Իշխանության քաղաքական «բարձր հովանու» ներքո դպրոցականները նաեւ կալանավորվում են. Հակոբ Բադալյան

3 Ապրիլի, 2026

«Ինձ հետաքրքիր է, եթե օրինակ ընդդիմադիր որեւէ ուժի առաջնորդ գնա դպրոցներ, մանկապարտեզներ, ի՞նչ կանեն, թույլ կտա՞ն, այնպես, ինչպես «թույլատրված» է Նիկոլ Փաշինյանին: Կգտնվեն իհարկե «խելոքներ», որոնք կասեն, թե նա այցելում է իբրեւ վարչապետ, այսպես ասած՝ կառավարության գործը տեսնելու համար: Կառավարության գործը տեսնելու համար կան որակի հսկողության կառույցներ, նրանք պետք է այցելեն դպրոցներ ու մանկապարտեզներ, այլ ոչ թե քաղաքական պաշտոնյան, որը շինարարության ու կահավորման մասնագետ չէ»,-գրում է քաղաքական վերլուծաբան Հակոբ Բադալյանը։

Նա նշում է՝ առավել եւս ընտրական պրոցեսում այդ այցերը միայն երեսպաշտ կամ անմիտ լինելու դեպքում է հնարավոր գնահատել իբրեւ «ի պաշտոնե այցեր», այլ ոչ թե քարոզչական նախընտրական շրջայցեր: Ու փաստացի, քաղաքական իշխանությունը մանկապարտեզների երեխաներին ու դպրոցականներին օգտագործում է քարոզչական նպատակներով:

«Թեեւ, իհարկե ոչ միայն: Այսօր Մեծամորի դպրոցականներին Նիկոլ Փաշինյանի «հյուր գնալուն» զուգահեռ, քրեակատարողական հիմնարկում վատացել է Փաշինյանի՝ եկեղեցի կատարած քարոզչական այցի «զոհ»  դարձած եւ երկու ամսով կալանավորված դպրոցական Դավիթ Մինասյանի առողջությունը: Նրան տեղափոխել են հիվանդանոց, իսկ այնտեղ էլ՝ վերակենդանացման բաժանմունք:

Այսինքն, իշխանության քաղաքական «բարձր հովանու» ներքո դպրոցականները նաեւ կալանավորվում են, ու այդ երկու զուգահեռ իրողությունները՝ Մեծամորում Փաշինյանի դպրոցական այցն ու դպրոցական Մինասյանի առողջության վատթարացումը կալանավայրում, արցալում են Հայաստանում հաստատված ու խորացող սոցիալ-հոգեբանական ճահճի ամբողջ ծավալը»,-գրում է նա։

Նմանատիպ նյութեր

Նախարարությունում ենթադրյալ կոռուպցիոն չարաշահումների գործով դատաքննությունը կասեցվել է․ «Ժողովուրդ»

Նախարարությունում ենթադրյալ կոռուպցիոն չարաշահումների գործով դատաքննությունը կասեցվել է․ «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Էկոնոմիկայի նախարարությունում ենթադրյալ կոռուպցիոն չարաշահումների գործով դատաքննությունը Հակակոռուպցիոն դատարանում կասեցվել է։ «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ գործը նախագահող դատավոր Մերի Մոսինյանը մեկնել է դեկրետային արձակուրդ,...

Ապարանում կգործարկե՞ն Գորիսի մոդելը․ «Հրապարակ»

Ապարանում կգործարկե՞ն Գորիսի մոդելը․ «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Դեկտեմբերին Ապարան համայնքում նույնպես ՏԻՄ ընտրություններ են սպասվում։ Իշխանական աղբյուրներից տեղեկացանք, որ այստեղ եւս մտադիր են գործարկել Գորիսի մոդելը եւ գործող` երբեմնի ընդդիմադիրի համբավ ունեցող քաղաքապետ Կարեն Եղիազարյանին՝ Գնթունիկի...

Ոստիկանությունն ու ՏԿԵՆ էլ են խցանումների պատճառ․ «Ժողովուրդ»

Ոստիկանությունն ու ՏԿԵՆ էլ են խցանումների պատճառ․ «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Ամիսներ առաջ Նիկոլ Փաշինյանը հանձնարարեց կառավարությանը ու Երևանի քաղաքապետարանին, որպեսզի քայլեր ձեռնարկեն մայրաքաղաքում երթևեկությունը կարգի բերելու ուղղությամբ։ Սակայն Փաշինյանի խոսքից հետո ոչինչ չփոխվեց, ավելին՝ նույնիսկ հիմա Երևանի...

Ով է Կապանում Իրանի նոր գլխավոր հյուպատոսը. «Հրապարակ»

Ով է Կապանում Իրանի նոր գլխավոր հյուպատոսը. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Կապանում օրերս Իրանի նոր գլխավոր հյուպատոս նշանակված Դավուդ Յայիչին այսօր կստանձնի իր պարտականությունները եւ կայցելի Կապան՝ փոխարինելով Մորթեզա Աբեդին Վարամինին, որը Կապանում Իրանի առաջին գլխավոր հյուպատոսն էր եւ նշանակվել էր 2022 թվականին։...

Ավետ Կոնջորյանի շուրջ պատմությունը ՔՊ-ում նոր փուլ է մտնում. «Ժողովուրդ»

Ավետ Կոնջորյանի շուրջ պատմությունը ՔՊ-ում նոր փուլ է մտնում. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ներսում Ավետ Կոնջորյանի շուրջ ստեղծված պատմությունը նոր փուլ է մտնում։ Մեր աղբյուրների փոխանցմամբ՝ ՔՊ վարչությանը դիմել են նաև այն անձինք, որոնք կոնֆլիկտ են...