Իշխանությունն այսօր, կորցնելով իր բարոյական կշիռը, դարձել է վտանգավոր մի խմբակ. Եզրաս սրբազան

17 Նոյեմբերի, 2025

Այսօր ՀՀ-ում պետական ապարատի ճնշումների ներքո շինծու մեղադրանքներով, անհեթեթ պատճառաբանություններով ձերբակալություններ են կատարվում, մարդկանց են պատանդ վերցնում և թշնամաբար հաշվեհարդար տեսնում, նրանց ազատությունը սահմանափակելու միջոցով փորձում են վախեցնել, ճնշել, արդար ձայնը լռեցնել: Այս մասին հայտարարել է Ռուսաստանի և Նոր Նախիջևանի հայոց թեմի առաջնորդ Եզրաս արքեպիսկոպոս Ներսիսյանը։

«Վարչակազմի բացահայտ այս գործելաոճը չի տեղավորվում ո՛չ սահամանադրական, ո՛չ օրենսդրական, ո՛չ միջազգային, ո՛չ էլ համամարդկային ու բարոյական արժեհամակարգի մեջ և հիշեցնում է անաստվածության տարիները, երբ կեղծ մեղադրանքներով շինծու դատավարություններ էին իրականացվում ու մարդկային ճակատագրեր խեղվում: Այսօրվա բանտախցերում հայտնված  մարդիկ, որոնց թվում են նաև իմ հարազատ եղբայր Գևորգ Ներսիսյանն ու նրա որդին, իրենց հավատքը, արժանապատվությունը, հայրենիքը պաշտպանող հայորդիներ են, որոնց նկատմամբ քաղաքական բռնաճնշումներն իրականացվում են քինախնդրությամբ և օրենքի կոպիտ խախտումով՝ պետականամետության շղարշի ներքո: Թեև Սուրբ Գրքում կարդում ենք, որ երկրի վրա չկա մի մարդ, որ ապրի և մեղք չգործի, բացի մեր Տեր Հիսուս Քրիստոսից, բայց Տերը նաև ասում է. «Առաջին քարը թող նետի նա, ով անմեղ է»։

Իշխանությունն այսօր, կորցնելով իր բարոյական կշիռը, դարձել է վտանգավոր մի խմբակ, որը  «ո՛չ  Աստծուց է վախենում, ո՛չ էլ մարդկանցից ամաչում, անխիղճ վերաբերմունքով ոտնակոխ է անում օրենքը, խլում ուրիշների իրավունքը», և «վայելում» անպատժելիության պտուղները։ Սակայն չպիտի մոռանանք, որ անպատժելիությունը մարդուն հաճախ դրդում է հիմար և ստոր արարքների։ Ինչպես օրինակ եղավ մեր երկրի հետ՝ խոստացված սիրո, համերաշխության ու միասնության փոխարեն այսօր ունենք անմիաբանություն, ատելություն, պառակտում, իսկ արտաքին քաղաքականության մեջ՝ նվաստացուցիչ ձախողումներ:

Հենց այս տեսակի մարդկանց մասին է Քրիստոս ասում. «Զգուշացե՛ք փարիսեցիներից»:

Իսկ մենք գիտենք, որ փարիսեցիները տարբեր միջոցներով ու խորամանկություններով կոծկում են կատարած չար գործերը, որոնք բխում են խաբեբա ու խորամանկ, վախկոտ ու իշխանատենչ, փառասեր ու արծաթասեր սրտից, և փորձում են արդար երևալ՝ որպես Աստծո «երկրպագողներ»»։

Նմանատիպ նյութեր

Հայաստանի բողոքը «Ռոսսելխոզնադզոր»-ի սահմանափակումների վերաբերյալ կքննարկվի ԵԱՏՄ-ում․ Ալեքսանդր Սուբբոտին

Հայաստանի բողոքը «Ռոսսելխոզնադզոր»-ի սահմանափակումների վերաբերյալ կքննարկվի ԵԱՏՄ-ում․ Ալեքսանդր Սուբբոտին

«Ռոսսելխոզնադզոր»-ի սահմանած սահմանափակումների վերաբերյալ Հայաստանի բողոքը կքննարկվի ԵԱՏՄ անդամ բոլոր երկրների մասնագետների մասնակցությամբ։ Այս մասին Sputnik Արմենիային փոխանցմամբ՝ հայտնել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի տեխնիկական կարգավորման հարցերով նախարար...

Եթե զրոյական կետը չլիներ, այսօր Հայաստանի Հանրապետությունը չէր լինի․ Փաշինյանը՝ իր խոստումների մասին

  «Հենց մեր քաղաքականության իմաստը դա է, որ մենք պետք է մեր ստացած գիտելիքի հիման վրա չվախենանք փոխվել։ Մեր ստացած գիտելիքի հիման վրա չվախենանք փոխվել, որովհետև նա, ով իր ստացած գիտելիքի և փորձառության հիման վրա չի փոխվում, դա մի...

Ըստ Նիկոլ Փաշինյանի՝ ԿԲ նախագահ Մարտին Գալստյանը տնտեսությունից բան չի հասկանում

  Այսօրվա՝ հոկտեմբերի 22-ի ճեպազրույցի ժամանակ Նիկկոլ Փաշինյանին լրագրողը հարց ուղղեց գազի գնի հնարավոր թանկացման մասին՝ հիշեցնելով, որ ԿԲ նախագահն ասում է, որ դա ապոկալիպտիկ սցենար է, այնինչ ՔՊ-ականներն ասում են՝ էական նշանակություն...

Սարավանի մոտ «Hyundai»-ը բախվել է երկաթե արգելապատնեշին. տուժածն անչափահաս է

Սարավանի մոտ «Hyundai»-ը բախվել է երկաթե արգելապատնեշին. տուժածն անչափահաս է

Երեկ՝ հոկտեմբերի 21-ին, ավտովթար է տեղի ունեցել Վայոց ձորի մարզում։ Ժամը 11։30-ի սահմաններում Երևան-Մեղրի ավտոճանապարհի 159-րդ կմ հատվածում, Սարավան բնակավայրի վարչական տարածքում, Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքացի 39-ամյա Ռամին Դելավարը իր վարած «Hyundai»...

Մեսրոպ Մաշտոցին ճանաչո՞ւմ եք. Փաշինյանը՝ ՏԻՄ ընտրությունների մասին

  «Հնարավո՞ր է՝ տեղյակ չեք, որ այս ՏԻՄ ընտրություններին առնվազն հինգից վեց նախկին հանրապետականներ ՔՊ-ի ցուցակով է մասնակցում, գլխավորում է ՔՊ-ի ցուցակը կամ առնվազն կոալիցիա է կազմել։ Հնարավ՞որ է՝ տեղյակ չեք նաև, որ այս պահին պետական...