Իշխանությունը պարտությունը շարունակական պրոցեսի է վերածել․ Ռոբերտ Քոչարյան

Ապր 24, 2025

«Փաստորեն, պատերազմի ժամանակ կրել ենք ծանր պարտություն, և այս իշխանությունն այդ պարտությունը շարունակական պրոցեսի է վերածել։ Ավելի քան 4 տարի մենք գտնվում ենք այդ շրջանում, ինչ-որ բան զիջել-տալ։ Ուղղակի մաշեցնող երևույթ է մեր ժողովրդի համար։ Միգուցե նաև այս ֆոնին Ցեղասպանության ուրացումը շատ ավելի ծանր ընկալում է ստանում շատ-շատերի համար»,- Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը։

Լրագրողի դիտարկմանը, թե ՔՊ-ականներն ասում են, որ Ռոբերտ Քոչարյանի օրոք Ցեղասպանության հարցը սակարկման առարկա է դաձել, նախագահ Քոչարյանը պատասխանեց․ «Լո՞ւրջ․ ես պետք է էդ հիմարությունը պարզաբանե՞մ։ Կարծում եմ՝ Հայաստանի արտաքին քաղաքականության օրակարգի մեջ մտցնողը հենց ես եմ եղել, և իմ ժամանակաշրջանում ավելի մեծ թվով երկրներ են ճանաչել Ցեղասպանությունը։ Մարդիկ, որոնք մատը մատին չեն կպցրել այս հարցերի համար և հիմար-հիմար դուրս են տալիս, պատրաստ չեմ մեկնաբանել ուղղակի»։

Հարցին, թե՝ իշխանությունը Հայաստանի Անկախության հռչակագրից հրաժարվելու մասին է խոսում, կստացվի՞ նաև այդ կարմիր գիծն անցնել, նախագահ Քոչարյանը ասաց․ «Այդ ուղղությամբ ջանքերը, Ցեղասպանության ուրացումը բերելու են նրան, որ ուրացվելու են մարդիկ, ովքեր փորձում են դա անել, իրենք են մոռացվելու մեր ժողովրդի կողմից»։

Անդրադառնալով Թուրքիայի ու Ադրբեջանի դրոշն այրելու վերաբերյալ իշխանության մեղադրանքներին, Ռոբերտ Քոչարյանն ասաց․ «Ես ձեզ հիշեցնեմ, որ 2015 թվականին ՌԴ դեսպանատան մոտ ՌԴ դրոշն էին փորձում վառել, հետո ոտնատակ էին տվել այն մարդիկ, ովքեր զբաղեցնում են այսօր երկրում բարձրագույն պաշտոններ՝ ԱԳ նախարար, վարչապետի օգնականներ, մամուլի նախկին քարտուղարներ և այլ և այլն։ Եթե ընդհանրապես դա անթույլատրելի այլ է, հարց է առաջանում՝ կրկնակի ստանդարտները Ռուսաստանի և Թուրքիայի նկատմամբ կիրառելի՞ են, թե՝ ոչ։ Ուղղակի ամոթ է, այդ թեմայի շուրջ իրենք գոնե իրավունք չունեն խոսելու»։

Ճեպազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Նմանատիպ նյութեր

ԵԺԿ բանաձևի նախագիծը ստեղծվել է հակազգային իշխանության գրասենյակում, այն կապ չունի հայի իրական շահի հետ. ՀՀԿ

ԵԺԿ բանաձևի նախագիծը ստեղծվել է հակազգային իշխանության գրասենյակում, այն կապ չունի հայի իրական շահի հետ. ՀՀԿ

ԵԺԿ բանաձևը ընդունվել է հակազգային իշխանության գրասենյակում, կապ չունի հայի իրական շահի հետ: Այս մասին ասվում է ՀՀԿ հայտարարության մեջ․ «Հայաստանի Հանրապետական կուսակցության Գործադիր մարմինն իր խորը վրդովմունքն ու ափսոսանքն է հայտնում Եվրոպական Ժողովրդական...

Փաշինյանի մնալն իշխանության ղեկին արդեն ոչ միայն ճգնաժամի հետևանք է. դա հենց ինքը՝ ճգնաժամն է․ Օսկանյան

Փաշինյանի մնալն իշխանության ղեկին արդեն ոչ միայն ճգնաժամի հետևանք է. դա հենց ինքը՝ ճգնաժամն է․ Օսկանյան

Փաշինյանի մնալն իշխանության ղեկին արդեն ոչ միայն ճգնաժամի հետևանք է. դա հենց ինքը՝ ճգնաժամն է։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ՀՀ նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանը․ «Այսօր հայերի մեծամասնությունը միավորված է մեկ համոզման շուրջ՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանը պետք...

Մենք ի՞նչ ժողովրդավարություն ․․․ Լիլիթ Գալստյան

Մենք ի՞նչ ժողովրդավարություն ․․․ Լիլիթ Գալստյան

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լիլիթ Գալստյանն անդրադարձել է գործող իշխանության օրոք Հայաստանում ձևավորված բարքերին, մասնավորապես՝ Նոր Նորքի թաղապետ Տիգրան Տեր-Մարգարյանի ու թաղապետարանի աշխատակիցների կողմից  ակտիվիստ Արթուր Չախոյանին բռնության ենթարկելու...

Արցախի հարցը մնում է չլուծված, ավելին՝ գոյաբանական նշանակության հայ ժողովրդի համար․ Մետաքսե Հակոբյան

Արցախի հարցը մնում է չլուծված, ավելին՝ գոյաբանական նշանակության հայ ժողովրդի համար․ Մետաքսե Հակոբյան

Արցախի Հանրապետության Ազգային ժողովի «Արդարություն» խմբակցության պատգամավոր Մետաքսե Հակոբյանը գրում է․ «Հայաստանը նույնպես արցախցիների հայրենիքն է, միակ փաստացի ապաստանը, հետևաբար պարտավոր է լիարժեք պատասխան տալ նրանց սոցիալական կարիքներին։ Սոցիալական աջակցություն,...

Դատավոր Արտուշ Գաբրիելյանի լիազորությունները կասեցվել են

Դատավոր Արտուշ Գաբրիելյանի լիազորությունները կասեցվել են

ԲԴԽ-ն որոշում է կայացրել Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի դատավոր Արտուշ Գաբրիելյանի լիազորությունները կասեցնելու մասին: «2025 թվականի ապրիլի 29-ին և 30-ին, դռնփակ նիստերում, հիմք ընդունելով Գլխավոր դատախազի կողմից 2025 թվականի ապրիլի...