Բրիտանացիք լավ բան են ասում՝ «եթե դու սեղանի շուրջ չես, ուրեմն դու մենյուի մեջ ես». Ռոբերտ Քոչարյան

29 Ապրիլի, 2025

«Երևակայենք, որ գործ ունենք ազգային իշխանությունների հետ. Դուք՝ ամենաառաջին քայլով ի՞նչ եք տեսնում, որ, իրոք, ամենաառաջնահերթ պետք է լծվել դրան, հատկապես հաշվի առնելով, որ Ադրբեջանում ու Թուրքիայում առանձնապես մեծ ուրախությամբ չեն ընդունելու էդ ազգային իշխանափոխությունը Հայաստանում: Երկորդ հարցն արդեն անցյալից և մի փոքր ավելի հուզական։ Արցախյան առաջին հաղթական պատերազմի դերակատարներից, հրամանատարներից, որոնք վաղուց արդեն մեզ հետ չեն, լքել են այս աշխարհը, ո՞ւմ եք ամենահաճախը հիշում կամ կարոտում»,- «Հայկական համալսարանի» քառասերունդ անդամների հետ հանդիպմանը նման հարցադրումով դիմեցին ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին։

«Մոնթեին։ Վերջից սկսեմ։ Շատ հետաքրքիր կերպար էր, և ցավով, պետք է ասեմ, երևի մոտավորապես 1,5-2 տարի է, Մոնթեի մասին ոչ ոք չի խոսում։ Գիտե՞ք ինչու։ Որովհետև այն լրատվամիջոցը, որը փորձի Մոնթեի նկարը ցույց տալ, Մոնթեի մասին խոսել, փակում են։ Եվ այս իշխանությունը ոչինչ չարեց, որ այդ մոտեցումը փոխի, կարող էր անել, բայց նրանց ազգային այդպիսի կերպար, ազգային հերոս պետք չէ։ Հիմա մի սերունդ անցնի, ոչ մեկը չի հիշելու, որ Մոնթե գոյություն ուներ։ Պատմաբաններն են իմանալու։ Բայց ամենից վառ, հետաքրքիր կերպար էր՝ իր ամեն ինչով։ Ահավոր ռոմանտիկ, շատ-շատ ռոմանտիկ էր, շատ ուտվող, հետաքրքիր կերպար էր։ Նրան հատուկ կառանձնացնեի և կրկնեմ, չեն խոսում նրա մասին։ Երբ որ ասում ես, ասում է՝ ի՞նչ անենք, հենց Մոնթեի մասին բան ասենք, ալիքը, ֆեյսբուքյան էջը փակում են։  Ադրբեջանը դիմել և ասել է, որ ահաբեկիչ է, և վերջ, և Հայաստանը արդեն երկու տարուց ավել է, ոչինչ չի արել վիճակը փոխելու համար։

Ինչ վերաբերում է առաջին քայլերին։ Մենք բավական բարդ տարածաշրջանում ենք ապրում, և ես ուղղակի համոզված եմ, որ այս տարածաշրջանում կամ դու պետք է գործոն լինես, կամ, բրիտանացիք լավ բան են ասում, եթե դու սեղանի շուրջ չես, ուրեմն դու մենյուի մեջ ես։ Հիմա կա՛մ մենյուում ենք լինելու, կա՛մ մենք ֆակտոր պիտի լինենք։ Գործոն լինելու համար մենք պետք է ունենանք մարտունակ բանակ։ Մարտունակ բանակ ունենալու համար նաև մենք պետք է ունենանք ռազմաքաղաքական դաշնակիցներ, մենք Չինաստանը չենք և Ռուսաստանը չենք։ Այս հարցերը պետք է շատ արագ վերականգնվեն։ Եթե մենք սա չվերականգնեցինք, մենք մենյուի մեջ ենք լինելու այս տարածաշրջանում։ Եվ յուրաքանչյուր անկայուն իրավիճակ այս տարածաշրջանում մեզ համար մեծ ռիսկեր է ստեղծելու, շատ մեծ ռիսկեր, և Սյունիքը վերցնելու գայթակղությունը Ադրբեջանի համար շատ մեծ է լինելու։ Ու դրա վտանգը կա։ Ե՛վ Սյունիքի հետ կապված, և՛ Սևանի մի կտորի հետ կապված։ Մենք սա՞ ենք ուզում»,- պատասխանեց նախագահը։

Մանրամասն՝ տեսանյութում:

Նմանատիպ նյութեր

Նրան երկու ճնշող կա՝ Փաշինյանն ու Ֆրանկլինը… Գեղամ Մանուկյան

Նրան երկու ճնշող կա՝ Փաշինյանն ու Ֆրանկլինը… Գեղամ Մանուկյան

ԱԺ պատգամավոր Գեղամ Մանուկյանը գրում է․ «Մանվել Շահվերդյան. դատավոր, որը հայտնի է քաղաքական կալանքներ տալու իր «պարտաճանաչությամբ»։ (Ավարտել է «Հայբուսակ» ինստիտուտի տնտեսա-իրավագիտական ֆակուլտետը)։ Նրա որոշմամբ ու Նիկոլ Փաշինյանի ու իր վարչակարգի հրահանգով կալանքի...

ՀՀ-ն ղեկավարող զույգի քարոզած բարքերը վտանգավոր են պետության ապագայի համար․ Վահե Սարգսյան

ՀՀ-ն ղեկավարող զույգի քարոզած բարքերը վտանգավոր են պետության ապագայի համար․ Վահե Սարգսյան

Պատմաբան, Yerkir.am կայքի գլխավոր խմբագիր Վահե Սարգսյանի գրառումը․ «Արդեն ոչ միայն նյարդայնացնող է ՀՀ-ն ղեկավարող ամուսինների (համատարած խաբեությունների պայմաններում՝ դուք ասեք՝ նախկի՞ն, թե՞ ներկա ամուսինների) քարոզած բարքերն ու կարգախոսները, այլև պետության հարատև...

Ովքե՞ր են հայր և որդի Քոչարյանների գործերը քննող դատավորները

Ովքե՞ր են հայր և որդի Քոչարյանների գործերը քննող դատավորները

Հոկտեմբերի 20-ին Հակակոռուպցիոն դատարանը կքննի Ռոբերտ և Սեդրակ Քոչարյանների նկատմամբ կալանքի ժամկետը երկու ամսով երկարաձգելու վերաբերյալ դատախազության միջնորդությունները։ Այս մասին հայտնել է «Հայաստան» դաշինքը։ Ժամը 18։00-ին կքննվի Սեդրակ Քոչարյանի խափանման միջոցի...

Լավրովն ու Փեզեշքիանը հանդիպել են

Լավրովն ու Փեզեշքիանը հանդիպել են

ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հանդիպել է Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանի հետ։ Կողմերը քննարկել են Ռուսաստանի և Իրանի միջև համագործակցության...

ԿԸՀ-ն դիտորդների է հավատարմագրել ՏԻՄ ընտրությունների համար

ԿԸՀ-ն դիտորդների է հավատարմագրել ՏԻՄ ընտրությունների համար

ԿԸՀ-ից հայտնում են․ «2026 թվականի հոկտեմբերի 19-ին կայացած նիստում Կենտրոնական ընտրական հանձնաժողովը (ԿԸՀ) նոյեմբերի 29-ին կայանալիք տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին դիտորդական առաքելություն իրականացնելու նպատակով հավատարմագրել է Անկախ դիտորդ...