» չէ:

Բանն այն է, որ, մեր տեղեկություններով, հենց իր շրջապատում, ՔՊ «վերնախավում», այդ թվում՝ պատգամավորների ու նախարարների շրջանում կան այնպիսիք, որոնք խուսափում են մտնել նման «ավանտյուրայի» մեջ: Ու խնդիրն այն չէ, որ նրանք ամոթալի են համարում Հայ առաքելական եկեղեցու դեմ հայտարարված պատերազմը (չնայած կան նաև այդպիսի որոշ քպականներ), այլ առաջին հերթին այն, որ նրանք շատ լավ հասկանում են՝ այդ ամենը իրենց համար ևս կարող է քրեական հետևանքներ ունենալ:

Մյուս կողմից՝ Փաշինյանի փոքրաթիվ աջակիցներից շատերը պարզապես վախենում են ներգրավվել այս արշավանքի մեջ՝ անհանգստանալով անիծյալ լինելու, ինչպես նաև Եկեղեցուց ծառայություններ ստանալու անհնարինության հեռանկարից: Այն բանից հետո, երբ Ռուսաստանի և Նոր Նախիջևանի Հայոց թեմի Նիժնի Նովգորոդի եկեղեցական համայնքի հոգևոր հովիվ Սեբեոս քահանա Ղալաչյանը թույլ չէր տվել, որ քպական պատգամավորը, որ խայտառակ անհարգալից ու անթույլատրելի արտահայտություններ էր թույլ տվել Եկեղեցու ու Կաթողիկոսի հասցեին, լինի կնքահայր, շատ «նիկոլականներ» մտածմունքներ ունեն այն առումով, որ իրենք էլ կարող են խնդիրներ ունենալ կնունք, պսակադրություն անցկացնելու և, ի վերջո, «վերջին ճանապարհ» բռնելու ժամանակ:

Վերջապես, կա մեկ այլ կարևոր հանգամանք: Խոսքն այն մասին է, որ ընդդիմությունն արդեն ցույց է տվել, որ Եկեղեցին Նիկոլ Փաշինյանից ու նրա խմբակից պաշտպանելու հարցում կարող է միասնական լինել: Ավելին, մեր տեղեկություններով, նրանք բացարձակ չեն խուսափում Փաշինյանին «հանդիպել» փողոցում: Ճիշտ է, վերջինս երբեք չի խորշել բախումներ հրահրելուց, ավելին՝ նրա նպատակը միշտ դա է, այդուամենայնիվ, ընդդիմադիրներն ու, ընդհանրապես, իրապես ՀԱԵ հետևորդները, հայ մարդիկ կկանգնեն Եկեղեցու թիկունքին: Մեր տեղեկություններով, ընդդիմադիրներն իրենց հերթին վաղը կարող են միասնական կերպով Էջմիածնում նշել Վարդավառը՝ թույլ չտալու հարամել տոնն ու հարձակվել Եկեղեցու վրա:

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում

Նմանատիպ նյութեր

Երևանի առևտրի կետերում վտանգավոր խաղալիքներ են հայտնաբերվել

Երևանի առևտրի կետերում վտանգավոր խաղալիքներ են հայտնաբերվել

ՀՀ Շուկայի վերահսկողության տեսչական մարմինը վերահսկողական միջոցառումներ է իրականացրել «ՎԱՐԴԱՆՅԱՆ ԱՐԱՄ ԳԵՎՈՐԳԻ» Ա/Ձ-ին (հասցե՝ ք․ Երևան, Արշակունյաց 15, 50 տաղավար) և «ՄԱՐԻՆԵ ՄԵՋԼՈՒՄՅԱՆ ՏԻԳՐԱՆԻ» Ա/Ձ-ին  (հասցե՝ ք․ Երևան, Բագրատունյաց 7/8)  պատկանող առևտրի կետերում։...

Գորիսում 10 ամսական երեխա է մահացել

Գորիսում 10 ամսական երեխա է մահացել

Հոկտեմբերի 16-ին ողբերգական դեպք է տեղի ունեցել Սյունիքի մարզում։ Ժամը 09:30-ի սահմաններում «Գորիս» բժշկական կենտրոնից ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Գորիսի բաժին ահազանգ է ստացվել, որ մահացած վիճակում իրենց...

Չկա որևէ տվյալ, թե ինչու պետք է Քոչարյանները կալանավորվեին․ Արամ Վարդևանյան

Չկա որևէ տվյալ, թե ինչու պետք է Քոչարյանները կալանավորվեին․ Արամ Վարդևանյան

Հոկտեմբերի 20-ին Հակակոռուպցիոն դատարանը գրեթե միաժամանակ կքննի հայր և որդի Քոչարյանների նկատմամբ երկամսյա ապօրինի կալանքը երկարաձգելու՝ դատախազության միջնորդությունները։ Թեմայի շուրջ զրուցել ենք ՀՀ ԱԺ փոխնախագահ Արամ Վարդևանյանի հետ․ - Սեպտեմբերի վերջին Ստրասբուրգում...

ՌԴ-ն խստացնում է քաղաքացիություն ստանալու պայմանները․ մշտական բնակության ժամկետը կարող է հասնել 8 տարվա

ՌԴ-ն խստացնում է քաղաքացիություն ստանալու պայմանները․ մշտական բնակության ժամկետը կարող է հասնել 8 տարվա

ՌԴ Պետդումայի ԼԴԿ խմբակցության պատգամավորները օրինագիծ են մշակել, որով առաջարկվում է Ռուսաստանի քաղաքացիություն ստանալու համար օտարերկրացիների՝ երկրում մշտական բնակության անհրաժեշտ ժամկետը հինգ տարուց հասցնել ութի։ Հայտնում է ՏԱՍՍ-ը։ Փաստաթուղթը, որն ուղարկվել է ՌԴ...

Ուիթքոֆը Օսլոյում կքննարկի Ռուսաստանի հետ բանակցությունների վերսկսման հարցը

Ուիթքոֆը Օսլոյում կքննարկի Ռուսաստանի հետ բանակցությունների վերսկսման հարցը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆը երեքշաբթի օրը Օսլոյում կհանդիպի Վլադիմիր Զելենսկու հետ, BBC-ի փոխանցմամբ՝  հայտնում է Axios-ը՝ հղում անելով աղբյուրին։ Ավելի վաղ Reuters գործակալությունը, վկայակոչելով երեք աղբյուրի, հայտնել էր, որ Թրամփի...