2019-ին եղել է շատ հետաքրքիր առաջարկ. ուղղակի մերժվել է, հայկական կողմը նույնիսկ չի էլ բանակցել. Ռոբերտ Քոչարյան

29 Ապրիլի, 2025

«Ձեր նախագահության տարիներին Արցախյան հակամարտության կարգավորման գործընթացի վերաբերյալ ո՞ր գործոնները և փաստաթղթերն են ունեցել առավել ազդեցիկ, ինչո՞ւ ոչ նաև դրական ազդեցություն հօգուտ հայկական կողմի շահերի վրա, և անձամբ Դուք ո՞ր փաստաթուղթն եք համարում առավել արդյունավետ։ Թույլ տվեք տվյալ պարագայում առանձնահատուկ նշել, խոսքը գնում է Քի Վեսթի և Մադրիդյան սկզբունքների մասին, եթե համեմատական անցկացնենք այս երկուսի միջև»,- «Հայկական համալսարանի» քառասերունդ անդամների հետ հանդիպմանը նման հարցադրումով դիմեցին ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին։

«Իհարկե, առանցքային ես կհամարեի Քի Վեսթի փաստաթուղթը։ Այն չի ստորագրվել, ըստ էության, բայց վերջնական տեսք ուներ։ Վերջին պահին Հեյդար Ալիևը հրաժարվեց ստորագրելուց։ Բայց ի՞նչ տվեց մեզ այդ փաստաթուղթը։ Առաջին անգամ ադրբեջանական կողմը ուղղակի համաձայնվեց, որ Ղարաբաղը կարող է լինել Հայաստանի մաս։ Սա շրջադարձային ինչ-որ մի բան էր։ Ես նույնիսկ, երբ այդ խոսակցությունը մեր մեջ եղավ, մի երկու անգամ հարցրեցի՝ ճի՞շտ եմ հասկանում։

Ի՞նչ դա մեզ տվեց։  Չստորագրվեց, բայց դրանից հետո, նույնիսկ Մադրիդյան սկզբունքները, ինչը ինքնորոշման իրավունքի լիարժեք ճանաչում էր, արդեն մենք ներկայացնում ենք որպես մեր կողմից մեծ զիջում։  Նայե՛ք, մենք ընդամենը 2-3 տարի առաջ քննարկում էինք Ղարաբաղը Հայաստանին միացնելու տարբերակը։ Հիմա դուք ո՞նց եք պատկերացնում։ Սա Վարդան Օսկանյանը գրպանում էր պահում միշտ։ Որտեղ ինչ բանակցում էր, ասում էր՝ նայե՛ք, նույնիսկ էս տարբերակն էր։ Ո՞նց եք դուք պատկերացնում, մենք սրանից ինչքա՞ն կարող ենք հեռանալ։ Ինքը շատ լուրջ բան էր։ Իսկապես, շրջադարձային էր այն տեսանկյունից, որ մենք ստացանք մի շատ լուրջ փաստարկ, և նույնիսկ, կրկնեմ, Մադրիդյան սկզբունքները, որը մեզ համար ցանկալի, լավ փաստաթուղթ էր, մենք ներկայացնում ենք որպես մեր կողմից բանակցային գործընթացում զիջում։ Մենք այդ չստորագրված փաստաթղթի մեջ ներառված դրույթները արդեն ներկայացնում ենք որպես շատ շեշտակի զգայուն զիջում հայկական կողմից, և սա լուրջ  գործիք էր մեր ձեռքին, շատ լուրջ։  Եվ ես համոզված եմ, որ հնարավոր էր ինչ-որ արդյունքների գալ, իսկապես, հնարավոր էր արդյունքների գալ։

Եվ վերջերս նաև շատ էին խոսում դրա մասին, 2019-ին եղել է շատ հետաքրքիր առաջարկ, որը պետք էր ընդունել։ Ուղղակի մերժվեց, նույնիսկ հայկական կողմը չի էլ բանակցել։ Ուղղակի արհամարհել են, չենք հասկանում՝ էս ի՞նչ եք ասում։ Դրանից հետո նաև համանախագահողների մոտ հարց առաջացավ, որ հայկական կողմն ընդհանրապես պատրաստ չի որևէ կոնստրուկտիվ բանակցային գործընթացում մասնակցել։ Եվ սա շատ վատ բան էր։ Կարծում եմ, սա պատճառներից մեկն էր, որ պատերազմը սկսվեց, ոչ ոք չդատապարտեց Ադրբեջանին, և պատերազմի ընթացքում ուղղակի միջազգային հանրությունը առանձնապես չարձագանքեց, որովհետև երբ որ բանակցային գործընթացը քո մեղքով, քո նախաձեռնությամբ խաթարվում է, դու նաև այդ հետևանքների պատասխանատվությունը պետք է կրես, և սա տրամաբանական է։

Հիմա նայեք՝ ի՞նչ է կատարվում Ուկրաինայում։ Զելենսկին բավական կտրուկ քայլեր է անում այս վերջին օրերին, 2 օր առաջ, 1 շաբաթ առաջ, և Միացյալ Նահանգները, որ այն հիմնական երկիրն էր, ում միջամտությամբ և օգնությամբ պատերազմի ժամանակ Ուկրաինան դիմանում էր, հիմա այդ երկիրը այնպիսի հայտարարություններ է անում, որոնք շատ թանկ և ծանր են նստելու Ուկրաինայի վրա։ Ես որոշակի զուգահեռներ տեսնում եմ․ անպատասխանատվություն, սա մեկ, և 2-րդ-ը՝ ուղղակի մարդիկ չեն հասկանում, թե ինչ են անում և ինչ հետևանքներ կարող է դա ունենալ, բայց անում են այդ պահին հայրենասեր երևալու համար։

Հիշո՞ւմ եք, պատերազմի ժամանակ ասում էր՝ եթե հոկտեմբերի 18- 19-ին ես առաջարկը ընդունեի, ինձ դավաճան կասեին։ Պատերազմը կանգնում էր։ Հայաստանի վարչապետը ասում է, եթե ես դա ընդունեի, ինձ կասեին դավաճան։ Լա՞վ չէր, քեզ ասեին դավաճան, բայց այս հետևանքները մենք չունենայինք։ Միևնույն է՝ ասում են դավաճան, ասում են, չէ՞, որովհետև արդյունքներն այդպիսին են։ Լա՞վ չէր, այն ժամանակ ասեին դավաճան, բայց այս վիճակը մենք չէինք ունենա»,- պատասխանեց նախագահը։

Մանրամասն՝ տեսանյութում:

Նմանատիպ նյութեր

Երևանի թիվ 60 մանկապարտեզի տարածքում քամու հետևանքով ծառ է կոտրվել․ տուժածներ չկան

Երևանի թիվ 60 մանկապարտեզի տարածքում քամու հետևանքով ծառ է կոտրվել․ տուժածներ չկան

Այսօր՝ օգոստոսի 29-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 20:30-ի սահմաններում ուժեղ քամու հետևանքով Դավթաշեն 3-րդ թաղամասի թիվ 60 մանկապարտեզի տարածքում արմատից չորացած հսկայական ծառը տապալվել է, բարեբախտաբար էլեկտրալարերի վրա է հայտնվել ու գետնին չի ընկել։...

Վաղը Վարդենիս գյուղի Սուրբ Հակոբ եկեղեցի կբերվի Բժշկության Ավետարանը․ Արագածոտնի թեմ

Վաղը Վարդենիս գյուղի Սուրբ Հակոբ եկեղեցի կբերվի Բժշկության Ավետարանը․ Արագածոտնի թեմ

Օգոստոսի 30-ին Վարդենիս գյուղի Սուրբ Հակոբ եկեղեցու օծման 14-րդ տարեդարձի առիթով կմատուցվի Սուրբ և Անմահ Պատարագ։ Արագածոտնի թեմից հայտնում են, որ տարիներ շարունակ, Թեմակալ Առաջնորդ Գերաշնորհ Տեր Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանի օրհնությամբ ձևավորված բարի ավանդույթի...

Զապորոժիեի ԱԷԿ-ը 10 օրից կարող է ամբողջությամբ անջատվել․ Գրոսի

Զապորոժիեի ԱԷԿ-ը 10 օրից կարող է ամբողջությամբ անջատվել․ Գրոսի

ԱԷՄԳ-ն աշխատում է Զապորոժիեի ԱԷԿ-ում արտաքին էլեկտրաէներգիայի անջատումների սպառնալիքի պատճառով ևս մեկ տեղական հրադադարի գոտի ստեղծելու ուղղությամբ, հայտարարել է ԱԷՄԳ-ի գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսին։ ԱԷՄԳ-ի ղեկավարը զգուշացրել է Զապորոժիեի ԱԷԿ-ում մոտ տասը օրից...

Ավտովթար՝ Երևանում. հարսանեկան արարողության մեկնող մեքենաներ են բախվել

Ավտովթար՝ Երևանում. հարսանեկան արարողության մեկնող մեքենաներ են բախվել

Այսօր՝ օգոստոսի 29-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 10:50-ի սահմաններում Թբիլիսյան 14/2 հասցեի դիմաց «Mercedes G» մակնիշի ավտոմեքենան բախվել է ճանապարհի թույլատրելի հատվածում կայանված «Toyota»-ին, վերջինն էլ առաջ ընթանալով բախվել է թույլատրելի հատվածում...

Եվրոպական երկրները մոբիլիզացնում են ռազմական ներուժը Ռուսաստանի դեմ. Պեսկով

Եվրոպական երկրները մոբիլիզացնում են ռազմական ներուժը Ռուսաստանի դեմ. Պեսկով

Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտնել է, որ առայժմ Ռուսաստանի և Եվրամիության միջև հարաբերությունների բարելավման նախադրյալներ չի տեսնում, հայտնել է ՏԱՍՍ-ը։ Նրա խոսքով՝ ներկայիս եվրոպացի քաղաքական գործիչները հավատարիմ են առճակատման գծին և...