Իշխանությունները պատրաստվում են հարցումների թվեր «կրակել». «Փաստ»

5 Մարտի, 2026

«Փաստ» օրաթերթը գրում է. Նախօրեին տեղեկություններ տարածվեցին, որ ԱՄՆ Միջազգային հանրապետական ինստիտուտի (IRI) պատվերով արված սոցիոլոգիական հարցման տվյալները չեն հրապարակվել: Խնդիրն այն է, որ այդ հարցման արդյունքում արձանագրվել է փաշինյանական իշխանության վարկանիշի խայտառակ վիճակ: Շատերն են նկատել, որ, ընդհանրապես, վերջին շրջանում իրենք՝ իշխանություններն էլ են խուսափում ինչ-որ հարցումային տվյալներ հրապարակելուց:

Բայց մեկ էլ հանկարծ երեկ փաշինյանական իշխանության ներկայացուցիչներն սկսեցին ինտենսիվ շրջանառել «տեղեկություն», թե առաջիկայում հրապարակվելու են հարցման թվեր, որոնք ցույց են տալու, որ Հայաստանի բնակչության մեծամասնությունն ուղղակի «ուշագնաց է լինում» Փաշինյանի համար: Ակնհայտ է, որ այդ պահվածքի հետապնդած խնդիրն առաջիկայում զանազան հորինովի, այսպես ասած՝ սարքած, պրոիշխանական «հարցումների» տվյալներ տարածելը, դրանք տիրաժավորելն է: Դրա առաջին ու հիմնական նպատակը ակնհայտ է. հուսահատություն սերմանել հասարակության մեջ, ստիպել, որ մարդիկ մոլորության մեջ ընկնեն, կարծեն, թե «մեկ է, ամեն ինչ որոշված է , կանխորոշված է, սրանք ընտրվելու են…» ու նման բաներ:

Այնինչ, մեր տեղեկություններով, իրականում պատկերը բացարձակապես հակառակն է: Ավելին, հասարակության տրամադրությունների իրական պատկերը տրամագծորեն հակառակն է: Եվ ոչ մի կերպ Փաշինյանն ու ՔՊ-ն վարկանիշ չունեն: Ավելին, նրանք իրականում անգամ 30 տոկոսի շեմին չեն կարող մոտենալ ընտրություններում: Նույնիսկ վարչական ռեսուրսով չեն կարող:

Եվ, ահա, ստիպված են «հարցումներ» սարքել, թվեր «կրակել»:

Մեր ունեցած տեղեկություններով, և՛ ընդդիմադիր ուժերը, և՛ պետական համապատասխան ծառայությունները, և՛ սոցիոլոգիական տարբեր կազմակերպություններ տարբեր հարցումներ են արել, և պատկերն իշխանությունների համար միանգամայն տխուր է: Ու, ամենայն հավանականությամբ, դրա հետ է կապված, որ հատկապես վերջին օրերին քպականներն ինտենսիվ ու ագրեսիվ հարձակվում են հիմնական ընդդիմադիր ուժերի վրա, քնից արթնանում են՝ ընդդիմադիր լիդերների անունները շուրթերին: Երևի երազներում էլ են տեսնում նրանց:

Նմանատիպ նյութեր

Իրանի փոխնագահը Փաշինյանի հետ քննարկել է տարածաշրջանային հաղորդուղիների ապաշրջափակման գործընթացը

Իրանի փոխնագահը Փաշինյանի հետ քննարկել է տարածաշրջանային հաղորդուղիների ապաշրջափակման գործընթացը

Փաշինյանն ու Իրանի  նախագահի տեղակալ Սեյեդ Համիդ Փուրմոհամմադին քննարկել են  Հայաստան–Իրան միջկառավարական հանձնաժողովի արդյունավետ գործունեությունը։ Սեյեդ Համիդ Փուրմոհամմադին ընդգծել  է Հայաստանի հետ փոխգործակցության ընդլայնման կարևորությունը։ Զրուցակիցները քննարկել...

Սամվել Ալեքսանյանի մուտքն արգելել են Ռուսաստան․ 6 ժամ պահել են Մոսկվայի օդանավակայանում. 168.am

Սամվել Ալեքսանյանի մուտքն արգելել են Ռուսաստան․ 6 ժամ պահել են Մոսկվայի օդանավակայանում. 168.am

168.am-ը գրում է.  «Խիստ հավաստի տեղեկություններով՝ երեկ Երևան-Մոսկվա չվերթով Մոսկվա էր մեկնել նաև Սամվել Ալեքսանյանը (Լֆիկը)։ Նույն ինքնաթիռում է եղել ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Ալեն Սիմոնյանը, որը մեկնել էր մասնակցելու Մոսկվայում մեկնարկած՝ ԱՊՀ մասնակից...

Եվրոպական միության համար Հարավային Կովկասի կարևորությունն անվիճելի է. Մագդալենա Գրոնո

Եվրոպական միության համար Հարավային Կովկասի կարևորությունն անվիճելի է. Մագդալենա Գրոնո

Եվրոպական միության համար Հարավային Կովկասի կարևորությունն անվիճելի է: Այդպես է եղել երկար ժամանակ, սակայն այժմ ավելի լայն հարևանության մեջ առկա աշխարհաքաղաքական մարտահրավերներն է՛լ ավելի են ընդգծում այդ կարևորությունը․ հայտարարել է Հարավային Կովկասի հարցերով ԵՄ հատուկ...

Պետք է սրանց հեռացնել. Հրայր Կամենդատյան

Պետք է սրանց հեռացնել. Հրայր Կամենդատյան

Տնտեսագետ Հրայր Կամենդատյանը գրում է. «Հանգիստ կարող եք մահանալ։ ՔՊ նախարար Արսեն Թորոսյանը ետ է կանգնել մահվան նպաստը չեղարկելուց։ Սրանց իշխանությունն արդեն պատրաստվում է արտահերթ ընտրությունների։ Պետք է սրանց հաղթել և հեռացնել»,- նշել է...

Օդի ջերմաստիճանը կնվազի. սպասվում է առանց տեղումների եղանակ

Օդի ջերմաստիճանը կնվազի. սպասվում է առանց տեղումների եղանակ

Երևանում նոյեմբերի 9-ի ցերեկը, 10-14-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։Հանրապետության տարածքում նոյեմբերի 9-ի ցերեկը միայն Սյունիքում սպասվում են տեղումներ, լեռնային և նախալեռնային գոտիներում տեղումները կդիտվեն ձյան և թաց ձյան տեսքով։ Նոյեմբերի 10-14-ը սպասվում է...