Իշխանությունը վախեցած է արցախցիների պայքարից․ «Ժողովուրդ»

11 Ապրիլի, 2025

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Իշխանությունները վախեցած են Արցախցիների իրավունքների պաշտպանության խորհրդից՝ փորձելով պառակտել ու ճնշել այն:

Արցախցիների իրավունքների պաշտպանության խորհրդի՝ մարտի 29-ի մեծ հանրահավաքից հետո ՀՀ իշխանություններն ակնհայտորեն վախեցած են այդ պայքարից: Պատճառն այն է, որ հանրահավաքին մասնակցել է, տարբեր հաշվարկներով, շուրջ 15,000 մարդ, իսկ դրանից հետո ընթանում է քաղաքական ու հասարակական դաշտի լայն համախմբում հրապարակված օրակարգի շուրջ: Ասում են՝ նրանց ամենամեծ անհանգստությունն առնչվում է Ազատության հրապարակում տեղադրված շտաբ-վրանին եւ դրա շուրջ տեղի ունեցող զարգացումներին:

Ահա այդ պատճառով էլ իշխանական քարոզչամեքենան լծված է պայքարը հեղինակազրկելու եւ արցախցիների դեմ թշնամանք տարածելու կեղտոտ գործին: Դրանից բացի, իշխանությունների ազդեցության տակ գտնվող տարբեր անձանց միջոցով փորձում են պառակտել պայքարի շարքերը՝ թե՛ ներքին կոնֆլիկտներ հրահրելով, թե՛ արցախցիների շրջանում շեղող օրակարգային թեմաներ մտցնելով:

Հատկանշական է, որ տարբեր ուժերի կողմից նաեւ մոլորեցնող գործողություններ են իրականացվում, որոնք, ըստ զրույցների, ուղղորդվում են իշխանությունների կողմից: Այդպիսի դեպքերից է «Լույսի բանակի» կողմից ապրիլի 12-ին Ազատության հրապարակում հայտարարված հանրահավաքը, որն ընդհանրապես կապ չունի Արցախցիների իրավունքների պաշտպանության խորհրդի հետ: Ընդ որում, մենք տեղեկացանք, որ այդ կազմակերպության ղեկավար Կարեն Արեյանը պետք է վրանում հանդիպեր խորհրդի ներկայացուցիչների հետ, սակայն վերջին պահին հրաժարվել է հանդիպումից:

Արցախցիների իրավունքների պաշտպանության այս թափ առնող շարժման դեմ իշխանությունների մեկ այլ քայլ էր բանակցություններում՝ վրանի ապամոնտաժման պայմանի առաջադրումը, որի դիմաց խոստացել էին մեկ ամսով երկարաձգել բնակվարձի աջակցության ծրագիրը, որը դադարեցվել է ապրիլի 1-ից: Այդ պայմանն արդեն ցույց է տալիս, որ իշխանությունները վախենում են վրանի առկայությունից եւ ընթացող զարգացումներից: Մեր տեղեկություններով՝ խորհրդում վճռական են տրամադրված՝ աշխատելով լայն հանրային համախմբման, առաջիկա մեծ հանրահավաքի ու դրան հաջորդելիք անհնազանդության պայքարի նախապատրաստության ուղղությամբ»։

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում

Նմանատիպ նյութեր

Թիվ 23 երթուղու ավտոբուսի վարորդին ծեծի են ենթարկել. նա տեղափոխվել է հիվանդանոց

Թիվ 23 երթուղու ավտոբուսի վարորդին ծեծի են ենթարկել. նա տեղափոխվել է հիվանդանոց

Սեպտեմբերի 19-ին Երևանում հերթական ոտնձգությունն է տեղի ունեցել Երևանի քաղաքապետարանի հաշվեկշռում հաշվառված «Ավտոբուս» ՓԲԸ-ի վարորդի նկատմամբ։ Հայտնում է shamshyan.com-ը: Այդ օրը՝ ժամը 20:40-ի սահմաններում, ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային...

Քոչարյանի «քեյսը»․ ինչո՞ւ են 8 տարի հետապնդում նախկին նախագահին

Քոչարյանի «քեյսը»․ ինչո՞ւ են 8 տարի հետապնդում նախկին նախագահին

2018 թվականի հունիսի 12-ին, ՀՔԾ նորանշանակ պետ Սասուն Խաչատրյանին հատուկ քննչական ծառայության աշխատակազմին ներկայացնելիս Փաշինյանը հայտարարեց. «Ամենակարևոր գործերից մեկը, որ պետք է իրականացնի ՀՔԾ-ն՝ Մարտի 1-ի բացահայտումն է», գրում է News.am-ը: Մեկ և կես ամիս անց՝...

Թուրքիան և Հայաստանը առաջընթաց են գրանցել երկկողմ հարաբերությունների կարգավորման գործընթացում․ Էրդողան

Թուրքիան և Հայաստանը առաջընթաց են գրանցել երկկողմ հարաբերությունների կարգավորման գործընթացում․ Էրդողան

Թուրքիան և Հայաստանը առաջընթաց են գրանցել երկկողմ հարաբերությունների կարգավորման գործընթացում, հայտարարել է Էրդողանը: «Մենք առաջընթաց ենք գրանցել Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացում»,-ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նիստում հայտարարել է Թուրքիայի...

Փաշինյանը կմեկնի Թուրքմենստան

Փաշինյանը կմեկնի Թուրքմենստան

Նիկոլ Փաշինյանն առաջիկայում աշխատանքային այցով կմեկնի Թուրքմենստան: Այս մասին հայտնել է Աշխաբադում ՀՀ դեսպան Արսեն Ավագյանը՝ անկախության 35-ամյակի կապակցությամբ կազմակերպված ընդունելության ժամանակ։ Այս մասին գրում է Turkmenportal-ը։ Սպասվում է նաև Թուրքմենստանի...

Վրաստանից արտաքսվել է 83 օտարերկրյա քաղաքացի

Վրաստանից արտաքսվել է 83 օտարերկրյա քաղաքացի

Վրաստանի Ներքին գործերի նախարարության հաղորդմամբ՝ վերջին օրերին Վրաստանից արտաքսվել է 83 օտարերկրյա քաղաքացի։ Արտաքսված անձանց արգելվել է մուտք գործել Վրաստան։ «Ներքին գործերի նախարարության միգրացիայի վարչության աշխատակիցները, նախարարության համապատասխան...