Իշխանությունը գնում է բանակը կրճատելու և թուլացնելու ճանապարհով․ Վիտալի Մանգասարյան

11 Սեպտեմբերի, 2025

Վիտալի Մանգասարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․
ՀՀ Կառավարությունը շրջանառության մեջ է դրել մի օրինագիծ, որը նախատեսում է պարտադիր ժամկետային զինծառայության տևողության կրճատումը 24 ամսից դարձնել 18 ամիս՝ սկսած 2026 թվականի ամառային զորակոչից։ Թեև նախագիծը ներկայացվում է որպես ԶՈւ-ում նախատեսված բարեփոխում, այն իրականում լուրջ մտահոգությունների և ռիսկերի տեղիք է տալիս, հատկապես մեր տարածաշրջանում և աշխարհում տիրող ներկայիս ռազմաքաղաքական բարդ իրավիճակում։
Այս համատեքստում իշխանությունները խոսում են «խաղաղության դարաշրջանի» մասին՝ այն համեմատելով ծաղկի հետ, որը պետք է ջրել, պարարտացնել և «քախան անել»։ Սակայն, այս տրամաբանության մեջ, զինվորական ծառայության կրճատման մասին նախագիծը ավելի շատ նման է ծաղկի բողբոջը հենց արմատից կտրելու գործընթացի։ Հատկապես, եթե «խաղաղության ծաղիկը» դեռևս չի բացվել, ապա նմանօրինակ քայլերը թուլացնում են այն միջոցները, որոնք կարող են պաշտպանել այդ ծաղիկը:
Աշխարհում տեղի ունեցող անկանխատեսելի գործընթացների ֆոնին, շատ երկրներ, որոնք նախկինում հրաժարվել էին պարտադիր զինվորական ծառայությունից, այժմ վերանայում են իրենց դիրքորոշումը և մտածում են այն վերականգնելու մասին։ Նրանք զգալիորեն մեծացնում են իրենց ռազմական բյուջեները, ակտիվացնում են բանակի մարտունակությունը բարձրացնելու ծրագրերը՝ հասկանալով, որ անվտանգությունն այլևս տրված չէ։ Միևնույն ժամանակ, Հայաստանի կառավարությունը, որը իրենց իսկ նկարագրությամբ, յոթ տարի մնացել է նույն դասարանում, անտեսելով տարածաշրջանային ու համաշխարհային մարտահրավերները, գնում է բանակը կրճատելու և թուլացնելու ճանապարհով։
Հ.Գ
Ցավոք սրտի սա դեռ սկիզբն է…

Նմանատիպ նյութեր

Ծովինար Թադևոսյանը պատժում է անհնազանդներին․ «Հրապարակ»

Ծովինար Թադևոսյանը պատժում է անհնազանդներին․ «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է․ «ՔԿԾ պետ Ծովինար Թադեւոսյանը վերանշանակվելուց հետո ոչ միայն ամրապնդել է դիրքերը, այլեւ պայքար է սկսել անհնազանդ ենթակաների դեմ` նրանց, որոնք իր հրահանգներն անառարկելիորեն չեն կատարում։ Աշխատանքային անհամատեղելիության պատճառով պաշտոնից ազատվել...

Երևանի ծորակներից՝ պղտոր ջուր. ո՞վ է պատասխան տալու ստեղծված խայտառակ իրավիճակի համար․ «Ժողովուրդ»

Երևանի ծորակներից՝ պղտոր ջուր. ո՞վ է պատասխան տալու ստեղծված խայտառակ իրավիճակի համար․ «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Երևանի բնակիչները երեկ հայտնվեցին մի իրավիճակում, որը վաղուց պետք է լիներ ոչ թե սոցիալական ցանցերի քննարկման, այլ պետական մարմինների օպերատիվ արձագանքի առարկա։ Մայրաքաղաքի տարբեր հատվածներից քաղաքացիները հրապարակում էին տեսանյութեր,...

ԱՄՆ-ը շուրջ 7,5 մլն դոլար է հատկացրել Հայաստանում մեդիայի ֆինանսավորմանը

ԱՄՆ-ը շուրջ 7,5 մլն դոլար է հատկացրել Հայաստանում մեդիայի ֆինանսավորմանը

ԱՄՆ-ը շուրջ 7,5 մլն դոլար է հատկացրել հայկական ԶԼՄ-ների, լրագրողների և բլոգերների ֆինանսավորմանը։ Այդ մասին վկայում են ԱՄՆ կառավարության պետական ծախսերի վերաբերյալ տվյալները, որոնք ուսումնասիրել է «ՌԻԱ Նովոստի»-ն։ Սկզբում Վաշինգտոնը «Media Program in Armenia» ծրագրի...

Պայթյունի հետևանքով մահացած զինծառայողի գործով քննվում են մի քանի վարկածներ․ «Ժողովուրդ»

Պայթյունի հետևանքով մահացած զինծառայողի գործով քննվում են մի քանի վարկածներ․ «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Երեկ ՊՆ N զորամասում պայմանագրային զինծառայող Դ. Կ.-ի մահվան դեպքով իրավապահները մի քանի վարկած են քննում՝ պարզելու, թե ինչ հանգամանքներ կարող էին հանգեցնել զինծառայողի այդ քայլին։ «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ նախաքննության...