Լևոն Քոչարյանի բնակարանի խուզարկության որոշումը բողոքարկվել է․ փաստաբան

26 Օգոստոսի, 2026

ԱԺ պատգամավոր Լևոն Քոչարյանի բնակարանի խուզարկության որոշումը բողոքարկվել է ՀՀ վերաքննիչ հակակոռուպցիոն դատարան։ Այս մասին հայտնում է փաստաբան Էրիկ Ալեքսանյանը։

«Ավելի վաղ հայտարարել էինք, որ Լևոն Քոչարյանի բնակարանում խուզարկություն կատարելը վկայում է վերջինիս նկատմամբ փաստացի քրեական հետապանդման իրականացման մասին, հետեւաբար մինչ Լևոն Քոչարյանի բնակարանում խուզարկության կատարումը՝ այդ կերպ նրա նկատմամբ քրեական հետապնդում սկսելը ՀՀ գլխավոր դատախազը ԱԺ-ում պետք է ներկայացներ միջնորդագիր Լևոն Քոչարյանի պատգամավորական անձեռնմխելիության հաղթահարման վերաբերյալ, ինչը սակայն չի կատարվել, ուստի երեկվա ամբողջ գործընթացը կրել է անօրինական բնույթ։

Բացի այդ, Դատարանի որոշումը, որով թույլատրվել էր Լևոն Քոչարյանի բնակարանում խուզարկություն կատարել իր մեջ պարունակում է բացառապես օպերատիվ տվյալների հիման վրա եզրահանգումներ, այն ինչ վիճարկվող որոշումից հետևմ է, որ այդ օպերատիվ տվյալները չստուգված են և առհասարակ չգնահատված են, ինչը ևս ապօրինի է դարձնում Դատարանի որոշումը»․- գրել է Ալեքսանյանը։

Նմանատիպ նյութեր

ԱԳ փոխնախարարները վերանշանակվել են

ԱԳ փոխնախարարները վերանշանակվել են

Նիկոլ Փաշինյանի օգոստոսի 26-ի N 749-Ա, 750-Ա, 751-Ա որոշումներով Մնացական Սաֆարյանը, Վահան Կոստանյանը և Ռոբերտ Աբիսողոմյանը վերանշանակվել են ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալի...

Ինձ մոտ տպավորություն է, որ մեզ նոր աղետ է սպասվում․ Մեսրոպ Մանուկյան 

«2018 թվականին, երբ որ հետապնդումը սկսվեց Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ, հետևից տեսանք՝ ինչ արհավիրք եկավ մեր պետության, մեր ազգի գլխին։ Եվ այսօր, այսօր այն տպավորությունն է իմ մոտ, որ մեզ նոր աղետ է սպասվում։ Նոր արհավիրք է սպասվում։ Եվ ո՞նց։...

ԱՅՍ ՊԱՀԻՆ | ՈւՂԻՂ | Ռոբերտ Քոչարյանին տեղափոխել են Հակակոռուպցիոն դատարան

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին հիվանդանոցից ԱԱԾ ուղեկցությամբ տեղափոխեցին Հակակոռուպցիոն դատարան։ Հիշեցնենք՝ Հակակոռուպցիոն կոմիտեում Ռոբերտ Քոչարյանի ինքնազգացողությունը վատացել էր: Մանրամասները՝ ուղիղ...

Նարե Առաքելյանը` Մ15 տարեկանների Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն

Նարե Առաքելյանը` Մ15 տարեկանների Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն

Պատանի ծանրորդները շարունակում են հաջող ելույթների շարքը Եվրոպայի առաջնությունում: Կոսովոյում ընթացող Եվրոպայի պատանիների ու Մ15 տարեկանների առաջնության մինչև 15 տարեկան աղջիկների պայքարում Հայաստանի հավաքականի անդամ Նարե Առաքելյանը պոկում վարժությունում երեք հաջող...

Իրանն ու Օմանը պայմանավորվել են կիսել Հորմուզի նեղուցում նավագնացությունից ստացվող եկամուտները. ԻՀՊԿ

Իրանն ու Օմանը պայմանավորվել են կիսել Հորմուզի նեղուցում նավագնացությունից ստացվող եկամուտները. ԻՀՊԿ

Իրանն ու Օմանը պայմանավորվել են կիսել Հորմուզի նեղուցում նավագնացությունից ստացվող եկամուտները, հայտարարել է Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի պաշտոնական ներկայացուցիչ Հոսեյն Մոհեբին։ Իրանի ԱԳՆ-ն ավելի վաղ հայտնել էր օմանական կողմի հետ Հորմուզի...