Իշխանությունը պահելու Փաշինյանի միակ հույսն արտաքին հենարաններն են. դրսից պահում են՝ դիմացը ակնկալելով մեծ զիջումներ. Թևանյան

15 Հուլիսի, 2026

«Մայր Հայաստան» կուսակցության նախագահ Անդրանիկ Թևանյանը  ուղերձը՝ «Երևան-Կենտրոն» ՔԿՀ-ից.
Ամբողջատիրություն՝ առանց «իզմի»
Ամբողջատիրական (տոտալիտար)պետությունն առանց գաղափարախոսության՝ «իզմի», չի լինում։ Այդ գաղափարախոսությունը (իրատեսական, ուտոպիստական, ցնդաբանական և այլն) պետք է դրված լինի իշխանության գործունեության հիմքում։ Առանց «իզմի»՝ ամբողջատիրական պետությունը լևիաթանի ամենավատ տարբերական է դառնում՝ վերածվելով գիշատիչ համակարգի, իսկ իշխանությունը դառնում է ինքնանպատակ, կամ՝ միակ նպատակ։
Ամբողջատիրական պետության գործունեության գլխավոր նախապայմաններից մեկն այն է, որ հասարակության մեծամասնությունը հավատա պաշտոնական գաղափարախոսությանը կամ այդ մեծամասնությանը ստիպեն հավատալ դրան։ Կարևոր նախապայման է նաև ամբողջատիրության ձգտող իշխանության հանրային լեգիտիմության առկայությունը։
Քաղաքացի Նիկոլ Փաշինյանը (Ն․Փ․–ն) ամբողջատիրական պետություն և իշխանություն է ձևավորում՝ առանց «իզմի»։ Նրա մոտ կա ամբողջատիրության ձևը (բռնաճնշումներ, այլակարծության քրեականացում, սեփականության վերաբաշխում, խոսքի ազատության ոչնչացում և այլն)։ Բովանդակությունը զրո է։
Ն․Փ․–ն որպես գաղափարախոսություն է ներկայացնում Թրիփը, եվրոպական կին չինովնիկ– «ատամնատեխնիկի» նկարած ծիրանի ջեմի բանկաները և թուրքական «բաղնիքը», բայց դա գաղափարախոսություն չէ։ Դա նույնիսկ էժանագին պոպուլիզմ չէ։ Դա սովորական խաբեություն է։
Ն․Փ․–ի դավանած իրական «գաղափարախոսություն» իշխանությունը պահելն է։ Ամեն գնով։
Ստեղծված իրավիճակում իշխանությունը պահելու նրա միակ հույսն արտաքին հենարաններն են, քանզի նա 2018-ից հետո առաջին անգամ զրկվել է ներհայաստանյան լեգիտիմությունից։ Սա որակապես նոր բան է, որի խորքային ընկալումը դեռ Ն․Փ․–ն էլ չունի, բայց շուտով կզգա։
ԱԺ այս ընտրությունները կեղծվեցին մոլդովական տարբերակով՝ իհարկե որոշակի տեղային մոդիֆիկացիայի ենթարկվելով։ Այն ամբողջությամբ կառավարվում էր դրսից։
Հիմա դրսից պահում են Ն․Փ․–ին՝ դիմացը ակնկալելով մեծ զիջումներ։
Ն․Փ․–ն այլ ճար չունի։ Հանուն իշխանության և ֆեյք ամբողջատիրության նա պետք է հանձնի։ Անընդհատ հանձնի։ Միայն հանձնի։
Հանձնեց Արցախը, Հայաստանի տարածքները և էլի է հանձնելու։ Բացի այդ՝ նրանից պահանջում են հանձնել Սահմանադրությունը, Անկախության հռչակագիրը, Բաքվի բանտում տառապող մեր հայրենակիցներին, ՀՀ քաղաքացիների բարեկեցությունը, մեր երկրի անվտանգությունը, Եկեղեցին, տնտեսությունը, հայ–ռուսական հարաբերությունները, ատոմակայանը, հանքերը, երկաթգիծը։ Ի վերջո՝ մեր անկախությունը և Հայաստանը։
Ն․Փ․–ական ամբողջատիրության դեմ պայքարի միակ տարբերակն ամբողջական այլընտրանքի ձևավորումն է։ Այստեղ և՛ ձևն է կարևոր, և՛ բովանդակությունը։
Պոպուլիզմի դեմ պոպուլիզմով չեն պայքարում։
Ստախոսի այլընտրանքը ճշմարտությունն ու անկեղծությունն է։
Իշխանության աղբյուրը ժողովուրդն է․ սրանք լոկ խոսքեր չեն։
Քաղաքական անբարոյականության այլընտրանքը բարոյական քաղաքական առաջարկն ու վարքագիծն են։
Խոսքը պետք է արժեք ունենա։
Վախկոտությունը և անտարբերությունը սարսափելի մեղքեր են։
Ես մի քանի սկզբունքներ նշեցի, որոնք կարևոր են լինելու ամբողջատիրության դեմ պայքարում։
Ամփոփեմ․ Հայաստանում իշխանության լեգիտիմության լուրջ ճգնաժամ է առաջացել։ Խորհրդարանը լեգիտիմության վակուումի մեջ է գործելու, ընդ որում՝ բոլոր առումներով։
Թե ինչպես և երբ կլցվի այդ վակուումը, կախված է բոլորիցս ու հատկապես քաղաքական ուժերից։
Մեկ բան ակնհայտ է՝ Ն․Փ․–ական ամբողջատիրությունը պայթելու է իր գլխին։ Կարևորն այն է, որ այդ պայթունից հետո Հայաստանը չմնա դրա փլատակների տակ»։

Նմանատիպ նյութեր

Ձեր իշխանությունը թիկունքից դավաճանեց տղաներին. լռե՛ք, մի՛ շահարկեք հերոսների անունը. զոհված զինծառայողի մայրը՝ ՔՊ-ականին

Ձեր իշխանությունը թիկունքից դավաճանեց տղաներին. լռե՛ք, մի՛ շահարկեք հերոսների անունը. զոհված զինծառայողի մայրը՝ ՔՊ-ականին

44-օրյա պատերազմում նահատակված զինծառայող Ժիրայր Մարգարյանի մայրը՝ Նաիրա Մարգարյանը, ֆեյսբուքյան իր էջում արձագանքելով ՔՊ-ական պատգամավոր Թագուհի Ղազարյանին, գրում է. «Դիմում եմ Ձեզ Թագուհի Ղազարյան Ու դուք եք խոսում զգայունությունից ու ապրումներից։ Դուք ասում եք՝...

ԱՄՆ-ի հետ համաձայնության հասնելու համար այժմ հարմար պայմաններ կան․ Փեզեշքիան

ԱՄՆ-ի հետ համաձայնության հասնելու համար այժմ հարմար պայմաններ կան․ Փեզեշքիան

Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը հայտարարել է, որ ներկայումս կան համապատասխան պայմաններ ԱՄՆ-ի հետ համաձայնության հասնելու համար։ Նրա խոսքով՝ երկրի ներսում պահպանվում են համերաշխությունը, ուժն ու միասնությունը։ Փեզեշքիանը նաև նշել է, որ Իրանը վերջին հակամարտությունում...

Հրդեհ՝ Երևանի Սայաթ-Նովա պողոտայի շենքերից մեկում․ բնակիչներին տարհանել են

Հրդեհ՝ Երևանի Սայաթ-Նովա պողոտայի շենքերից մեկում․ բնակիչներին տարհանել են

Օգոստոսի 8-ին՝ ժամը 18։20-ին, ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևան քաղաքի Սայաթ-Նովա պողոտայի շենքերից մեկի ութերորդ հարկում։ Հայտնում է ՆԳՆ Փրկարար ծառայությունը։ Նախնական տվյալներով՝ հրդեհը բռնկվել է բնակարանում, հրշեջ-փրկարարները շենքից տարհանել են 5 բնակչի։...

Հետվճարի համակարգն ունի մի շարք խորքային, համակարգային թերություններ․ Հրայր Կամենդատյան

Հետվճարի համակարգն ունի մի շարք խորքային, համակարգային թերություններ․ Հրայր Կամենդատյան

Տնտեսագետ Հրայր Կամենդատյանը ֆեյսբուքյան էջում գրել է․ «Հետվճարի (cashback) համակարգը ֆիքսված, արժանապատիվ թոշակի փոխարեն ունի մի շարք խորքային, համակարգային թերություններ, որոնք քննադատության են արժանի թե՛ սոցիալական արդարության, թե՛ տնտեսագիտական տրամաբանության և...

ԱՄՆ-ն շարունակում է հավատարիմ մնալ Հայաստանին և Ադրբեջանին աջակցելու հանձնառությանը․ Ռուբիո

ԱՄՆ-ն շարունակում է հավատարիմ մնալ Հայաստանին և Ադրբեջանին աջակցելու հանձնառությանը․ Ռուբիո

Մեկ տարի առաջ այս օրը նախագահ Թրամփը ապահովեց խաղաղություն Հայաստանի և Ադրբեջանի միջև՝ Սպիտակ տանը հյուրընկալելով Ադրբեջանի նախագահ Ալիևին և Հայաստանի վարչապետ Փաշինյանին ու ականատես լինելով նրանց կողմից պատմական Համատեղ հռչակագրի ստորագրմանը։ Այս հռչակագիրը վերջ դրեց...